TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+15.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

16:40 05.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

16:33 05.05.2022

Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հարցը քվեարկության նախօրեին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել առավել հրատապ […]

̰
Լուկաշենկոն Պուտինին անվանել է իր ավագ եղբայրը

16:26 05.05.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է իր ավագ եղբայրը և ասել, որ Ռուսաստանի նախագահը «ավելի բարեկամական» հարաբերություններ չունի համաշխարհային ոչ մի առաջնորդի հետ, քան իր հետ, հայտնում է Associated Press-ը։ Երեքշաբթի օրը Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույցում հաստատել են ռուս-բելառուսական գործընկերային և դաշնակցային հարաբերություններն էլ ավելի […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

16:11 05.05.2022

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է: Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ […]

̰
Զինծառայողները անցկացրել են ուսումնական վարժանքներ

18:30 04.05.2022

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 4-ին անցկացրել են ուսումնական վարժանքներ: Խաղարկվել են պատերազմական իրադրության ժամանակ պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ։

̰
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 514,9 միլիոնը

18:20 04.05.2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 4-ի առավոտվա դրությամբ կազմել է 514 միլիոն 918 հազար 830: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 240 հազար 928 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն […]

̰
Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

18:14 04.05.2022

Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հլյուրընկալվել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությունը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ: ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հյուրերին է ներկայացվել համալսարանի ստեղծման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը։

̰
N զորամիավորումում մեկնարկել են ճամբարային հավաքներ

18:10 04.05.2022

Անձնակազմի դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով N զորամիավորումում մայիսի 4-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։ Բացազատվել են հրամանատարական կետեր, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված բնագծերը։ Հրամանատարները ճշգրտել են մարտական խնդիրներն ու գործողությունների հաջորդականությունը։

̰
Փոփոխություններ և լրացումներ «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում

18:04 04.05.2022

«Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Ազգային ժողովի կողմից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ըստ այդմ, լուծվում են կենսաթոշակային օրենսդրության իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրներ, հստակեցվում են որոշ ձևակերպումներ, իսկ առանձին դեպքերում կատարվում են […]

̰
Շարունակվում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացները

17:49 04.05.2022

Արցախի կառավարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համագործակցությամբ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի, Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ, շարունակվում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացները: Շուրջ 22 սոցաշխատող է մասնակցում դասընթացներին՝ ավելի ամրապնդելու գիտելիքները և գործնականում դրանք կիրառելու նպատակով: Իրականացվող դասընթացի նպատակն է՝ պատրաստել սոցիալական աշխատողներ, ովքեր ի վիճակի կլինեն աշխատել […]

̰
Արդարադատության փոխնախարարն ԱՄՆ-ում ստորագրել է հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ գործողությունների ծրագրեր

17:42 04.05.2022

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանի կառավարության պատվիրակության կազմում, ԱՄՆ-ում մասնակցել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Նիստի ավարտին Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ստորագրել են արդարադատության ոլորտին վերաբերվող երկու համատեղ գործողությունների ծրագիր՝ հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հանդես են եկել նաև հետևյալ համատեղ հայտարարությամբ. Ս. թ. […]

̰
Ռուզաննա Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր

17:36 04.05.2022

Այսօր գումարվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է վրացի գործընկերոջ հետ

17:29 04.05.2022

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները […]

̰
Վրաստանում զբոսաշրջությունն աճել Է գրեթե եռակի

17:10 04.05.2022

Վրաստանում միջազգային ճանապարհորդների թվաքանակը 2022 թվականի ապրիլին 184,9 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Վրաստանն ապրիլին ընդունել է 244,3 հազար միջազգային այցելու եւ 2019 թվականի ցուցանիշները վերականգնել 37,7 տոկոսով: Գերատեսչության տվյալներով՝ այցելուների ընդհանուր թվից 182,4 հազարը եղել է […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատվոգիր է հանձնել Գրականության և արվեստի թանգարանի տնօրենին

18:00 03.05.2022

Գրականագիտության, հայագիտության, գրահրատարակչության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահագն Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, պատվոգիրը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: «Թեև մի քանի ամիս է, ինչ ստանձնել […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

17:58 03.05.2022

Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Տիբո Նոնիեն։ Նախարար Փամբուխչյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը։ Բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները՝ Ա․ Փամբուխչյանն առաջարկել է դիտարկել […]

