15:53 16.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
15:45 16.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
15:18 16.04.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամփոփվել է ուսումնասիրությունները ձվի իրացման շուկայում. «Նկատի ունենալով 2021 թվականին Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ ձվի իրացման շուկայում արձանագրված իրավիճակը՝ կապված ձվի դեֆիցիտի և գնի ուռճացման հետ, ինչպես նաև 2022թվականի տարեսկզբին ստեղծված իրավիճակին արձագանքելու և առկա ռիսկերը գնահատելու նպատակով՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախաձեռնել էր վերահսկողական […]
15:11 16.04.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ․ «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարևոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության գրավականն է: Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, սպաներ ու ենթասպաներ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել: […]
14:54 16.04.2022
Այսօր երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ Հայաստանյաց եկեղեցիներում, որի ավարտին պատարագիչ քահանան սուրբ սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն։ Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը շարականների, տաղերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում […]
14:46 16.04.2022
Էլեկտրոնային կոմերցիոն ոլորտում գործունեություն ծավալող հնդկական խոշոր Snapdeal ընկերության ղեկավար Կունալ Բահլն առաջարկել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Mint պարբերականը: «Իլոն Մասկը «Թվիթեր»-ի համար առաջարկում է 43 մլրդ ԱՄՆ դոլար: Շրի Լանկայի արտաքին պարտքը 45 մլրդ ԱՄՆ դոլար է: Նա կարող է […]
14:28 16.04.2022
Վերջերս ԵՄ ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվել է հարցում։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ամբողջական հարցումը դեռևս ամփոփման փուլում է, սակայն արդեն կան նախնական տվյալներ։ Ըստ իրականացված ոստիկանության վերաբերյալ հանրային կարծիքի հարցման նախնական արդյունքների՝ հարցվողների 70%-ը ոստիկանության նկատմամբ […]
14:19 16.04.2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են գրասենյակի և տեսչական մարմնի ղեկավար կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում […]
14:11 16.04.2022
Ապրիլի 15-ին ժամը 17:53-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի, Պարսեղովի փողոցում հրդեհ է բռնկվել՝ այրվում է չոր խոտատարածք: Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասի հերթապահ օպերատիվ խումբը, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է դեպքի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը լիամարվել է ժամը 18:15-ին: […]
13:47 16.04.2022
Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան. շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը […]
13:27 16.04.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծրագրում է հրապարակել երկրում արևմտյան դիվանագետների գործունեության մասին տեղեկատվություն, որը «նման է ֆաշիզմին»։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մի օր ես դա կանեմ: Մենք ամեն ինչ կամփոփենք փաստաթղթային ձևով և կասենք ձեզ, թե ինչով են նրանք այստեղ զբաղված: Դուք կսարսափեք: Սրանք այլևս նացիստներ չեն, սա արդեն նման […]
13:12 16.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
19:30 15.04.2022
N զորամիավորումում ապրիլի 15-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ, ներկայացրել արձանագրված խնդիրների լուծման առաջարկություններ։ Եռամսյակի ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Խորհրդակցության մասնակիցները հարգանքի տուրք են […]
19:17 15.04.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկելու Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափերի կազմակերպման հարցը, ինչպես նաև լճին հարակից համայնքներում ծրագրեր ներգրավելու հնարավորությունները, որոնք կօգնեն մեղմել մարդածին ազդեցությունը լճի վրա։ Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերի և […]
19:10 15.04.2022
Կարևորելով հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը և մշակութային երկխոսության ամրապնդումը՝ Ազգային ժողովի այգում ապրիլի 15-ին նշվել է Հանամիի տոնը, որը Ճապոնիայում խորհրդանշում է բերքը մեծարելը, ինչպես նաև բրնձի աճեցման ժամանակը հայտարարելը: Այս տարի նշվում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին տեղեկացում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: «Այս օրվա մեղավորները սակուրաներն են, որոնք կրելով […]
18:56 15.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով: Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին նախագահ Խաչատուրյանը, […]
18:48 15.04.2022
N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 14-15-ը պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Ստուգվել են վարժական հավաքներին ընդգրկված անձնակազմի պատրաստության աստիճանը և հրաձգային զենքով կրակի վարման հմտությունները։
18:43 15.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է միության ընթացիկ ծրագրերը, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունն՝ ուղղված կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով հայկական ժառանգության պահպանմանը: Հանդիպմանն […]
18:39 15.04.2022
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարիին: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի ներքին կյանքին վերաբերող հարցեր: Դեսպանն ու Վեհափառն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև քրիստոնեություն-իսլամ երկխոսությանն ու այդ համատեքստում Արամ Ա-ի ունեցած առանցքային դերակատարությանը։
18:33 15.04.2022
N զորամասում ապրիլի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
18:24 15.04.2022
Հռոմի San Salvatore in Lauro համալիրի «Mastroianni» թանգարանում տեղի է ունեցել «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը՝ «ArtisticaMente» իտալական մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Իտալիայում Հայաստանի Հանրապետության և ավելի քան տասը երկրների դեսպանությունների հովանու ներքո։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման շրջանակում կայացել է «Երիտասարդ կին արվեստագետները համեմատության մեջ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսի նպատակը երիտասարդ կին […]
18:17 15.04.2022
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես է եկել Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության լավագույն արտիստներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը: Միջոցառումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կատարել են Ֆելիքս Մենդելսոնի […]
18:12 15.04.2022
Ապրիլի 11-14-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է փորձագիտական գիտակիրառական քննարկում, որին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Մերձավոր Արևելք-Հարավային Ասիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվիրակության անդամները՝ կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ռոջեր Կանգասի գլխավորությամբ: Քառօրյա քննարկումների շրջանակում պատվիրակության անդամները զեկույցներ և դասախոսություններ են ներկայացրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ժամանակակից պատերազմների, ամերիկյան ռազմակրթական համակարգի և այլ […]
17:56 15.04.2022
Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում է կայացրել: Ամառային զորակոչը կտևի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը՝ արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը: Կառավարության նիստում ընդունած այլ որոշումների մասին՝ […]
17:45 15.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
17:35 15.04.2022
Ապրիլի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
17:32 15.04.2022
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող մի շարք ՍՊԸ-ներում և Ա/Ձ-ում օգտագործվող չափիչ սարքերի (կշեռքների) վրա հայտնաբերվել էին ստուգաչափման վերաբերյալ կեղծ դրոշմապիտակներ: Դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 1-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությամբ փաստվել է, որ չնայած հարուցման պահին նշված ընկերությունների […]