TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Մեքսիկան հրաժարվել է ներգաղթյալների արտաքսման համար ԱՄՆ-ի առաջարկած 20 մլն դոլարից

07:57 14.09.2018

Մեքսիկայի գործող կառավարությունը երկրի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի թիմի ճնշման ներքո հրաժարվել է ԱՄՆ-ից ընդունել առաջարկվող 20 մլն դոլարը՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար։ Proceso գործակալության հաղորդմամբ՝ ներկայում միջոցները գտնվում են «Մերիդայի նախաձեռնություն» հիմնադրամում։ Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ-ը մտադիր է մեքսիկական իշխանություններին 20 մլն դոլար հատկացնել Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ […]

̰
General Motors-ը հետ է կանչում ավելի քան 1 մլն մեքենա՝ ղեկի հետ կապված խնդիրների պատճառով

07:45 14.09.2018

«General Motors» (GM) ավտոկոնցեռնը հետ է կանչում ողջ աշխարհից մոտ 1․2 մլն մեքենա՝ ղեկի ուժեղացուցչի աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հետ կանչված մեքենաների թվում են 2015 թվականի արտադրության «Chevrolet»-ի, «GMC»-ի և «Cadillac»-ի մի շարք մոդելներ։ Կոնցեռնը բողոքներ է ստացել 30 վթարի և վնասվածքներ ստանալու 2 դեպքերի մասին։ Խնդիրը կարող է […]

̰
SpaceX ընկերությունը դեպի Լուսին զբոսաշրջային թռիչքի վերաբերյալ առաջին պայմանագիրն է կնքել  

07:31 14.09.2018

Ամերիկյան «SpaceX» ընկերությունը հայտնել է, որ պայմանագիր է ստորագրել աշխարհի առաջին տիեզերական զբոսաշրջիկի հետ, ով թռիչք կկատարի դեպի Լուսին։ SpaceX-ը ծրագրում է դեպի Երկրի արբանյակ տիեզերական զբոսաշրջիկների առաջին թռիչքն իրականացնել 2019 թվականի կեսերից ոչ շուտ։ Ինչպես հաղորդվում է ընկերության թվիթերյան էջում, թռիչքը կիրականացվի տևական առաքելությունների համար նախատեսված Big Falcon (BFR) հրթիռով։ SpaceX-ը սեպտեմբերի 17-ին կհայտնի […]

̰
Կոտայքի մարզում վրաերթի հետևանքով մայրն ու երեխան մահացել են

07:23 14.09.2018

Սեպտեմբերի 13-ին Կոտայքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 20:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Վարորդը փախուստի չի […]

̰
Կոսովոյի կառավարությունը բանակի ձևավորման մասին որոշում է ընդունել

07:13 14.09.2018

Կոսովոյի կառավարությունը որոշում է ընդունել բանակի ձևավորման մասին՝ հավանություն տալով 3 օրինագծի։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը։ Կոսովոյի նախարարների կաբինետի նիստի ժամանակ ընդունվել են օրենքներ Անվտանգության ուժերի, Անվտանգության ծառաության և ՊՆ-ի մասին։ Դեմ ձայներ չեն գրանցվել։ Այժմ օրինագծերը կներկայացվեն խորհրդարանի դիտարկմանը։ Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ասել է, որ չի իմացել կառավարության այդ […]

̰
Զեյնալյանը քարոզարշավի վայրից հեռացավ թիվ 5 երթուղայինով

16:59 13.09.2018

Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն այսօր «Լույս» դաշինիքի ցուցակում ընդգրկված այլ թեկնածուների հետ շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում։ Թեկնածուն շփվել է բնակիչների ու խանութների վաճառողների հետ, թռուցիկներ բաժանել՝ խորհուրդ տալով մասնակցել ընտրություններին։ Բազմության ուղեկցությամբ հասնելով կանգառ՝ նա նստել է թիվ 5 երթուղային միկրոավտոբուսն ու հեռացել:

̰
Սեպտեմբերի 12-13-ը ոստիկանները բացահայտել է հանցագործության 49 դեպք

16:49 13.09.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, ծեծի և սպանության սպառնալիքի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, յուրացման կամ վատման և թմրամիջոցի իրացման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պատմության և մշակույթի հուշարձաններ […]

̰
Կատարի շեյխն Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել

16:43 13.09.2018

Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի հանդեպ վստահությունն արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։ «Boeing-747-8» տեսակի VIP կահավորված ինքնաթիռը սեպտեմբերի 12-ին վայրէջք է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում և ներառվել Էրդողանի անձնական ավիապարկում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 2012թ․ արտադրված ինքնաթիռը կահավորվել […]

