17:25 15.04.2022
Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրենների, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի պատասխանատուների, քիթ-կոկորդ-ականջաբանության առաջատար մասնագետների, առցանց ձևաչափով քննարկմանն է միացել նաև արտերկրից մասնագետ: Ծանրալսության ախտորոշումը և բուժումը, չնայած ականջի միկրովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից […]
17:17 15.04.2022
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության շենքում, և նույն օրը՝ ժամը 16։00-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության շենքում ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների հետ:
18:30 14.04.2022
Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 3-9-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ ապրիլի 3-6-ը և ապրիլի 9-ին, Ալավերդիում՝ ապրիլի 3-9-ը»:
18:29 14.04.2022
«Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»,- այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ընթացքում: Կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել […]
18:28 14.04.2022
Ապրիլի 14-ին՝ ժամը 17։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
18:24 14.04.2022
Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է […]
18:20 14.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:
18:12 14.04.2022
Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոցում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին:
18:06 14.04.2022
Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանի եվրոպական համալսարանում անցկացվել է «Դատապարտյալների իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ոստիկանության և ոստիկանության ակադեմիայի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի եվրոպական, պետական մանկավարժական և Հայ-ռուսական համալսարանների ներկայացուցիչները: Գիտաժողովին ողջույնի և բացման խոսքով հանդես են եկել ՀԵՀ ռեկտոր, դոցենտ […]
17:56 14.04.2022
Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանի առիթով ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ֆակուլտետի հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ԿԳՄՍ նախարարի […]
17:51 14.04.2022
Երկարատև ձմեռային եղանակային պայմաններից հետո, հաշվի առնելով ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղբոտվածությունը, 2022 թվականի ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի […]
17:44 14.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 7-13-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ ապրիլի 12-ին, 13-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին, 12-ին և 13-ին, Շենգավիթում՝ ապրիլի 13-ին։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 8-ին։ Ծծմբի պարունակությունը չի գերազանցել […]
17:39 14.04.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել այգու տարածքում հիմնվող Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը: Պատասխանատուների ներկայացմամբ, պուրակը կլինի այգու ձախակողմյան հատվածում՝ ձգվելով մինչև բլուրը, որտեղ էլ […]
17:32 14.04.2022
Կարևորելով ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների հասանելի ու հասցեական տրամադրման գործընթացի բարելավումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ներդնել ջանքեր՝ բազմոլորտ համագործակցության շարունակականության և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում։ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ […]
17:25 14.04.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի և նախագահել ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին։ «Ողջույնիս խոսքում նշել եմ, որ վերջերս Ալմաթիում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր՝ գնահատելու […]
17:17 14.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները: Նախարար Ա. Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակարգի վերաբերյալ իր մոտեցումները, հանձնարարել՝ խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները, հանձնարարությունները կատարել որակով և սահմանված ժամկետներում, ապահովել հաշվետվողականություն: «Բոլորս պարտավոր ենք պետական մարմնի հեղինակությունը բարձրացնելու […]
17:10 14.04.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 12-ին կառավարության նիստում հերթական հայտարարություններն ու կեղծ պնդումներն է կատարել Արցախի վերաբերյալ: 1. Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և պետք է միջազգային աջակցությամբ կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման միջոցով: 2. Ի լրումն […]
16:55 14.04.2022
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: «Արյան պաշարները մշտապես պետք է թարմացվեն և լինեն բավարար քանակի։ Կատարեք այդ մարդասիրական քայլը` դարձեք արյան դոնոր։ Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։ Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-ից մինչև 12։30-ը։ Հեռ. 010-28-38-23»
16:41 14.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
16:33 14.04.2022
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության շենքում, և նույն օրը՝ ժամը 16։00-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության շենքում ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների հետ:
16:25 14.04.2022
Իտալիայում կայացած AMIGDALA միջազգային երաժշտական 9-րդ մրցույթում «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (Պ․ Չայկովսկու անվան ԵՄՄԴ, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) արժանացել է առաջին՝ «Absolute Prize» մրցանակին՝ հավաքելով 100 միավոր հնարավոր 100-ից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 364 երաժիշտ 34 երկրից։ Ժյուրիի կազմում ընդգրկված մասնագետներն էին Ֆրանչեսկո Զապալան (Իտալիա), Ջին Հա Փարքը (ԱՄՆ), Յուշիա […]
16:17 14.04.2022
Ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել է Twitter-ի ամենախոշոր բաժնետերը, առաջարկել է գնել այն 41,39 մլրդ դոլարով, հաղորդում է Reuters-ը։ Ավելի ուշ Մասկը իր Twitter-ում հրապարակել էր փաստաթղթի տեքստի հղումը, որտեղ նա, ի թիվս այլ բաների, պնդում է, որ ներդրումներ է կատարել Twitter-ում, քանի որ հավատում է «ամբողջ աշխարհում խոսքի ազատության հարթակ դառնալու դրա ներուժին»: […]
18:30 13.04.2022
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում ապրիլի 11-13-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական հմտություններն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները, ամրապնդվել է զինծառայողների պատրաստության մակարդակը։
18:24 13.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Ախթալա գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված պղնձով, կադմիումով, մանգանով, կոբալտով, սուլֆատ իոնով, կախութային չոր նյութերով:
18:18 13.04.2022
Թուրքիայի Գերագույն դատարանը բավարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը՝ նշելով, որ Քըլըչդարօղլուն որպես բարոյական փոխհատուցում պարտավորվել է Էրդողանին վճարել 165 հազար թուրքական լիրա (շուրջ 11.3 հազար ԱՄՆ դոլար): Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը հայտնել է, որ դատարանը որոշում […]