18:37 06.05.2022
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, գնդապետ Անդրանիկ Փափախչյանը մայիսի 10-ին հանդիպում կունենա Շիրակի մարզի բնակիչների հետ։ Հանդիպումը տեղի կունենա ժամը 12-ին՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքում, հասցեն՝ քաղաք Գյումրի, Պռոշյան 58:
18:30 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը: Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք […]
18:24 06.05.2022
«Հարգելի երևանցիներ Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տեղի ունեցավ նոր տրանսպորտային համակարգի ներդրմանն ուղված ևս մեկ քայլ՝ ստորագրվեց պայմանագիր, որով Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ։ Համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ-ապրիլ ամիսներ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ […]
18:20 06.05.2022
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Արցախում ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարին: «Հանցագործության այս ակտը (վթարի վայրը լքելը) պետք է պատշաճ կերպով և հրապարակայնորեն հետաքննվի Ադրբեջանի կողմից։ Արցախի կարգավիճակը քննարկելիս՝ մարդու իրավունքների ոտնահարման նման դեպքերը պետք է լինեն լուծման հիմքը։ Այս պատահարից տուժածներն արդարություն են ակնկալում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի […]
18:14 06.05.2022
«Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների և խորհրդարանների միջև բավականին ներդաշնակ են զարգանում»,- ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը՝ մայիսի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Ողջունելով դեսպանին […]
18:08 06.05.2022
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ: Արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում, ներկա էին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, […]
18:00 06.05.2022
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանին և դեսպանության ներկայացուցիչներին: Ա. Քյարամյանը ողջունելով հյուրին՝ նախ շնորհավորել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առիթով ու ընդգծել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության և բարեկամական կապերի նշանակալի իրողությունները: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ […]
17:54 06.05.2022
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է: Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց. Հաշմանդամ […]
17:47 06.05.2022
Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում: «Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների […]
17:40 06.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մայիսի 4-6-ը Իսպանիայի Բարսելոն քաղաքում մասնակցում է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Անի Իսպիրյանի հանդիպումը Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի ղեկավար Տոնի Բոնիչիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և ձեռք է […]
17:34 06.05.2022
Թոքաբանության ազգային կենտրոնը շարունակում է տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ իրականացնել հասարակության խոցելի խմբերի շրջանում: Կանխարգելիչ ծրագրի շրջանակներում այսօր Նուբարաշենում գտնվող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ստացիոնար բուժում ստացող 350 պացիենտ հնարավորություն է ստացել անցնել ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն: Ռենտգեն-լաբորանտ` Իլիչ Հոխանյան:
17:29 06.05.2022
Մայիսի 6-ին՝ ժամը 12:19-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Կենտրոնական փողոցում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]
17:23 06.05.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Փարիզ քաղաքի նոտար Վալերի Եսանուն, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Ֆրանսիայի Բոլյո սյուր Մեր համայնքի նոտար Քրիստինա Ատանասովային, ինչպես նաև նույն կառույցի՝ Արևելյան Եվրոպայի […]
17:16 06.05.2022
Մայիսի 6-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը և մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
18:24 05.05.2022
Ճապոնիայի կառավարությունը 1,8 միլիոն դոլարի նոր բժշկական տեխնիկա է նվիրել ակադեմիկոս Ն. Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկային (Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության կայքում: Նախագծի գլխավոր նպատակն է՝ ուժեղացնել կլինիկայի բուժական և ախտորոշիչ հնարավորությունները, հանդերձել տեխնիկապես և վերապատրաստել անձնակազմը, նշում են գերատեսչությունում: Միջոցառմանը ներկա են եղել առողջապահության […]
18:18 05.05.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվում է Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակ։ Կանանց տնտեսական զորացման հարթակը հնարավորություն կտա խթանել կանանց ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։ Հայաստանի տնտեսական կյանքում կանանց աշխատուժի մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը․ աշխատունակ տարիքի կանանց 51,4 տոկոսն է […]
18:14 05.05.2022
Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են քաղաքապետարանից՝ դպրոցի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «Անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչն ստեղծված իրավիճակում դուրս է եկել […]
18:06 05.05.2022
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում մայիսի 12-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով, որին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի (քար, գիպս, սալիկ, կերամիկա), քիմիական պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի, քիմիական և մաքրման նյութերի, հանքային վառելանյութերի, երկաթի, պողպատի, թուջի, չոր և թարմ մրգերի, հացի, հողագործական և փաթեթավորման ոլորտի սարքավորումների արտադրությամբ […]
18:00 05.05.2022
Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` փոխնախարարն ընդգծել է, որ օրակարգում ներառված թեմաները` ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցումն ու կանխարգելումը, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությունը, շատ կարևոր են հասարակական հատվածի հետ […]
17:47 05.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ հետևյալ ուղղություններով. «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրականացում, «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում», «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում»: Ժամկետների և այլ մանրամասների համար անցնել վերոնշյալ ակտիվ հղումներով:
17:42 05.05.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկո Սխերմեսին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Ողջունելով դեսպանին, նախարար Հակոբ Սիմիդյանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակին։ «Նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք շատ կարևորում […]
17:30 05.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության ներկայացուցիչների և էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, այդ աշխատանքներին խոչընդոտող հանգամանքները, լիցենզավորված կազմակերպությունների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայության որակի բարձրացման խնդիրները, գազաբալոնների վկայագրման […]
17:24 05.05.2022
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
17:17 05.05.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 24-30-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում ապրիլի 25-ին, 26-ին, 28-ին, Հրազդանում՝ ապրիլի 24-27-ը, Վանաձորում՝ ապրիլի 24-28-ը, 30-ին»։
17:11 05.05.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 28-մայիսի 4-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ ապրիլի 30-ին, Շենգավիթում՝ ապրիլի 28-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-ին, 4-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 29-ին, մայիսի […]
17:02 05.05.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցության ուղղությունները և վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն: Դեսպան Իմանբաևն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունն ու անդրադարձել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման […]
16:47 05.05.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղի ունեցած միջադեպին. «Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար […]