10:54 21.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 21:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «ԱՆԻ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 30-ամյա Ա. Ա.-ն «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 25-ամյա […]
10:49 21.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Էլոյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք` երկու բնակարան, մեկ առանձնատուն, ավտոտնակ և հողամաս: Նրան են պատկանում նաև երկու ավտոմեքենաները` «LEXUS IS 200» և «INFINITI QX 60» մակնիշների: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա` հունիսի 15–ի դրությամբ կազմել […]
10:31 21.08.2018
Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝ հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև, մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական […]
10:24 21.08.2018
ՄԱԿ-ի բոլոր առաքելություններում դրոշները մինչև չորեքշաբթի կիջեցվեն՝ ի հիշատակ միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի: Այս մասին հայտարարել է ներկայիս գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Դյուժարիկի խոսքով՝ ողջ աշխարհում ՄԱԿ-ի ներկայացուցչություններում կբացվեն նաև ցավակցական գրքեր: Չորեքշաբթի առավոտյան Գլխավոր ասամբլեայի նախասրահում տեղի կունենա սգո միջոցառում, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ծաղկեպսակով կհարգի Անանի […]
10:15 21.08.2018
«Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաև քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաև իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկություններով՝ ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի […]
10:03 21.08.2018
«Մայրաքաղաք Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին: Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ նաև ապագա քաղաքապետի անունը: Սակայն, չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ […]
09:53 21.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթն սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ […]
09:42 21.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ և 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաև խորհրդարանի կողմից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի: […]
09:30 21.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-12։00 Չոլակյան փ. 1-42, Ա. Տիգրանյան փ. 4-60, Վրթանես Փափազյան փ. 1-55 սեփական տները հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Լեփսիուսի փ. 1-6, 1Ա-3Ա, 6Ա, 10Ա շենքերը և 1-ին և 2-րդ փողոցների 1-13 սեփական տները, […]
09:20 21.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարանի, 5-րդ փողոցի 33, 34 շենքերի, Մասիս-Էջմիածին խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:07 21.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։ Բնականաբար, նման […]
08:56 21.08.2018
Չինաստանն ու Եվրամիությունը մանիպուլյացիաներ են իրականացնում սեփական արժույթների փոխարժեքներով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Չինաստանն, անշուշտ, մանիպուլյացիա է իրականացնում իր արժույթով։ Ես կարծում եմ՝ նման մանիպուլյացիաներ են կատարվում նաև եվրոյի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նշել է, որ վճռական բանակցություններ է անցկացնում այլ երկրների հետ, և որ ԱՄՆ […]
08:45 21.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Թադևոսյանը հայտարարագրել է բնակարան և «NISSAN TIIDA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 1 միլիոն 15 հազար դրամ, որից 240 հազար դրամն աշխատավարձն է, […]
08:34 21.08.2018
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) ԱԱԾ-ի վերջին բացահայտումներից հետո որոշել է իր անունով գրանցված ունեցվածքը փոխել որդու` Պարույր Հակոբյանի անունով: «ՀԺ»-ին հաջողվել է կապ հաստատել Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդու` Պարույր Հակոբյանի հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ ձեր […]
08:18 21.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը սովետական շրջանի հայտնի կոմունիստական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակն էին նշում։ Նա սովետական դարաշրջանի ամենահետաքրքիր գործիչներից էր, որի մասին բազում ուշագրավ հուշեր են պատմում նրա ժամանակակիցները։ Նա մահացել է 2007 թվականին՝ 88 տարեկան հասակում և թաղված է Երևանի կենտրոնական գերեզմանատանը։ Շաբաթ օրը մերձավորները նախ այցելել են նրա գերեզմանին, ապա […]
08:15 21.08.2018
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին` ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը: Կդադարեցվի Կապանի ջրամատակարարումը՝ բացառությամբ Հունան Ավետիսյան, Պապյան, Սպանդարյան, Չարենց, Թումանյան, Արամ Մանուկյան փողոցների, Ձորք և Հալիձոր թաղամասերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]
08:05 21.08.2018
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հյուսիս-արևմուտքում փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է տուժել։ Դեպքը տեղի է ունեցել «Քինգսբերի» մետրոկայարանի մոտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փոխհրաձգության մասնակիցների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ոստիկանությունում հաստատել են տեղի ունեցածի փաստը։ Ներկայում մետրոկայարանն ու հարակից փողոցները փակ են։ Ոստիկանությունը զբաղվում է տեղի ունեցածի հանգամանքների պարզաբանմամբ։