̰
Բակո Սահակյանն այցելել է Թալիշ

16:31 13.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

̰
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՔԿՀ-ներում կազմակերպվում են դատապարտյալների ընդունելություններ

15:59 13.09.2018

ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի հունիսի 23-ի կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը հանձնարարվել էր հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել և կազմակերպել դատապարտյալների ընդունելություն՝ նրանց բարձրացրած իրավական բնույթի խնդիրներին տեղում ծանոթանալու,  դատախազության իրավասությունների սահմաններում և հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու, անհրաժեշտություն առաջանալու դեպքում իրավական խորհրդատվություն տրամադրելու […]

̰
Ուկրաինայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սարգսյանին

15:36 13.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարևոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում: Դեսպան Լիտվինը վստահեցրել է, […]

̰
Վարչապետն ու ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելին քննարկել են փոխշահավետ գործընկերության հեռանկարները

15:31 13.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը ողջունել է ՀՀ Զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև 15-ամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանի և Կանզաս նահանգի միջև գործընկերության […]

̰
Թուրքիայի քրդամետ կուսակցության 12 անդամի սպառնում է 270 տարվա ազատազրկում

15:10 13.09.2018

Թուրքիայում 270 տարվա ազատազրկում է սպառնում քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (HDP) անդամ 12 պատգամավորի։ Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու և խմբավորման անդամ հանդիսանալու համար։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականի կայքը՝ նշելով, որ պատգամավորները կարող են բանտարկվել 270 տարով։ Որոշ պատգամավորների մեղադրանք է առաջադրված միանգամից մի քանի […]

̰
Աջակցում ենք կառավարությանը՝ երկիրը կեղեքած հանցավոր կլանի դեմ պայքարում․ «Ազատամարտիկների դաշինք»

12:56 13.09.2018

Վերջին օրերին տարբեր տրամաչափի քաղաքագետների և բազում լրատվամիջոցների կողմից հաճախակի էինք հանդիպում կանխատեսումների հակահեղափոխության հնարավորության մասին։ Այս մասին ասված է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի հայտարարության մեջ։ «Բոլորիդ հայտնի գաղտնալսումը, կարծես, միջոց  դարձավ ռևանշիստների վերակենդանացման դրսևորումներին, որն ավելի քան հաստատեց, որ մեր ուժային կառույցների և իրավապահ մարմինների գործողությունները ճիշտ ուղղության վրա են։ Այս իրավիճակը մեր երկրի ապագայով […]

̰
Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի

12:16 13.09.2018

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն՝ Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում […]

̰
Վարույթ է ընդունվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի առնչությամբ առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

11:32 13.09.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: «2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած […]

̰
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

10:52 13.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։

̰
Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան. Պեսկով

10:48 13.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին հայտնում է «Известия» -ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Վերջինս նշել է, որ այցի հստակ ժամկետ  դեռևս հայտնի չի: «Այցի ժամկետները կհամաձայնեցվեն»,- ասել է նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Կրեմլի պալատում հանդիպել էր Պուտինի հետ: Դա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն էր, որի ավարտից […]

̰
Հակահայկական ձևակերպումը դուրս է բերվել ԵԽԽՎ բանաձևի նախագծից

10:37 13.09.2018

ԵԽԽՎ բանաձևի նախագծից դուրս է բերվել հակահայկական ձևակերպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Թերևս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից […]

̰
SHANTNEWS

10:00 13.09.2018

̰
Սիրիայում ձերբակալվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը

09:44 13.09.2018

Թուրքիայի հետախուզական ծառայությունը Սիրիայի հյուսիսային Լաթաքիա քաղաքում հատուկ օպերացիա է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 2013թ. Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում ահաբեկչական գործողություն կատարած անձը (Յուսուֆ Նազիք): Նրան տեղափոխել են Թուրքիա: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հարցաքննության ժամանակ Նազիքը որոշ տվյալներ է հաղորդել ահաբեկչական գործողությանը մասնակցած մեկ այլ մարդու՝ Միհրաչ Ուրալի մասին: Նշվում է, […]

̰
ՀՀԿ-ն մտադիր է ընտրություններում տհաճ անակնկալ մատուցել Փաշինյանի կառավարությանը․ «Ժողովուրդ»

09:32 13.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Մասնավորապես, հնարավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքները և սեպտեմբերի 23-ին պարզապես չներկայանան տեղամասեր թեկուզ որոշ ժամանակով խափանելու ընտրական գործընթացը: Նպատակն է այդպես ստվերել ընտրությունները, քանի որ այդ ընթացքում […]

