09:25 29.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ 2-րդ փողոցի սեփական տները, Նոր-Նորքի 5-րդ զանգված՝ Գալշոյան փ. 24, 30 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արցախի փ. 10, 10Ա, 14 շենքերը, Գարեգին Նժդեհի փ. 58 շենքը 14-34 բնակարանները, […]
08:58 29.10.2018
Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Լեռնային ապարների փլուզումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան, Շանդուն նահանգի Յունչեն գավառի ածխահանքերից մեկում։ Փլուզման պահին հանքում գտնվել է 334 մարդ։ Նրանցից 312-ը հասցրել էին օպերատիվ կերպով վեր բարձրանալ, սակայն 22 հանքափորներ […]
08:37 29.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական զավեշտալի իրավիճակում է հայտնվել։ Անձրևանոցը ձեռքին նա բարձրացել է ինքնաթիռի սանդուղքով, փորձել բաց վիճակում գտնվող անձրևանոցով ներս մտնել, սակայն չի ստացվել, որից հետո շպրտել է «համառ » անձրևանոցն ու հանգիստ մուտք գործել օդանավի սրահ։ Տեսանյութը հայտնվել է YouTube-ում։ Նախագահի արարքը սոցցանցերում բազմաթիվ հեգնական մեկնաբանությունների է արժանացել։ Սա առաջին դեպքը չէ, […]
08:21 29.10.2018
Lion Air ավիաընկերության ինքնաթիռը, որի հետ վաղ առավոտյան կապը կորել էր, ծովն է ընկել։ Բեկորները նկատվել են Ճավա կղզու արևմտյան ափին։ Այս մասին հայտնում է Jakarta Post-ը։ Ինքնաթիռում գտնվել է 189 մարդ, որից 181-ը՝ ուղևոր, այդ թվում՝ 3 երեխա։ Անձնակազմի և ուղևորների ճակատագրի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, ինքնաթիռը Ջակարտայից […]
08:08 29.10.2018
Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանում սողանքի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է ANSA գործակալությունը։ Զոհերը եղել են կոմունալ ծառայությունների աշխատակիցներ, որոնք դեպքի պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացրել կոյուղատար ցանցում։ Եղանակային վտանգավորության կարմիր մակարդակ է հայտարարվել իտալական 5 շրջաններում։ Ապենինյան թերակղզին հայտնվել է եղանակային վատ պայմանների գերակայության տակ։ Հանգստյան օրերին թերակղզու տարածքի մեծ մասում հորդառատ անձրևներ են […]
07:56 29.10.2018
Կուբանի կրկեսում (Ուսպենսկի շրջան) ներկայացման ժամանակ առյուծը հանկարծակի հարձակվել է աղջնակի վրա, որը նստած է եղել առաջին շարքում։ Չնայած արենային շուրջ տեղադրված ցանցապատնեշին՝ առյուծը կարողացել է երեխային քաշել-բերել հարթակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի ներկայացուցչին։ Երեխան դեմքի և մարմնի այլ հատվածների վնասվածքներով հոսպիտալացվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ […]
07:37 29.10.2018
Չինական իշխանությունները ծրագրում են մի քանի տարուց Հարավային բևեռում կառուցել առաջին մշտապես գործող օդանավակայանը, որը կանոնավոր կերպով կընդունի զբոսաշրջային խմբերի և հետազոտական արշավախմբերի։ Այս մասին հայտնում է չինական գիտական Keji Ribao թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթակառուցվածքը կներառի թռիչքուղի և ավիատերմինալ։ Օդանավակայանը կկառուցվի հենց սառցադաշտի վրա․ տեղն արդեն ընտրված է։ Օդանավակայանը կկառուցվի այն հատվածում, որտեղ սառույցի զանգվածի […]
07:24 29.10.2018
Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից անհետացել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ինքնաթիռը պատկանել է Lion Air ավիաընկերությանը։ Ջակարտայից մեկնող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բանկա կղզու Պանկալպինանգ քաղաքում։ Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալությունը հայտնել է, որ ռադարներից անհետացած ուղևորատար ինքնաթիռն ընկել է ծովը։ Ներկա պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի և […]
07:13 29.10.2018
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի «Թույլ տուր քեզ երազել» նշանաբանի ներքո։ Այս մասին հայտնել է մրցույթի կազմակերպչի մամուլի ծառայությունը։ Միջոցառման գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը նշել է, որ ելույթ ունենալով բեմի վրա՝ համաշխարհայն լսարանի առջև, կարելի է սեփական անձին թույլ տալ երազել հաղթանակի մասին և լինել խիզախ ու վստահ, գրում է TASS գործակալությունը։ Որպես ոգեշնչության […]
21:58 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի սարալանջը, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենան […]
21:14 28.10.2018
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է տարածել կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հետ կապված։ Այս մասին գրված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ հոկտեմբերի 27-ին: Երեխան տեղափոխվել է Երևանի այլ բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենայով, անգիտակից վիճակում 3-րդ աստիճանի […]
20:32 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին` ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նիզամի փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ննջասենյակում` մահճակալին, հայտնաբերվել է Ռ. Ս.-ի (ծնված 1959 թ.) […]
20:18 28.10.2018
Նինոծմինդայի թիվ 26 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ՝ թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ներկայացուցչի և հանձնաժողովի անդամների միջև: Լիա Գուջեջիանին մեղադրել է հանձնաժողովի անդամներին ընտրական գործընթացի բազմաթիվ խախտումների մեջ: Ինչպես հաստատել է Գուջեջիանին, ընտրողներից մեկը փորձել է երկրորդ անգամ ընտրություն կատարել: Բացի այդ, ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցչի խոսքով՝ առավոտից տեղի են ունեցել նաև այլ խախտումներ: Հանձնաժողովի անդամները Լիա […]
19:51 28.10.2018
