TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում

10:32 30.10.2018

Հոկտեմբերի 31-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Դիտարկմանը մասնակցելու են նաև […]

̰
Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար. Hetq.am

10:14 30.10.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, հաղորդում է Hetq.am-ը: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որպեսզի տրամադրեն «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը: Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում […]

̰
Ի՞նչ է իրենից ներկայացնում վարորդական իրավունքի վկայականի տրամադրման նոր ձևը․ «Ժողովուրդ»

09:55 30.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այդ կարգը կիրառելու դեպքում բավական կթեթևանա վարորդների ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են: Սակայն, ըստ […]

̰
ՀՀԿ-ն մտադիր է տապալել նաև Համաներման մասին որոշման ընդունումը․ «Ժամանակ»

09:38 30.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն մտադիր է տապալել հոկտեմբերի 31-ին ԱԺ-ի կողմից Համաներման մասին որոշման ընդունումը, եթե ներկայացված նախագծում որոշ փոփոխություններ չիրականացվեն: Մասնավորապես՝ ՀՀԿ-ականները պահանջելու են, որպեսզի համաներումը չտարածվի հանցափորձի համար դատապարտվածների վրա: Օրինակ՝ մարդը դատապարտվել է սպանության փորձի համար, նա ցանկացել է մարդ սպանել, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել իրագործել իր նպատակը: ՀՀԿ-ականները համարում […]

̰
Վթարային ջրանջատում Դիլիջանում

09:26 30.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 11։00-20:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ բացառությամբ Կամոյի, Օրջոնոկիձեի և Վասիլև փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:15 30.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 6 շենքը, Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի 73 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Լենինգրադյան փ. 31/1 շենքը, Բաշինջաղյան 2, 12 շենքերը, 10։30-16։30 Լեոյի փ. 11, 13, […]

̰
Քավորի «լավության տակից դուրս է եկել». Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանին նվիրել է Lexus GX 460․ «Ժամանակ»

09:03 30.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հայտնի  է դարձել ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։ Ըստ այդմ՝ 2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գևորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց […]

̰
ՀՀԿ-ում կոնսենսուս չկա. «Եթե մեռնել, ապա ոտքի վրա՝ մինչև վերջին շունչ պայքարելով»․ «Հրապարակ»

08:54 30.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99․9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն։ ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը։ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ, գուցե, պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել, եթե մասնակցել, ապա՝ նոր անուններով, իսկ «վարկաբեկված» […]

̰
Ներկուսակցական բախումնե՞ր են սպասվում․ «Ժողովուրդ»

08:44 30.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաև ռեյտինգային ընտրակարգ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության […]

̰
Ալիկ Արզումանյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»

08:32 30.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում շարունակվում է դեսպանների հետկանչման և նոր նշանակումների գործընթացը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Դանիայում ՀՀ դեսպան, նախկին արտգործնախարար, հայտնի ընդդիմադիր Ալիկ Արզումանյանը, որը դեսպան էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017-ի հուլիսին, իսկ Նորվեգիայում՝ 2018-ի մարտին և միայն օրերս է իր հավատարմագիրը հանձնել Նորվեգիայի թագավորին, հնարավոր է համատեղության կարգով նշանակվի նաև Շվեդիայում ՀՀ […]

̰
Թրամփը հրաժարվել է ԱՄՆ թողնել հարավից եկող միգրանտների քարավանը

08:16 30.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ երկիր թողնել Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ-ի հարավային սահմաններին մոտեցող միգրանտներին։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Նրանք վատնում են իրենց ժամանակը, նրանք չեն հայտնվի մեր երկրում»,- հայտարարել է Թրամփը։ Թրամփը հավելել է, որ հարավային սահման է ուղարկում զինծառայողների, այլ ոչ թե Ազգային գվարդիան, ինչպես […]

̰
Վթար Գորիս-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ

08:00 30.10.2018

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 05:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 15-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi IO» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1987 թ.) և «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ […]

̰
Տեղատարափ անձրևների պատճառով Վենետիկի 75 տոկոսը ջրի տակ է անցել

07:45 30.10.2018

ANSA գործակալության հաղորդմամբ՝ Լացիո շրջանում ծառն ընկել է մեքենայի վրա՝ խլելով 3 մարդու կյանք, ևս մեկը ծանր վիրավորվել է։ Նեապոլից ոչ հեռու կոտրված ծառն ընկել է փողոցով անցնող 21-ամյա տղամարդու վրա։ Նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է։ Հռոմում ուժեղ քամու պատճառով զբոսաշրջիկների համար որոշ հուշարձաններ, այդ թվում Կոլիզեումը, Հռոմի ֆորումը և այլ […]

̰
Քլինթոնը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում․ Թրամփի արձագանքը չի ուշացել

07:30 30.10.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հնարավոր է համարում, որ կրկին կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում։ Այս մասին նա ասել է Recode պորտալի հետ հարցազրույցում։ Նա ցանկություն է հայտնել, որ 2021 թվականին Սպիտակ տան Օվալաձև կաբինետում դեմոկրատ լինի և խոստացել դրա համար անել իր ուժերի չափով հնարավոր ամեն բան։ Նրա հայտարարությանն ուղղված […]