̰
ԶԼՄ-ները դեմոկրատական համակարգի և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից են. Գոհար Մամիկոնյան

17:57 03.05.2022

Հեռուստատեսությունն ու ռադիոն կարևոր նշանակություն ունեն բոլոր բնագավառներում հարաբերությունների և բովանդակության ձևավորման մեջ` հասարակական կյանքի վրա ունեցած հսկայական ազդեցությամբ. Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստում իր ելույթի ժամանակ նշել է Գոհար Մամիկոնյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում: Թեկնածուի հավաստմամբ` զանգվածային հաղորդակցման միջոցները վաղուց դարձել են հասարակական կյանքի […]

̰
Մեծամորում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առիթով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:54 03.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Մեծամոր քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի բնակչուհին իր կողմից վարած «NISSAN BLUEBIRD […]

̰
Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

17:28 03.05.2022

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ մայիսի 3-ին հանդիպել է Արցախում գործող մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պաշտպանն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատության համար լրագրողական համայնքի ներկայացուցիչները բնական դաշնակիցներ են, քանզի շատ հաճախ հենց լրագրողների արդյունավետ մասնագիտական գործունեության շնորհիվ են բարձրաձայնվում մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։ Կլոր սեղան-քննարկման շրջանակներում լրագրողների […]

̰
Համայնքներին հնարավորություն կտրվի մշակելու և իրականացնելու նպատակային և հասցեական ծրագրեր

17:23 03.05.2022

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ, և ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել շարադրել նոր խմբագրմամբ` համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին. ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` մայիսի 3-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Գործող օրենքով կարգավորվում են, մասնավորապես, շրջակա […]

̰
Ավարտվել է թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

17:09 03.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ պարզվել է,որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում: Այնուհետև՝ 2020թ. դեկտեմբերի 21-ին, 35-ամյա […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

17:05 03.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել նրանց ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինները համագործակցում են սերտորեն և դրանում մեծ է նաև բարեկամության խմբի ավանդը: «Ձեր […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

17:00 03.05.2022

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։ Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է»։

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

16:58 03.05.2022

Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են […]

̰
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

16:50 03.05.2022

Ապրիլի 29-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Որոտան գյուղի ոստիկանական անշարժ անցակետում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Խոտ գյուղի 40-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. […]

̰
Շարունակվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը. բյուջեն 50 մլն դոլար է

16:36 03.05.2022

Ջուրն անկորուստ գյուղացուն հասցնելու համար շարունակվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը: Առաջին փուլի շինաշխատանքները մոտենում են ավարտին: 105 համայնքում ոռոգման սեզոնի մեկնարկը կտան արդեն նոր ենթակառուցվածքներով: Ծրագիրն իրականացվում է պետություն-Եվրասիական բանկ գործակցությամբ. բյուջեն 50 մլն դոլար է: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Մակրոնը Ելիսեյան պալատում գաղտնի ընդունել է Սարկոզիին՝ Պուտինի հետ զրույցից առաջ. Figaro

16:23 03.05.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ելիսեյան պալատում գաղտնի ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, հայտնում է Figaro թերթը։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը գաղտնի հանդիպել է Սարկոզիի հետ առավոտյան՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ։ Հանդիպման մասնակիցները ցանկացել են գաղտնի պահել իրենց զրույցի բովանդակությունը։

̰
Անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին

16:16 03.05.2022

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Նշվածից բխում է, որ կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը սահմանված է կա՛մ Սահմանադրությամբ, կա՛մ օրենքներով»,- ասել […]

̰
2 ժամով դադարեցվել է Մարտունի համայնքի մի շարք հասցեների գազամատակարարումը

16:10 03.05.2022

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ, Վ․ Գետաշեն․ Ն․ Գետաշեն, Վաղաշեն, Զոլաքար, Աստղաձոր, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ բնակավայրերի գազասպառողների, «Ավետ-Մհեր», «Արմեն-Վահագ», «Փարոս», «Ջի-Էս-Էյջ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Շանթ-Սեյրան» շինարարական կազմակերպություն ՍՊԸ-ի, «Մելանյա Զաքարյան» ԱՁ-ի, «Անահիտ Միլիտոնյան» ԱՁ-ի, «Արտակ Գալստյան» ՍՊԸ-ի հացի […]

̰
Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

18:00 02.05.2022

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1775 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 92, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 152 անձ։ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, […]

̰
BACK_TO_TOP