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ընթացիկ տեղեկություն է հրապարակել Գյումրու «Երեխաների տանը» հայտնաբերված երկվորյակ տղաների մասին: «Մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիականական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու«Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները: Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ […]
19:39 28.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Մայք Սարյանի հետ: Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության զարգացմանը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանն ընդգծել է, որ սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ այս ոլորտում կյանքի են կոչվել բազմաթիվ նախագծեր, որոնք […]
19:21 28.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Երեւանի պետական համալսարանի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված ծառատունկին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերձորում նման միջոցառումների անցկացումը դարձել է ավանդական, ինչն իր յուրահատուկ ներդրումն ունի քաղաքի շենացման ու բարեկարգման գործում:
19:08 28.10.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է […]
18:16 28.10.2018
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է։ Կապն այս պահին գործում է նաև նախիջևանյան ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակի բացման ժամանակ։ «Այս պահին հաստատված է օպերատիվ կապ: Այն նախկինում ևս եղել է, սակայն հիմա վերականգնված է։ Աշխատանքները տարվում են»,- ասել է Տոնոյանը: Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ […]
18:00 28.10.2018
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավել անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։ Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը […]
16:46 28.10.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրերս Հայաստան այցելած՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին զենք վաճառելու մասին ակնարկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն ստանալու և ռուսական զենքը ամերիկյան զենքով փոխարինելու մասին լրագրողի դիտարկմանն անդրադառնալով՝ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Զենքի շուկան բաց շուկա է, որտեղիցով կարողանում է, ինչ կարողանում է՝ ձեռք է բերում: Մենք այս պահին Միացյալ Նահանգներից ոչ մի առաջարկություն չենք ստացել»։ Այն հարցին, թե առաջարկ ստանալու […]
15:31 28.10.2018
Թեմկայի 83-րդ ընտրատեղամասում «Լեյբորիստական կուսակցութան» առաջնորդն ընտրատեղամասում վիճաբանել է ընտրատեղամասի նախագահի հետ։ Նախագահի թեկնածուն բարձրաձայնել է, որ մարդկանց որոշ խմբեր տեղամասի մոտ քարոզչություն են իրականացրել և փորձել են ազդել ընտրողների ընտրության վրա, որի պատճառով կուսակցության առաջնորդը բողոք է գրել, սակայն տեղամասի նախագահն այն չի գրանցել։ Շալվա Նաթելաշվիլին ընտրատեղամասի նախագահին մեղադրել է ընտրությունները կեղծելու մեջ։ Հանձնաժողովի […]
14:36 28.10.2018
Մառնեուլիում միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է aliq.ge-ն։ Facebook-ում տեսանյութ է տարածվել, որտեղ ԿԸՀ-ի ընտրատարածքային հանձնաժողովի մշտական անդամ Իրակլի Կվարացխելիան մատնահետքով փորձել է երկրորդ անգամ քվեարկել:
14:02 28.10.2018
Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղում խախտում է գրանցվել։ Դպրոցում տեղակայված ընտրատեղամասերից մեկի մոտ կանգնած են իշխող «Վրացական երազանքի» քարոզչական վերնաշապիկներով երեխաներ: Խախտումներ են գրանցվել նաև ընտրատեղամասերի ներսում, որտեղ նստած «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն անցկացնում են ընտրողների հաշվարկ: Սակայն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե ընտրատեղամասում խախտումներ չկան։ Բացի այդ, ընտրատեղամաս է մի քանի անգամ եկել ընտրողների տեղափոխող մեքենան: Մեքենայի […]
13:51 28.10.2018
Հոկտեմբերին Պետագոնը Գերմանիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի «Ռամշտայն» ավիաբազա է մատակարարել տարբեր զինամթերքով մոտ 100 բեռնակղ։ Այս մասին ասվում է բազայի կայքում։ Դա ԱՄՆ-ի կողմից սպառազինության խոշորագույն մատակարարումն է Եվրոպա՝ սկսած 1999 թվականից, երբ ամերիկյան օդուժն ավելի քան 900 ավիառեյդ է իրականացրել Հարավսլավիայի ուղղությամբ։
13:10 28.10.2018
Պաշտպանութան նախկին նախարար Վիգեն Սարգսյանի շատ հարցադրումներ իմ մոտ էլ էին առաջացել, և ես սպասում էի հետաքրքիր բովանդակային բանավեճի։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Վիգեն Սարգսյանի քննադատությանը։ Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է․ «Երեկ առավոտյան Վիգեն Սարգսյանը հրապարակել էր քաղաքական խոսք պարունակող քննադատական նյութ, […]
13:01 28.10.2018
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին՝ «Ռոյալ» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է մոտոցիկլետից. անհրաժեշտ է օգնություն: Հետադարձ զանգով պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ, մոտոցիկլետը հարվածել է ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ […]
12:34 28.10.2018
Հոկտեմբերի 27-ին՝ 20:40-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության […]
12:23 28.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ գործարար Մայք Բադալյանին, ով հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում` արտադրելով «Արբա» գինիներ և Հայաստանում ևս […]
12:14 28.10.2018
Հոկտեմբերի 17-ին «սուր մինինգոէնցեֆալիտ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Շահինյանի դիմումի հիման վրա: Շահինյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ երեխան մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական օգնություն […]
12:00 28.10.2018
Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մագոմեդ Մագոմեդովը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իր բնակության վայրի շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի M 616 RR 05 […]