09:48 31.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես, իշխանության ներսում մտադիր են ձևավորել Ներդրումների պաշտպանության դատարան: Սա ստեղծվելու է վերջերս ձևավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փոխարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի և՛ սնանկության գործեր, և՛ կորպորատիվ դատական […]
09:27 31.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11։00-18:00-ն, և նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Խոդյակով, Շահինյան, Ավանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների և դրանց նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
09:16 31.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սասունցի Դավթի փ. 13 շենքը, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 6/2 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զոհրապի փողոցը, Լուկաշին 1, 2, 3 փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 «Շտապ բժշկական օգնություն» […]
09:04 31.10.2018
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ»-ի հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում: Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին: Մեր ունեցած տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ և ԱՀ […]
08:53 31.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում: Ըստ մեր աղբյուրների` նրան վերջերս նման առաջարկ է արվել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Քոչարյանին, որն, ըստ էության, չհերքեց այդ տեղեկությունը: «Որտեղի՞ց Ձեզ այդ ինֆորմացիան»,- հարցրեց […]
08:48 31.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին և նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։ Այս տրամադրությունները չեն վրիպել նաև Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․ «Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են […]
08:36 31.10.2018
Իտալիայում նեապոլիտանական հանցավոր «Կամորա» կազմակերպությունը 5000 եվրո պարգևավճար է հայտարարել Պոչո անունով ոստիկանական շան գլխի համար։ Շունը զբաղվում է թմրանյութերի հայտնաբերմամբ, հայտնում է La Stampa պարբերականը։ Ոստիկանությունում ծառայության ընթացքում շունն ի հայտ է բերել ավելի քան 2 տոննա թմրանյութ, ինչի պատճառով մաֆիոզները մի քանի միլիոն եվրո են կորցրել։ Արգելված նյութերի վերջին խոշոր խմբաքանակը Պոչոն գտել […]
08:16 31.10.2018
Վենետիկում ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի խճահատակը, սյուները, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի երկու գոբելենները և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Նշվում է, որ Վենետիկում առավելագույն բարձրությունը, որին հասել է ջուրը, 156 սմ է։ Երեկ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ տեղատարափ անձրևների պատճառով Վենետիկի տարածքի 75 տոկոսը ջրի տակ է անցել։
08:09 31.10.2018
Վերջին 40 տարում Երկիր մոլորակի վրա վայրի կենդանիների թվաքանակը 60 տոկոսով կրճատվել է։ Այս մասին հայտնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) «Կենդանի մոլորակ-2018» զեկույցում։ Կենդանիների թվաքանակի անկման գլխավոր պատճառը մարդու գործունեությունն է։ «Գիտությունը հաստատում է, որ մեր պատճառով անտառները, օվկիանոսները և գետերը հայտնվել են ողբալի վիճակում»,-հայտարարել է WWF International-ի գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինին։ Համաձայն […]
07:57 31.10.2018
Հրդեհը, որը բռնկվել էր տեղատարափ անձրևներից առաջացած կարճ միացման հետևանքով, ոչնչացրել է Maserati մեքենաների խոշոր խմբաքանակը։ Հրդեհը բռնկվել էր իտալական Սավոնա քաղաքի նավահանգստում՝ ոչնչացնելով հարյուրավոր մեքենաներ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Նշվում է, որ ջրի հոսքերը հեղեղել են ավտոմոբիլային երկու կայանատեղիները՝ առաջացնելով կարճ միացում։ Դա հանգեցրել է մարտկոցների պայթյունի և հրդեհի, որի դեմ պայքարել […]
07:44 31.10.2018
Facebook սոցցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել է 2․27 միլիարդի։ Այս մասին են վկայում ընկերության կողմից երրորդ եռամսյակի վերաբերյալ հրապարակված տվյալները։ Ինչպես նշված է փաստաթղթերում, 2017 թվականի երրորդ եռամյսակի համեմատ այդ ցուցանիշն աճել է 10 տոկոսով։ Խոսքը նրանց մասին է, որոնք սոցցանց են մուտք գործում ամսական մեկ անգամ։ Սեպտեմբերին առնվազն 1․49 մլրդ մարդ օրական գոնե մեկ […]
07:30 31.10.2018
«Առաջին փուլում առաջին տեղu՝ հաղթանակ է,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ սեփական ընտրական շտաբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն: «Հնարավոր է որևէ մեկը մտածի, որ սա այն հաղթանակը չէ, հնարավոր է սպասում էին ավելիին, սակայն առաջին փուլում առաջին տեղը հաղթանակ է: ««Ռուսթավի 2»-ը մտածում է, թե հավատացնում է […]
07:16 31.10.2018
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններին։ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև նոր լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիայի Թունջելի նահանգում 2 թուրք զինվոր սպանվել էր քուրդ զինյալների կողմից, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն էր, որ Քըլըչդարօղլուն քննադատել էր Էրդողանին այն բանի համար, որ Թուրքիայի […]