̰
Հոսանքազրկումներ Երևանում և 7 մարզում

09:21 13.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի փ. 126, 126/1, 126/2, 128ա, 128/2 շենքերը, Սարկավագի 4-րդ նրբ. 26-30; 5-րդ նրբ. 3-126 սեփական տները, Թբիլիսյան խճ. 29/3 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, […]

̰
Ինչու է ՀՀԿ-ն հետաձգել իր համագումարը․ «Հրապարակ»

09:10 13.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա շաբաթներն աչքի են ընկնում համագումարների առատությամբ։ Սեպտեմբերի 16-ին ԲՀԿ-ից անջատված Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունն է համագումար անելու․ ի դեպ, կուսակցության շարքերը համալրել է նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, նաև Արագածոտնի մի շարք գյուղապետեր։ Սեպտեմբերի 29-ին «Սասնա ծռերի» հիմնադիր համագումարն է, որտեղ, հավանաբար, Ժիրայր Սեֆիլյանին կընտրեն նախագահ։ Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալու […]

̰
Մոտ օրերս Խաչատուրովը կլքի պաշտոնը. նա կվերադառնա՞, թե՞ կթաքնվի ՌԴ-ում․ «Ժամանակ»

09:00 13.09.2018

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո­նը: ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմու­մին: Գրեթե կասկած չկա, որ Հայաստանին թույլ չի տրվելու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել:  Ավելի հավանական է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով […]

̰
«Իմ քայլը» դաշինքից ցուցակում է ԿԳ նախարարի եղբայրը․ «Հրապարակ»

08:50 13.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելը հեշտ չի եղել՝ ում գրել, որ տեղում և այլն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ թվով անդամներ ցուցակում լինելու ցանկություն են ունեցել, սակայն մի քանի սկզբունք է որդեգրվել։ Օրինակ՝ «ՔՊ» ղեկավար կազմի ընտանիքներից ոչ ոք չպետք է ընդգրկվի։ Եվ չնայած պայմանավորվածությանը, ցուցակը կազմվելուց հետո ոմանք զարմացել […]

̰
Մարտի 1-ին կրակված փամփուշտներ են հայտնաբերվել Մաշտոց-Լեո խաչմերուկի շենքերում․ «Ժողովուրդ»

08:41 13.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քրեական գործով իրավապահները օպերատիվ-հետախուզական նոր գործողություններ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին Մաշտոցի պողոտա-Լեո փողոց-խաչմերուկի շենքերի բնակիչները պատմեցին, որ օրերս իրավապահները զննություն են իրականացրել իրենց շենքերի կտուրներում և ձեղնահարկերում եւ ուշագրավ փաստեր հայտնաբերել: Մասնավորապես, իրավապահները գտել են կրակված փամփուշտների գնդակներ, որոնք մնացել են կտուրներում, որոշները` ճակատային պատերի մեջ: Համոզմունք կա, որ […]

̰
Փարիզը ներկայացրել է աղքատության դեմ պայքարի «հավակնոտ պլան»

08:26 13.09.2018

Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է երկրում աղքատության դեմ պայքարի ծրագրի հիմնական կետերը։ Ծրագրի գործարկման մասին այսօր կհայտարարի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ինչպես գրում է Le Monde-ը, աղքատության դեմ պայքարի քառամյա պլանի իրագործման համար կհատկացվի 8 մլրդ եվրո։ Իշխանություններն արդեն հասցրել են այն բնութագրել որպես «հավակնոտ»։ Ծրագիրը պետք է «լուծի աղքատության խնդիրները» և «ստեղծի XXI դարի համընդհանուր բարեկեցության […]

̰
Brent նավթի գինը գերազանցել է 80 դոլարը

08:10 13.09.2018

Մայիսի 22-ից առաջին անգամ Brent նավթի գինը գերազանցել է 80 դոլարը։ Հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1․12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 80․11 դոլարի։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն։ WTI ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2․31 տոկոսով՝ հասնելով 70․85 դոլարի։ Փորձագետները նշում են, որ նավթի գներն աճում են ՕՊԵԿ-ի […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում հավանություն են տվել շան ու կատվի մսի օգտագործման արգելքին

07:57 13.09.2018

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք, համաձայն որի՝ երկրի տարածքում արգելվում է շների ու կատուների մորթը, փոխադրումը, մսի պահեստավորումն ու վաճառքը՝ հետագայում սննդի մեջ օգտագործելու նպատակով։ CBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ արգելքի ներմուծման նախաձեռնողներ են դարձել Հանրապետական կուսակցության անդամ Վեռն Բյուկենենն ու դեմոկրատ Ալսի Հեյսթինգը։ Օրինախախտներին սպառնում է 5000 դոլար տուգանք։ Հեյսթինգը կոչ է արել Սենատում […]

̰
BACK_TO_TOP