TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ՌԴ պաշտպանության նախարարն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի հայկական տաղավար

00:50 22.08.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 21-ին այցելել է «Բանակ 2018» ռազմատեխնիկական ցուցահանդեսի հայկական տաղավար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հայկական տաղավարի հյուրն է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ ներկայացնողը` մեր ընկեր Ավետիք Քերոբյանը»,- գրել է նա։ Նշենք, որ այսօր Սերգեյ Շոյգուն բացեց «Բանակ 2018» համաժողովը: Շոյգուի խոսքով, «Բանակ 2018» […]

̰
Ամենաբարեկեցիկ երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը 69-րդն է

00:06 22.08.2018

Global Management Consulting խորհրդատվական միջազգային ընկերությունը կազմել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների վարկանշային աղյուսակը։ 152 երկրների թվում Հայաստանը 69-րդն է՝ 51․7 միավորով։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը հայտնվել են համապատասխանաբար 63-րդ, 71-րդ և 60-րդ տեղերում։ Առաջին տեղում Նորվեգիան է՝ 85,3 միավորով։ Դրան հաջորդում են Շվեյցարիան և Իսլանդիան:

̰
Ավտովթար Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ

23:05 21.08.2018

Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 11 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի […]

̰
Թբիլիսիում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան

22:44 21.08.2018

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Անժելա Շալվարյանը (ծնված 1970 թ.) տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով: «911» ծառայությանը օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ին, տեղեկություն էր հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) […]

̰
«Ագրարագյուղացիական միավորման» նախագահը մտադիր է գյուղնախարարին դատի տալ

20:35 21.08.2018

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի դեմ: Այս մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է փորձագետը: Նրա խոսքով՝ պառճառը Բերբերյանի հասցեին ուղղված վիրավորանքն է, որը նախարարի կողմից հնչեցվել է տեղական լրատվամիջոցներից մեկում: «Իմ ​​հայտարարությանն այն մասին, որ «ծիրանի արտահանման աննախադեպ ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը», նույնիսկ ինձ հետ […]

̰
Դավիթ Սանասարյանը ներկայացրել է Պետական վերահսկողական ծառայության 2 նոր աշխատակիցներին

20:22 21.08.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կառույցի երկու նոր աշխատակիցներին: «Սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայությունը համալրվել է երկու պայծառ դեմքերով։ Լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը մինչև մրցույթը կզբաղեցնի շատերիս կողմից սիրված հետաքննող լրագրող, ՀԵՏՔ-ի լավագույն դեմքերից Զարուհի Մեջլումյանը։ Զարուհու մասին կարող եմ […]

̰
«Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի

20:13 21.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել ևս երեք անտառապահի: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործի տվյալներով՝ 2014-2017թթ. «Դիլիջան […]

̰
Վարչապետն ընդունել է Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

18:57 21.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: «Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր զավակների հերոսության և անձնազոհության համար: Հավատում եմ, որ նրանց պահվածքը, խիզախությունն առաջին հերթին դաստիարակվել է […]

̰
Ոստիկանության պետի հրամանով սպայական կոչումներ են շնորհվել

18:48 21.08.2018

Օգոստոսի 21-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերի Օսիպյանից: Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են այս կոչմանը բարեխիղճ ու սրտացավ ծառայության արդյունքում, ոստիկանության պետի հրամանով էլ այսուհետ ծառայությունը շարունակելու են միջին խմբերում: Պարգևատրման ժամանակ Վալերի Օսիպյանը նշեց, որ […]

̰
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Տաջիկստանում կմասնակցեն ռադիոլոկացիոն միասնական համակարգի մասնագետների աշխատանքներին

18:03 21.08.2018

Հայաստանի Հանրապետության  Զինված ուժերի ներկայացուցիչները օգոստոսի 22-26-ը կմասնակցեն Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն

17:35 21.08.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով, և, միաժամանակ, Դավիթ Բեկի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

̰
ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունները Մոսկվայում կքննարկեն համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցեր

17:26 21.08.2018

Մոսկվայում օգոստոսի 21-23-ը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցերի քննարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցելու է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

16:45 21.08.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկասս Գասսերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից` Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով դեսպանի առաքելությունը Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական, մշակութային, […]

̰
Նռնակ են նետել Զովասար գյուղի Մշակույթի տան տնօրենի ուղղությամբ. 2 կասկածյալներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

16:32 21.08.2018

Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է: Ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կիրակոսյանը ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կիրակոսյանի […]

̰
Ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ

16:12 21.08.2018

Հայաստանում ճանապարհատրանսպորտային ոլորտում վարչական տուգանքներից ազատվել է շուրջ 120 հազար անձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:  «Ընդհանուր առմամբ կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ: Այս պահի դրությամբ կարճվել են մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ»,- ասաց Զեյնալյանը:  Նախարարի խոսքերով` առաջիկա երկու ամիսներին համաներումն ամբողջությամբ կկատարվի: Զեյնալյանը նշեց, որ 2015 […]

̰
Իսրայելի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

14:16 21.08.2018

Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին Հայաստանում է: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ: «Հայ ազգի ողբերգությունը երբեք կասկածի տակ չի դրվել: Կա պատմական հարց, թե ինչպես այն անվանել, բայց այն, ինչ տեղի է ունեցել, փաստ է, որը բոլորն ընդունում են: Սա քաղաքական քննարկումների թեմա դարձնելու հարց չէ, […]