07:55 21.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, ևս մեկ հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Reuters գործակալությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման ուղղությամբ նկատելի քայլեր է ձեռնարկել։ Թրամփն ընդգծել է, որ Չինաստանը չի օգնել այդ հարցում առաջխաղացմանը, հավանաբար, Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային վեճերի պատճառով։ […]
07:48 21.08.2018
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Գարներն աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում։ Այս մասին հայտնում է Just Jared պորտալը։ Գարներին աջակցելու էին եկել նրա գործընկերները՝ Ստիվ Քերելը, Ջուդի Գրիրը, Բրայան Քրեսթոնը։ Դերասանները հանդիսավոր ելույթ են ունեցել։ Արարողությանը ներկա են գտնվել նաև դերասանուհու քույրերը՝ Սյուզաննան և Մելիսան։ Գարները մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ «Լրտեսուհին» հեռուստասերիալում դերակատարման, որի […]
07:31 21.08.2018
Նյու Յորքի մետրոն մասնակի դադարեցրել է գնացքների տեղաշարժը ռելսերի վրա հայտնված այծերի պատճառով։ Ինչպես հաղորդվում է մետրոպոլիտենի թվիթերյան էջում, կենդանիները հայտնվել էին երկաթգծի բաց հատվածում։ «Սա նոր բան է մեզ համար, երկու այծ թափառում են Բրուքլինում երկաթգծերի վրա։ Նրանց հետ ամեն ինչ կարգին է, սակայն փորձում են փախչել մետրոյի աշխատակիցներից»,-ասվում է հաղորդագրությունում։ Մետրոյի աշխատակիցները մոտ […]
07:20 21.08.2018
ԱՄՆ-ի տարածքում երկու իրանցիների մեղադրել են լրտեսության մեջ։ Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, տղամարդկանց կարող է սպառնալ մինչև 35 տարվա ազատազրկում։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ 38 և 59 տարեկան անձինք լրտեսություն են իրականացրել ԱՄՆ-ում հրեական օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև տվյալներ հավաքել ամերիկացիների մասին, ովքեր հանդիսանում են իրանական կառավարությանն ընդդիմադիր կազմակերպության անդամներ։ Ահմադռեզա […]
07:11 21.08.2018
ԱՄՆ-ը մտադիր չէ զիջումների գնալ Թուրքիային հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ գործում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ անում է Թուրքիան։ Կարծում եմ՝ նրանք սարսափելի սխալ են անում։ Զիջումներ չեն լինի»,-հայտարարել է Թրամփը։ Թրամփն այդ կերպ է արձագանքել քարոզիչ Ֆեթուլահ […]
01:00 21.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի դիտարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հանման հարցն այն դեպքում, եթե ռուսական կողմը համագործակցի Վաշինգտոնի հետ, փոխանցում է Reuters գործակալությունը։ Մասնավորապես, Թրամփն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակներին առնչվող հարցերին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ […]
00:43 21.08.2018
Մոլդովայի իշխանությունները քաղաքացիություն կտրամադրեն ներդրումների դիմաց։ Համապատասխան ծրագիրը հաստատել է հանրապետության կառավարությունը, հայտնում է RIA Novosti-ն։ Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար եվրոյի չափով անվերադարձ ներդրում անել երկրի Ազգային զարգացման հիմնադրամում և առնվազն 250 հազար եվրո ծախսել մոլդովական տնտեսության ռազմավարական ոլորտի բարելավման վրա։ Ծրագրին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր չեն հետապնդվում Միջազգային քրեական […]
00:26 21.08.2018
Ամերիկյան Apple ընկերությունը App Store-ի չինական տարբերակից ջնջել է Չինաստանում արգելված ազարտային խաղերով 25 հազար հավելված։ Այս մասին հայտնում է CCTV-ն։ Նշվում է, որ ազարտային խաղերով հավելվածները քողարկված են եղել վիճակախաղերի ներքո, որոնք թույլատրված են Չինաստանում։ Ընկերությունից հայտնել են, որ ջանում են արգելված բովանդակությամբ այլ հավելվածներ հայտնաբերել և հեռացնել դրանք առցանց խանութից։ Ընդհանուր առմամբ, չինական […]
00:17 21.08.2018
Ադրբեջանը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում և մերժել երկիր մուտքի հարցում։ Ինչպես հայտնում է Bild-ը, 52-ամյա Վայլերը Անդրկովկասի երկրների հետ համագործակցության հարցերով խորհրդարանական խմբի ներկայացուցիչ է։ 2014 և 2016 թվականներին նա այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Քաղաքական գործիչը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի […]
00:02 21.08.2018
Ռուս երգիչ Վալերի Մելաձեն մտադիր է Վրաստանի քաղաքացիություն ստանալ։ Համապատասխան խնդրանքով կատարողը դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ Մելաձեն ցանկանում է Վրաստանի քաղաքացիություն ստանալ՝ պահպանելով Ռուսաստանի քաղաքացիությունը։ Ներկա պահին կատարողը հարազատների հետ գտնվում է հայրենի Բաթումում։ Համաձայն «Քաղաքացիության մասին» օրենքի, որը Վրաստանում ուժի մեջ է մտել օգոստոսի […]
23:44 20.08.2018
Իտալիայի Կալաբրիա շրջանում հանկարծակի սկսված հեղեղումները 8 զբոսաշրջիկի կյանք են խլել։ Այս մասին հայտնում է RAI հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել «Պոլինո» ազգային պարկի տարածքում։ Ափերից դուրս եկած գետը հեղեղել է Ռագանելո կիրճը, որտեղ գտնվել է զբոսաշրջիկների խումբը։ Զոհերից 4-ը տղամարդիկ են, 4-ը՝ կանայք։ Հաղորդվում է 18 մարդկանց տարհանման մասին, ևս 12-ը հոսպիտալացվել են։ Փրկարարները […]