Միջնորդագրեր են ուղարկվել հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին՝ արգելափակելու պոռնկության տարածմանը նպաստող կայքը. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Միջնորդագրեր են ուղարկվել հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին՝ արգելափակելու պոռնկության տարածմանը նպաստող կայքը. դատախազություն

17:00 10.05.2022

ՀՀ Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ մի շարք անձինք ստեղծել են կայուն հանցավոր խումբ: Վերջինիս անդամները հիմնականում առցանց եղանակներով հավաքագրել են ՌԴ, Բելառուսի քաղաքացի մարմնավաճառներ և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով անընդմեջ ապահովել հաճախորդներով, ինչպես նաև կոնկրետ երկրում ապահովելով բնակության վայրով և անհրաժեշտ պայմաններով՝ դրա դիմաց «վաստակած» գումարների կեսը խմբին փոխանցելու պայմանով:

Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկել են նաև վարձակալությամբ բնակարանների տրամադրմամբ զբաղվող անհատ քաղաքացիների, Երևանում գործող կազմակերպության սեփականատիրոջ ու աշխատակցի, որոնք, ստանձնել են ՀՀ ժամանած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով բնակարանով ապահովելու պարտականությունը:

Կազմակերպված հանցավոր խմբի անդամները հեռահաղորդակցման հարթակներով այլ երկրի քաղաքացի հանդիսացող կանանց հետ վարել են հաղորդագրություններ, իսկ համաձայնության գալուց հետո պահանջել և ստացել են նրանց՝ էրոտիկ բնույթի լուսանկարները, դրանցով անհատական էջեր ստեղծել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող կոնկրետ համացանցային կայքում: Ապա՝ խմբի մի շարք անդամներ կազմակերպել են մարմնավաճառ կանանց ժամանումը, Երևան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող տարբեր բնակարանները պոռնկությամբ զբաղվելու նպատակով, վարձակալությամբ գումարի դիմաց նրանց տրամադրումը:

Հաճախորդները նշված կայքի միջոցով կապ են հաստատել կազմակերպված խմբի անդամների հետ: Վերջիններս հաճախորդների հետ պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին, ապա՝ դրանք հստակեցնելուց հետո նոր միայն հաճախորդներին փոխանցել են մարմնավաճառներին տրամադրված բնակարանների հասցեները: Վերջիններս այդ հասցեներում ընդունել են հաճախորդներին, նրանցից վերցրել մարմնավաճառության համար 1 ժամի դիմաց 200 ԱՄՆ դոլար, հետագայում ստացված գումարի կեսը փոխանցել հանցախմբի անդամներին:

Քրեական գործով մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:

Գործի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ նշված համացանցային կայքին հասանելիությունը ներկայումս էլ շարունակում է հանդիսանալ հանցագործություններին նպաստող հանգամանք, քանի որ անձինք շարունակում են օգտվել կայքից:

Ելնելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստող պայմանների վերացման անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագրեր են ուղարկվել բջջային հեռահաղորդակցության հայաստանյան երեք ընկերությունների՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեններին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ բաժանորդների հասանելիությունը էսկորդ նպատակներ հետապնդող տվյալ կայքն արգելափակելու համար և ձեռնարկված միջոցառումների և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

16:11 20.06.2025

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը […] ...

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

16:04 20.06.2025

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433,428.1 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,179.9 հազար դրամ՝ Տեղեկատվական մոդուլային կենտրոնի […] ...

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

15:58 20.06.2025

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ...

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

15:53 20.06.2025

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: […] ...

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

15:46 20.06.2025

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և արեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

15:35 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...

BACK_TO_TOP