Արդարադատության նախարարությունը դատական պաշտպանության ծառայությունների ձեռքբերման համար մրցույթ է հայտարարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Արդարադատության նախարարությունը դատական պաշտպանության ծառայությունների ձեռքբերման համար մրցույթ է հայտարարում

17:12 11.05.2022

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույց՝ դատական պաշտպանության ծառայությունների ձեռքբերման համար:

«Իրավաբանական համայնքի հարգելի ներկայացուցիչներ
Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով կառավարության որդեգրած թափանցիկ ու հաշվետու քաղաքականությանը, կարևորելով արդար մրցակցությունը, հրավիրում է ներգրավվելու դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության և արդարադատության նախարարության շահերի պաշտպանությանը։
Կառավարության, նախարարության և այլ պետական մարմինների կողմից ընդունված ակտերի վիճարկման, հանրային ծառայության անցման կամ դադարեցման, արդարադատության նախարարի լիազորության շրջանակներում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման և այլ ոլորտների հետ կապված դատական վեճերում արդարադատության նախարարության կողմից պատշաճ ներկայացուցչություն ապահովելու նպատակով՝ հրավիրում ենք մասնակցելու իրավական խորհրդատվության և դատական ներկայացուցչության ծառայությունների ձեռքբերման համար հայտարարված մրցույթին։
Մրցույթին մասնակցելու պայմանները և պահանջները հրապարակված են armeps.am գնումների էլեկտրոնային համակարգում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 31-ը՝ ժամը 11:00-ն:
Հայտերի ընդունման հղումը ներկայացնում ենք ստորև.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

16:11 20.06.2025

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը […] ...

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

16:04 20.06.2025

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433,428.1 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,179.9 հազար դրամ՝ Տեղեկատվական մոդուլային կենտրոնի […] ...

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

15:58 20.06.2025

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ...

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

15:53 20.06.2025

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: […] ...

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

15:46 20.06.2025

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և արեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

15:35 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...

BACK_TO_TOP