Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․1 հա տարածքում բռնկված հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+29.09 oC

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․1 հա տարածքում բռնկված հրդեհները

23:49 03.04.2022

Ապրիլի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 55 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ:

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 2000 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 1000 քմ:

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1700 քմ, Մասիս քաղաքում՝ 2000 քմ, Լանջանիստ գյուղում՝ 5000 քմ, Գետազատ գյուղում՝ 3000 քմ,Ռանչպար գյուղում՝ 3000 քմ, Նոր Կյուրին գյուղում՝ 500 քմ, Զորակ գյուղում՝ 1000 քմ, Հայանիստ գյուղում՝ 2 հա, Վարդաշեն գյուղում՝ 500 քմ, Սուրենավան գյուղում՝ 4000 քմ, Հայանիստ-Դարբնիկ ավտոճանապարհին՝ 5000 քմ, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ 1000 քմ, Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ 1500 քմ, Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ 1500 քմ:

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 500 քմ, Շենավան գյուղում՝ 400 քմ:

Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 2000 քմ, Ճոճկան գյուղում՝ 3 հա:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 500 քմ, Ջրվեժ գյուղում՝ 1500 քմ, Արզնի գյուղում՝ 300 քմ, Զորավան գյուղում՝ 2000 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 1․5 հա:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 4300 քմ:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 10400 քմ, Մեղրի քաղաքում՝ 1․5 հա, Ագարակ գյուղում՝ 1000 քմ, Չինարի գյուղում՝ 8000 քմ, Վահրավար գյուղում՝ 5000 քմ, Քարահունջ գյուղում՝ 1 հա, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ 250 քմ:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 6000 քմ:

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 34000 քմ, Ակնաղբյուր գյուղում՝ 600 քմ:

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 7․5 հա, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ 200 քմ, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ 1000 քմ, Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին՝ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 29․1 հա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան

15:41 29.05.2025

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սահմանազատման գործընթացը կանգնած չէ։ Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային […] ...

Ալեգրին կարող է նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ

15:30 29.05.2025

Ալեգրին կարող է նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ

Մասիմիլիանո Ալեգրին կարող է շուտով նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ, գրում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն։ Կողմերը բանակցել են և մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն։ 57-ամյա մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Սերժիու Կոնսեյսաուին փոխարինելու հիմնական թեկնածուն է։ Ալեգրին «Միլանը» մարզել է նաև 2010-14 թվականներին։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ ...

Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

15:17 29.05.2025

Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում

15:05 29.05.2025

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հիշեցնենք, […] ...

SHANTNEWS

15:00 29.05.2025

SHANTNEWS

Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

14:50 29.05.2025

Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։ 40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։ Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» […] ...

BACK_TO_TOP