ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

16:35 28.09.2018

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը բաց ու անկեղծ զրույց է սկսել մասնավորապես հայ-ռուսական տնտեսական կապերի առկա վիճակից ու բացթողումներից, ինչի մասին շատ անգամ արտահայտվում են չափից ավելի զուսպ վերապահությամբ:

Արսեն  Ղազարյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ռուսաստանը միասին պետք է հաղթահարեն համաշխարհային ճգնաժամը և Հայաստանում դրան ածանցյալ մարտահրավերները: Նա կարևորել է առաջիկայում Սոչի քաղաքում կայանալիք ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև Միության պատվիրակությունը: Նրա գնահատմամբ՝ դա կարևոր հարթակ է նաև միջպետական տնտեսական կապերի զարգացման առումով:

ՀԱԳՄ նախագահը առանձնապես նշել է «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանն առնչվող խնդիրները, որ բեռնափոխադրումների գործում հարկավոր է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և չփոշիացնել նյութական միջոցները: Մասնավորապես, այս մտահոգության վերաբերյալ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոստացել է  դեսպանությունում քննարկել իրավիճակը և աջակցել խնդիրների լուծմանը:

ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը նշել է, որ Հայաստան-ԵԱՏՄ և Հայաստան-Եվրամիություն միաժամանակյա համատեղ գործակցության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանը, ինչը կարող է շահեկան լինել նաև Ռուսաստանի համար:

Խոսելով առանձին թերացումների մասին՝ «Ռուսալ-Արմենալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը խոսեց հատկապես ամբողջ Եվրոպայում խոշորագույնը այդ ձեռնարկության համար մեծ ծավալով գլանման յուղի՝ Ռուսաստանից առաքման խաթարումների մասին, ինչը երբեմն ստիպում է նոր մատակարարներ որոնել:

Գործակցության զարգացման առանձին հարցեր կարևորել են նաև ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Հանդիպումն անցել է բացառիկ անկեղծ մթնոլորտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

21:45 26.06.2025

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

21:33 26.06.2025

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

21:32 26.06.2025

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

21:20 26.06.2025

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

21:05 26.06.2025

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

BACK_TO_TOP