Սա ոչ այլ ինչ է, քան քննադատական բնույթի քաղաքական խոսքը լռեցնելու փորձ․ Ռուբեն Մելիքյանը վրդովված է Վիգեն Սարգսյանի հանդեպ արձագանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+22.09 oC

Սա ոչ այլ ինչ է, քան քննադատական բնույթի քաղաքական խոսքը լռեցնելու փորձ․ Ռուբեն Մելիքյանը վրդովված է Վիգեն Սարգսյանի հանդեպ արձագանքից

13:10 28.10.2018

Պաշտպանութան նախկին նախարար Վիգեն Սարգսյանի շատ հարցադրումներ իմ մոտ էլ էին առաջացել, և ես սպասում էի հետաքրքիր բովանդակային բանավեճի։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝  անդրադառնալով Վիգեն Սարգսյանի քննադատությանը։

Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է․

«Երեկ առավոտյան Վիգեն Սարգսյանը հրապարակել էր քաղաքական խոսք պարունակող քննադատական նյութ, որտեղ բարձրացնում էր ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր՝ փաստարկված ու դետալացված ձևով։ Պարոն Սարգսյանի շատ հարցադրումներ իմ մոտ էլ էին առաջացել, և ես սպասում էի հետաքրքիր բովանդակային բանավեճի։

Սակայն, ցավոք, իմ սպասումները չարդարացան։ Նոր իշխանության ակտիվ գաղափարակիր որոշ գործիչների մոտ նախ երևացին «Դու ո՞վ դարձար, որ քննադատես, դու՛, որ 1000 դրամով բանակ էիր պահում» մակարդակի փաստարկներ։ Այնուհետեւ գերիշխող դարձան «Դու ո՞վ ես, որ քննադատես, դու՛, որ ունես բնակարան Հյուսիսային պողոտայում» փաստարկները։ Ընդ, որում, եթե արձագանքների առաջին ալիքը հաճախ ուղեկցվում էր Վիգեն Սարգսյանին ուղղված լռելու կոչերով, ապա երկրորդը հաճախ կոչ էր պարունակում քննչական մարմիններին՝ ստուգելու Վիգեն Սարգսյանի ունեցվածքը։

Սա ոչ այլ ինչ է, քան քննադատական բնույթի քաղաքական խոսքը լռեցնելու փորձ, ինչը հակադիր է մարդու իրավունքների մշակույթին։

Հ․Գ. Որքան հասկացա՝ այսուհետ ցանկացած քննադատություն կատարելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել ունեցվածքի հայտարարագիր ու բացատրագիր։ Ահա ներկայացնում եմ. ես ունեմ մեկ ավտոմեքենա, հինգ ժամացույց, երկու համակարգիչ, 704 գիրք, այլ շարժական գույք։ Վերջին ձեռքբերումս է Էռազմ Ռոտերդամցու “Похвала Глупости” գիրքը։ Այն հիմա շատ պահանջված է»։

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10217562304273624

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP