09:35 16.09.2018
Ֆիլիպիններում մոլեգնող «Մանգխուտ» թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, ևս 13-ն անհետ կորած են համարվում։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տարերային աղետների հարցերով կառավարական համակարգողին, մարդկանց մեծ մասը զոհվել է Կորդիլիերի վարչական շրջանում սողանքների ժամանակ։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ուժգին տեղումները կշարունակվեն և կարող են նոր սողանքներ առաջացնել։ Այժմ արևադարձային ցիկլոնը շարժվում է Հոնկոնգի ուղղությամբ։
09:26 16.09.2018
Հնդկաստանի Կալկաթա քաղաքի շուկաներից մեկում սաստիկ հրդեհ է բռնկվել։ Ներկայում տուժածների մասին տեղեկություն չկա։ ANI News հնդկական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքապետ Սովանա Չաթերջին հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 20 միավոր հատուկ տեխնիկա, սակայն դեռևս չի հաջողվել կրակը տեղայնացնել։ Kolkata: Fire breaks out at Bagri Market in Canning Street; 20 fire engines present on […]
09:20 16.09.2018
Հյուսիսային Կորեան զենք է վաճառում միջազգային պատժամիջոցների տակ հայտնված երկրներին, զբաղվում վառելիքի գաղտնի մատակարարումներով և անօրինական ֆինանսական գործարքներով։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին։ Պարբերականը նշում է, որ Հյուսիսային Կորեայից զենք ստացող երկրների թվում են Սիրիան, Լիբիան, Եմենը։ Բացի այդ, Հյուսիսային Կորեան էականորեն մեծացրել է վառելիքի ներկրումը, որի […]
09:09 16.09.2018
Սեպտեմբերի 15-ին` ժամը 16.13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառածածկ տարածքի մոտակայքում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Բյուրականի անտառտնտեսության հրշեջ խումբը (5 փրկարար): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, մարվել՝ 18:49-ին: Այրվել է մոտ […]
16:04 14.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 7-ական, յուրացման կամ վատնման և ծեծի 3-ական, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ազատությունից ապօրինի զրկելու 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական […]
15:29 14.09.2018
Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է Մոսկվան այսօր ասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ հաշվի առնելով վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց […]
14:53 14.09.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, որը ցանկություն է հայտնել հանդես գալու ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում: Նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ բնակվի, պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության վարկանիշի և ճանաչելիության բարձրացմանն […]
14:37 14.09.2018
Ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` Խաչվերաց տոնին հաջորդող երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի, ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով:
14:06 14.09.2018
Սեպտեմբերի 13-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի խումբ երեխաներ, որոնք բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից: Նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում […]
13:50 14.09.2018
Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը Շվեյցարիայի հետ զարգացրել է դինամիկ և հետաքրքիր հարաբերություններ: Նախարարը երախտիքի խոսք հայտնեց ներկաներին, որ վերջիններս համառ և հետևողականորեն պաշտպանում են իրենց ինքնությունը, պահպանում կապը հայրենիքի […]
13:41 14.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Խորհրդակցությանը, որը նվիրված էր սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակի միջոցառումների շրջանակներում նախատեսվող գործողությունների ծրագրերի քննարկմանը, մասնակցել են ՀՀ մարզպետների տեղակալները, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև IDEA հիմնադրամի ներկայացուցիչները: Վաչե Տերտերյանը […]
13:22 14.09.2018
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ: Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ […]
12:31 14.09.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին: Այս համատեքստում […]
12:27 14.09.2018
«Facebook» ընկերությունն սկսում է փաստերի ստուգման նոր մեխանիզմ կիրառել: Բանն այն է, որ այժմ պետք է ստուգվի ոչ միայն հոդվածների հավաստիությունը, այլև լուսանկարների և տեսանյութերի: Դա արվում է սոցցանցում ապատեղեկատվության տարածումը կանխելու համար: Այդ գործն իրականացնելու համար ընկերությունը պետք է համագործակցի աշխարհի 27 երկրներում գործող ընկերությունների հետ, որոնք լուսանկարների և տեսանյութերի հավաստիության ստուգման հարցում փորձ […]
11:05 14.09.2018
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ ժամը 01:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Դիլիջան Մ4 ավտոճանապարհի 73-րդ կմ-ին «Nissan teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Ժեկսենո, Ղազախստանի Հանրապետության […]
10:55 14.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության տոնի առթիվ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է «Երախտագիտության մեդալ»-ով: «Յուրաքանչյուրի համար պետական պարգևները շատ կարևոր են: Այս շքանշանը, որ հանձնվում է ինձ վարչապետի կողմից, կկրեմ պատվով, հպարտությամբ: Սա նոր խթան է, և ես շատ հպարտ եմ լինելու այդ երկրի ներկայացուցիչներից մեկը լինելու համար»,- ասել է Ջորկաեֆը:
10:40 14.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող […]
10:31 14.09.2018
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22–ի համագումարի հաստատմանը: Կազմում ներգրավվել են Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Թաշչյանը, Հակոբ […]
09:52 14.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տևական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը: Թերևս վերջին իրադարձություններն արագացրել են այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են […]
09:43 14.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը նա ներկայացրել է 2018թ. մարտի 29–ին, երբ դեռ ՀՀ վարչական դատարանի դատավոր է եղել: 2017թ. նրա եկամուտները գոյացել են […]
09:33 14.09.2018
Սեպտեմբերի 13-ին Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ի հատվածում բախվել են «Mitsubishi Pajero io» մակնիշի 22 ՏՕ 141 համարանիշի և «КамАЗ» մակնիշի 43 ՕՍ 659 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում […]
09:21 14.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաղրամյան պող. 79, 79ա, 85 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան պող. 3-րդ նրբ. 1/1-11ա սեփական տները, Երզնկյան փ. 46-85 սեփական տները, Օրբելի փ. 4, 6, 10 շենքերը և հարակից […]
09:10 14.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը ևեթ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։ Օրեր առաջ, երբ գրել էինք, որ փորձաքննության արդյունքների համաձայն՝ այդ զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ, ՀՔԾ-ից հերքում էին տարածել, որ փորձաքննությունն […]
09:00 14.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորին «ասֆալտներին պառկեցնելու և զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել: Շատ օլիգարխներ կամ նախկին պաշտոնյաներ ստեղծել են իրենց մասնավոր պահնորդական կազմակերպություններն ու օգտվում են դրանց ծառայությունից: Ընդ որում, այդ ամենը նրանք հիմնադրել են միանգամայն օրինական ճանապարհով. […]
08:50 14.09.2018
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են: Մեր տեղեկություններով, այս առումով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում: Ասում են, թե իշխանության ներսից է եղել ցանկություն, որ ՀՔԾ և ԱԱԾ պետերին […]
08:40 14.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոնում Սարյան փողոցի վրա՝ գլխավոր փոստի մոտ գտնվող ԲՀԿ գրասենյակը աշխատանքի է վերցնում խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի համար «աշխատածներին» և այժմ գումարն աշխատողներին տալով՝ «ԲՀԿ համակիրների» անձնագրի տվյալներ է հավաքում բնակչությունից: ԲՀԿ շտաբի աշխատողի աշխատավարձը պայմանավորված է այն հանգամանքով, թե նա ում կարող է համոզելով ԲՀԿ համակիր դարձնել: Բայց […]
08:30 14.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպ»-ի կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։ Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի եւ վարկային պարտավորությունները չի կարողանում […]
08:15 14.09.2018
Սանդերսի Հարվարդի թատրոնի բեմահարթակում անցկացվել է կասկածելի արժեքով գիտական հետազոտությունների համար 2018 թվականի Շնոբելյան մրցանակների բաշխման արարողությունը։ Մրցանակներ են ստացել 10 թիմեր։ Մրցանակը յուրաքանչյուր անվանակարգի համար կազմել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար։ Բրիտանական Բրայթոնի համալսարանի՝ Ջեյմս Քոուլի թիմը հաղթել է «Սնուցում» անվանակարգում՝ պալեոլիթի ժամանակաշրջանում մարդակերության հետազոտման համար։ Նրանց հաջողվել է պարզել, որ այն ժամանակ դա […]