̰
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ

13:50 21.08.2018

Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ոլորտի զարգացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել […]

̰
Արսեն Թորոսյանն այցելել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոն

13:44 21.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոն: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցելեցինք առողջապահության նախարարության ենթակայության Դատաբժշկական գիտագործնական կենտրոն։ Շրջեցինք կենտրոնի տարածքով, ծանոթացանք շենքային պայմաններին և հատուկ սարքավորումներով հագեցվածությանը, որոնք անհրաժեշտ են տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար։ Կենտրոնի տնօրենը հարց բարձրացրեց ժամանակակից ԴՆԹ սեքվենատորի ձեռքբերման անհրաժեշտության մասին, որը շատ մեծ ճշգրտությամբ […]

̰
Ավետիք Էլոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սեյսմիկ անվտանգությանն առնչվող հարցեր

12:53 21.08.2018

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հոսեյն Շիրխանիին: Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է ներառել […]

̰
Փոստային ծանրոցներով թմրամիջոցների և դրանց պարունակությամբ առարկաների առաքման դեպքերով 34 քրգործ է հարուցվել

12:52 21.08.2018

Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում,  Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով […]

̰
Քոչարյանի ասուլիսի տապալման օրն անօրինական գործողություններ չեն եղել. ՀՀ ոստիկանապետ

12:36 21.08.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալմանը։ Նրա խոսքով` որևէ մեկից պաշտոնական հաղորդում չի ստացել խոչընդոտելու վերաբերյալ։ Դրա համար էլ պատասխանատվության ենթարկվող չկա։ «Այնտեղ անօրինական գործողություններ չկային։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր կամքն ազատորեն արտահայտել, իհարկե, օրենքի սահմանում»,- ասաց Օսիպյանը։ Բայց ոստիկանապետը նշեց, որ այս ամենով հանդերձ […]

̰
Շատերին ես ինքս եմ ազատում աշխատանքից. Օսիպյան

12:31 21.08.2018

Որևէ մեկը չի հայտարարել, թե ինձ հետ չի ցանկանում աշխատել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` պատասխանելով լրագրողի տեղեկություններին, թե մի շարք աշխատակիցներ հրաժարվել են աշխատել նրա հետ։ «Որևէ մեկը նման կարծիք չի հայտնել, թե չի ցանկանում աշխատել ինձ հետ։ Ես չեմ հաշվում փոխոստիկանապետերին, որոնք աշխատել էին Վլադիմիր Գասպարյանի […]

̰
Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ

12:15 21.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ օգոստոսի 20-ին կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի՝ էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել. «Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

12:07 21.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։ https://www.facebook.com/arcrun/posts/1886485678053698?__xts__[0]=68.ARDBERcSpGjKmDiPLWlI35PHFfEaYGwO1eU3JPaBqGE6fh8M0I36ktFSdNCbCmqe3sH5pduNYpLZRM1qB4z2_ZGcOflZboRQ26YV4xJwWcx4i5sNazOkD_Ixrd7dQMRhyVOAWSbZ3WqV&__tn__=H-R

̰
Ժամանակավորապես փակ կլինի Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը

12:03 21.08.2018

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ից մինչև 24:00-ն, փակ կլինի մայրաքաղաքի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երևանի քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

̰
Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

11:59 21.08.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 22-24-ը պաշտոնական այցով կլինի Պրահայում: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը և Հրաչյա Հակոբյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի, Պատգամավորների պալատի […]

̰
Ջրային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են «Շենիկ» ՋՕԸ

11:34 21.08.2018

Արմավիրի մարզում հեղեղից վնասվել են դաշտերն ու ոռոգման ջրանցքի մի հատվածը. Ջրային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են «Շենիկ» ՋՕԸ:  Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում: «Օգոստոսի 19-ի երեկոյան տեղացած երկարատև հորդառատ անձրևի հետևանքով Շենիկ ու Քարակերտ համայնքներում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Թալին-1 ջրանցքի՝ երկու գյուղերի սահմանակից հատվածում սարերից իջնող հեղեղաջրերն այնքան առատ էին, […]

̰
Ինչո՞ւ է ԲԴԽ-ն լռում Քոչարյանի գործով դատավորի որոշման իրավաչափության հարցում. պարզաբանում

11:27 21.08.2018

Վերջերս զանգվածային լրատվության միջոցներում և ինտերնետային կայքերում հաճախ է հարց հնչում, թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը դիրքորոշում չի արտահայտում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից գործով ինքնաբացարկ չհայտնելու կամ նրա կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ: Այս առնչությամբ, Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ […]

̰
Քաբուլում նախագահական պալատը հրթիռակոծման է ենթարկվել

11:19 21.08.2018

Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը: Հարվածը հասցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ին: Նշվում է, որ հարձակումը կատարվել է Ղուրբան-բայրամ տոնի առթիվ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի ելույթի ժամանակ: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հրթիռներն արձակվել են նախագահական պալատի և քաղաքի կառավարական թաղամասի ուղղությամբ: «Կան խմբեր, որոնք շարունակում են բռնությունն […]

̰
Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»

11:08 21.08.2018

«ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Աղաջանյանը […]

̰
BACK_TO_TOP