̰
Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ուղենշել են խաղաղ գործընթացի հետագա հնարավոր քայլերը

20:00 29.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: Հայաստանի վարչապետի […]

̰
Թունիսի կենտրոնում կին մահապարտն ահաբեկչություն է իրականացրել

18:50 29.10.2018

Թունիսի համանուն մայրաքաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է 9 մարդ, որից 8-ը՝ ոստիկան։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Պայթյունը որոտացել է ոստիկանական մեքենայի մոտ։ Պայթյունի հետևանքով փողոցում խուճապ ու իրարանցում է սկսվել։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրել կին մահապարտ ահաբեկիչը, որի դին հայտնաբերվել է դեպքի վայրում։

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արտաշատի խճուղու, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում

18:42 29.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կկազմակերպվի եռանկյունաձև անվտանգության կղզյակ, որի շնորհիվ հնարավոր կլինի Արտաշատի խճուղուց դեպի Արին Բերդի փողոց ձախ շրջադարձ հետադարձ և ուղիղ կատարել առանձնացված գոտիներով: Արին Բերդի […]

̰
Հայաստանը Բրիտանական թանգարանում կներկայացնի ուրարտական արվեստի եզակի նմուշներ

14:43 29.10.2018

Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2018 թ. նոյեմբերի 8-ին կբացվի «Ես եմ Աշուրբանիպալը՝ աշխարհի արքա, Ասորեստանի արքա» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2019 թվականի փետրվարի 24-ը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ցուցահանդեսին կներկայացվի 200 նմուշ. 120-ը՝ Բրիտանական թանգարանի հավաքածուից, իսկ 80-ը կփոխառվեն Հայաստանի պատմության թանգարանից, Փարիզի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Վատիկանի և […]

̰
Ջրագծի վթարի պատճառով միջպետական ավտոճանապարհը զգալիորեն վնասվել է

14:33 29.10.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում  հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը,  քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով  միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Համապատասխան […]

̰
Մեքենաների գրանցման և վարորդական վկայականների հատկացման ՃՈ ստորաբաժանումն այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին

13:14 29.10.2018

ՀՀ ՃՈ-ից տեղեկացնում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը (հասցե՝ Գաջեգործների 76, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ) վնասված կապուղու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն […]

̰
Քննարկվել են երեխայի լավագույն շահի պաշտպանությանը նվիրված մի շարք հարցեր

13:02 29.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 29-ին մասնակցել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ  բռնության վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացման սեմինարի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից: Սուրեն Քրմոյանը նշել է, որ Սահմանադրությամբ և օրենքներով մանրամասն կարգավորված են երեխայի իրավունքները, […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուս

13:00 29.10.2018

2018թ. հոկտեմբերի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մյունխենյան անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը։  Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին ասված է ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:

̰
«Հայաստանն ապագայի դարպասն է». Արմեն Սարգսյան

12:11 29.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ, քննարկել նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները: Այնուհետև […]

̰
Ռազմական բուհերը հավատարմագրվեցին 4 տարով

11:39 29.10.2018

Վ․Սարգսյանի անվան ռազմական և Ա․Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարաններին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը։ Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց ռազմական բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և […]

̰
Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը

11:17 29.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցած «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում հանրության ուշադրությունն է հրավիրվել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հարցերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը կազմակերպերլ է Դի-Վի-Վի Ինթերյնեյշնալի հայաստանյան գրասենյակը «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» […]

̰
Կործանված Boeing 737-ում եղել են Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության 20 պաշտոնյաներ

11:04 29.10.2018

Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Ճավա կղզու արևմուտքում ծովն ընկած ինքնաթիռում գտնվել են գերատեսչության 20 պաշտոնյաներ: Տեղեկություններ են հաղորդվում, որ հայտնաբերվել է առաջին դին: Ինքնաթիռի հրամանատարը Ջակարտայի օդանավակայանում օդ բարձրանալուց անմիջապես հետո արտահերթ վայրէջք է խնդրել: Այս մասին հայտնել է երկրի Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սինդու Ռախայուն: Անձնակազմը խնդրել է օդանավակայան վերադառնալ, որից հետո կապն […]

̰
Մամեդյարովը մեկնել է Թուրքիա

10:33 29.10.2018

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այցի շրջանակում Մամեդյարովը կմասնակցի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 7-րդ, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի  ԱԳ նախարարների 6-րդ եռակողմ հանդիպումներին:

̰
Հրդեհ Միխայելովկա գյուղում

10:24 29.10.2018

Հոկտեմբերի 28-ին` ժամը 22:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին: Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորված անասնակեր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքում 

09:47 29.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-24։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի պող. 1-ին,  Վրացական 4-րդ, Գրիբոյեդով և Մալխասյանց նրբանցքներ, Ն.Զարյան՝ 21-132 համարներ, Կոմիտաս 35-65 կենտ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:38 29.10.2018

Հոկտեմբերի 28-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ մոտ 8000 քմ, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աղիտու գյուղից դեպի Նորավան գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվել է մոտ 4000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

̰
BACK_TO_TOP