17:04 30.10.2018
Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքը Հ32 հանրապետական ճանապարհի հետ կապող շուրջ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Հովունի համայնքը Մ1 միջպետական ավտոճանապարհին և Մայիսյան համայնքին կապող շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհահատվածները շահագործման ընդունելու համար Շիրակի մարզ էր մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական […]
16:03 30.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև ՊԵԿ-ի ու ՀՄԿ-ի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը քննարկվել է համատեղ […]
14:56 30.10.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ: Ներկայացնում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած պարզաբանումը. «Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած […]
14:37 30.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը պատասխանել է իր հասցեին այսօր մամուլում հնչած մեղադրանքներին, թե ինքը տապալել է ԸՕ նախագծի ներկայացումը: «Ինձ ընդամենը տրվել է երկու հարց, որից մեկի հեղինակը՝ պարոն Ռուստամյանը, հետո հայտարարեց, որ ինքը սխալմամբ այլ տեքստ է վկայակոչել, իսկ մյուս դաշնակցականի այն դժգոհությանը, որ անհամաչափ մոտեցում կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տեղամասային հանձնաժողովների […]
13:06 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։ Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ, 50-ամյա Ոսկան Մ.-ին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում […]
12:49 30.10.2018
Հաճախ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով մարդկանց կարևոր անձնական տվյալները: Ավելին, հրապարակման հեղինակները կոչ են անում նաև տարածել տվյալ հաղորդագրությունը՝ այդպիսով մարդկանց առավել մեծ շրջանակի համար հասանելի դարձնելով փաստաթղթերի տիրոջ անձնական տվյալները: Հասկանալով […]
12:42 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, նախնական փուլում […]
12:37 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին: Ինչպես տեղեկացրին ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ […]
12:06 30.10.2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Մի քանի ոլորտների առնչությամբ ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել` օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: […]
11:55 30.10.2018
Նոր Օռլեանում (ԱՄՆ Լուիզիանա նահանգ) սպանել են ամերիկացի ռեփեր Թեոդոր Ջոնսին, ով առավել հայտնի է որպես Young Greatness: Այս մասին հայտնում է BBC-ն: 34-ամյա երաժիշտի վրա կրակել են Waffle House ցանցի ռեստորաններից մեկի մոտ: Young Greatness-ն առավել հայտնի է Moolah թրեքով, որը թողարկվել է 2015 թվականին: Ստեղծագործությունը հայտնվել է Billboard Hot 100 հիթ շքերթում, իսկ երգի տեսահոլովակը YouTube-ում արժանացել է ավելի […]
11:23 30.10.2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով ներկայացնելով իր դիտարկումները՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աշխատանքում հաջողություն գրանցելու և […]
11:20 30.10.2018
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան- Այզենբաուերին, որին ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված […]
11:17 30.10.2018
Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն […]
11:15 30.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատակազմին է ներկայացրել Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ թիմը պարտավոր է գործել այնպես, որպեսզի բնակիչները ոչ միայն չդժգոհեն, այլև իրենց գոհունակությունը հայտնեն կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ապօրինի շինարարությանը` քաղաքապետ Հայկ […]
11:05 30.10.2018
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։ «Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերն սկսել հայ համայնքի […]
10:54 30.10.2018
Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության և հաջորդած զարգացումների մասին քննարկում: Բանախոսներն այս առիթով ներկայացրին իրենց մտահոգություններն ու կարծիքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Սա լավ հնարավորություն է ամերիկահայ համայնքի համար քննարկել Հայաստանի իրադարձությունները և վերաիմաստավորել վերջին 6 ամիսների Հայաստանի զարգացումները, ասում է օրերս մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում հրավիրված քննարկման բանախոսներից մեկը՝ […]
10:40 30.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ներկայացներ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Սակայն ԱԺ նիստից առաջ «Ծառուկյան» խմբակցության անդամ, իրեն խոշոր քաղաքական գործչի ու իրավաբանի տեղ դրած Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ ինքը պետք է ներկայացնի նախագիծը, ինչին Մարուքյանը սիրահոժար համաձայնում է: Սակայն Գևորգ Պետրոսյանը ուղղակի […]