Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ

11:35 08.10.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց  է կատարել Ասկերանի շրջանում գտնվող պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ:

Պետական նախարարը նախ այցելել է գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Տոհմային կայան» ՓԲԸ, որտեղ շրջայց է կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Նա մասնավորապես հետաքրքրվել է կաթի մթերման ծավալներով, տեղական նախրի բարելավման ծրագրի շրջանակում հորթերի, ցլերի ու երինջների տրամադրմամբ, ինչպես նաև առկա խնդիրներով և արել մի շարք դիտարկումներ: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ պետական միջոցներով արդի չափանիշներին համապատասխան կառուցված տոհմային կայանը հանրապետության անասնապահության զարգացման համար պետք է կարևոր կենտրոն դառնա, որտեղ, օրինակ, գործնական գիտելիքներ ձեռք կբերեն բուհերի համապատասխան մասնագիտությունների գծով սովորող ուսանողները:

Պետնախարարի հաջորդ այցը եղել է «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի չորանոցային տնտեսություն, որտեղ ներկայացվել են բերքի ընդունման ծավալներն ու դրա օրական մշակման հնարավորությունները: Գ. Մարտիրոսյանը կարևորել է չորանոցային տնտեսության գործառույթներն՝ ընդգծելով, որ Արցախի գյուղատնտեսության մեջ որոշ նոր մշակաբույսերի մշակման գործում այն խթանում է հողօգտագործողների հետաքրքրությունը:

Պետական նախարարը այցելել է նաև մասնավոր միջոցներով հիմնվող այգի, որտեղ համապատասխան լիցենզավորում ստացած ընկերության կողմից պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվում են ոռոգման կաթիլային համակարգի տեղադրման աշխատանքներ: Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրը մեծ պահանջարկ ու արդյունավետություն ունի և այն շարունակելու ու ընդլայնելու նպատակով գալիք տարվա պետական բյուջեով նախատեսվում է ավելի շատ միջոցներ հատկացնել:

Նշենք, որ պետական նախարարին այցի ընթացքում ուղեկցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

18:39 27.06.2025

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

18:30 27.06.2025

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

18:24 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

18:16 27.06.2025

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

Սիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

18:08 27.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...

SHANTNEWS

18:00 27.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP