23:25 20.08.2018
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: «Հայաստանում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ՝ շատ արագ տեմպերով»,- գրում է թուրքական թերթը՝ նախ համառոտ նկարագրելով հեղափոխությունից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեղափոխության ընթացքի մասին շարադրված որոշ տեղեկություններից հետո հոդվածագիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ […]
23:13 20.08.2018
Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անվամբ՝ ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է Էջմիածնի բնակիչներին։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ և իմ սիրելի՛ էջմիածնեցիներ: Տեղեկացված եմ ձեր ծավալուն ստորագրահավաքի գործունեությանը: Ուզում եմ երախտագիտության և շնորհակալանքի խոսք հայտնել ձեր մտահոգության համար: Բոլորիս ցանկությունը մեկն է՝ ունենալ գեղեցիկ և բարելավված Էջմիածին: Լինենք միասնական: Իմ ներդրումների […]
22:53 20.08.2018
Երևանի կենդանաբանական այգին վերսկսում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի պարապմունքները: Կենդանաբանական այգին շարունակում է իր ձիարշավարանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի անվճար սեանսներ կազմակերպելու ավանդույթը, և իր ֆեյսբուքյան էջում հայտարարում, որ հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կապի տվյալները (հեռախոսահամար, […]
22:49 20.08.2018
Թուրքիան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված պողպատի և ալյումինի ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած լրացուցիչ մաքսատուրքերի հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին։ Թուրքիայի առևտրի նախարարության հաղորդմամբ՝ երկիրն ԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեմ գործընթացի շրջանակում կհամագործակցի մի քանի երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ։
22:34 20.08.2018
Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2018 թ. հունվար-հուլիսին աճել է 9.3%-ով, հիմնականում ծառայությունների ոլորտի, շինարարության ոլորտի հաշվին: Հուլիսին տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 11.1%-ով, իսկ միայն հուլիսին` 8%-ով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճին 2018-ի հունվար-հուլիսին հիմնականում հանգեցրել են ծառայությունների ոլորտը` 18.7%, շինարարության ոլորտը` 10.4%, առևտրի ոլորտը՝ 8.9%, գյուղատնտեսության ոլորտը` 4.6%, արդյունաբերական […]
22:22 20.08.2018
Թալիբները կմասնակցեն Աֆղանստանում իշխանության հետ հարաբերությունների կարգավորմանը նվիրված հանդիպմանը, որը պետք է կայանա Ռուսաստանի մայրաքաղաքում, սեպտեմբերի 4-ին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Խորհրդակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլին: Մինչ այդ, թալիբները չեն մասնակցել տարածաշրջանի երկրների ներգրավմամբ հանդիպումներին: Արմատական շարժման ներկայացուցիչներն ընդունել են Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու «Աֆղանստանի ապագային նվիրված քննարկմանը»:
10:41 20.08.2018
Հունաստանը հաջողությամբ դուրս եկավ ֆինանսական օգնության ծրագրից, որը գործարկվել էր 2010 թվականին։ Եվրախմբի ղեկավար Մարիո Սենտենոն հայտարարել է, որ Հունաստանը պաշտոնապես ավարտել է օգնության եռամյա ծրագիրը, հաջորդական ծրագրեր չեն գործարկվի, քանի որ երկրի տնտեսությունն աճում է, իսկ գործազրկության մակարդակը՝ նվազում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Սենտենոն նշել է, որ Կայունության եվրոպական մեխանիզմի ծրագիրն ավարտել […]
10:23 20.08.2018
Ժամը 09:20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Հաղորդվել է, որ Թբիլիսիում ավտովթարից տուժած Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ «Ժելեզնադորոժնայա» ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ., ստացել է կոտրվածք) […]
10:14 20.08.2018
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունից: Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն ընդգրկված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Կուսակցության հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանն է, որի մահից […]
10:07 20.08.2018
«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում առևանգել են 3 ավտոբուսների ուղևորների։ Դեպքը տեղի է ունեցել Կունդուզ նահանգի Խանաբադ բնակավայրի շրջանում՝ Թահար-Քաբուլ մայրուղու վրա։ Առևանգողները դեռևս որևէ պայման չեն առաջադրել։ Xinhua գործակալության հաղորդմամբ՝ առևանգված ուղևորների թիվը կազմում է մոտ 150։ Օգոստոսի 19-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր Ղուրբան-բայրամ տոնի առթիվ թալիբների հետ հրադադարի ժամանակավոր ռեժիմ […]
09:55 20.08.2018
Ֆրանսիայի տարածքում հայտնաբերվել է 840 կամուրջ, որոնք փլուզման ռիսկի տակ են։ Այս մասին են վկայում կառավարության կողմից կատարված ստուգումների տվյալները։ Պետությունն, ընդհանուր առմամբ, սպասարկում է մոտ 12 հազար կամուրջ։ Դրանց մոտ 1/3-ը վերանորոգման կարիք ունի, իսկ 840-ը կարող են առաջիկա տարիներին փլուզվել, հայտնում է Sky News-ը։ Օգոստոսի 14-ին իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի 200 մետրանոց […]
09:44 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 00:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 34-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1995 թ.) […]
09:35 20.08.2018
Անկարայում այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակոցներ են արձակվել, հայտնում է CNN Turk-ը։ Հաղորդվում է, որ արձակված փամփուշտներից մեկը դիպել է անցակետի պատուհանին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կրակոցներ արձակողները գտնվել են առանց պետհամարանիշի սպիտակ մեքենայում, որով էլ հեռացել են դեպքի վայրից։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։
09:20 20.08.2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 13/1 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:06-ին, մարվել՝ 00:09-ին: Այրվել են «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Դ. Հ.) բեռնախցիկն ու սրահը՝ ամբողջությամբ: Հրդեհի […]
09:10 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 00:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
09:00 20.08.2018
Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում այրվել է 3 հա, Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտակայքում՝ մոտ 3 հա, Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում` 40 հա, Հալիձոր գյուղի մոտակայքում` 12 հա, Արագածոտնի մարզի […]
08:43 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Էլիավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: «Mersedes CLK» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ.), Արամ Խաչատրյանը (ծնվ. […]
08:41 20.08.2018
89 տարեց հարավկորեացիներ ուղեկցորդների հետ այսօր մեկնել են Հյուսիսային Կորեա՝ հանդիպելու իրենց հարազատներին, որոնցից բաժանվել են Կորեական պատերազմից հետո: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Շփման համար նրանք ունեն 2 օր։ Հանդիպումը տեղի կունենա Կըմգանսան հանգստավայրում: Վերջին նման հանդիպումը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերին։ Այս տարի կողմերի հանդիպումները կկայանան երկու փուլով։ Երկրորդ խումբը հարազատներին հանդիպելու […]
08:32 20.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝ Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արաբկիր 17փ. 25, 27, Հր. Քոչար փ. 44, Վաղարշյան փ. 20/1, Կոմիտաս պող. 22, 24, 26, շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն 1փ. 1-21, 3փ. 2-41, 6փ. 26, 28 սեփական տները, […]
08:18 20.08.2018
Ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից և, ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվել է բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ […]
08:11 20.08.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթ՝ գրելով. «Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. 1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։ 2. Ի՞նչ իրավական հիմքով […]
08:06 20.08.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «2015 թվականից սկսած մենք շատ բաների ենք հասել, սակայն դեռ շատ աշխատանք է մնում, որ պետք է միասին անենք։ Ես ուրախ եմ այսօր ընդունելու առաջադրումը որպես 2019 թվականին Կանադայի Լիբերալ կուսակցության թեկնածու»,- գրել է Թյուդոն ֆեյսբուքյան իր էջում։ Կանադայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն […]
07:59 20.08.2018
Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի մի շարք օդանավակայաններ չեղարկել են թռիչքներն անտառային հրդեհների ծխից տեսանելիության վատացման պատճառով։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։ Բրիտանական Կոլումբիայի իշխանություններն անցած շաբաթ հայտարարել էին նահանգի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ Ներկայում նահանգում մոլեգնում են կրակի ավելի քան 560 օջախներ։ Մոտ 3000 բնակիչներ հեռացել են տներից։ Մեծամասամբ […]
07:45 20.08.2018
Թուրքիայի կենտրոնական մասում 4․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Էպիկենտրոնը գտնվել է Անդիրին քաղաքից 23 կմ հարավ և Օսմանիայից 34 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։
07:34 20.08.2018
Բելգիական Collectif Anonyme կազմակերպության երկու կին ակտիվիստներ Femen-ի ոճով բողոքի ակցիայի ժամանակ վնասել են Բրյուսելի կենտրոնական հրապարակի հայտնի ծաղկային գորգը։ Կիսամերկ կանայք հայտնվել են քաղաքի հարյուրավոր բնակիչների և հյուրերի առջև՝ բողոքելով Բելգիայում ներգաղթյալների համար նախատեսված կենտրոններում երեխաների պահման դեմ։ Կարգախոսներ վանկարկելով՝ ակտիվիստները հասել են մինչև ծաղկային գորգի կենտրոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ոստիկանությունը […]
07:23 20.08.2018
Առնվազն 2 մարդ է զոհվել ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր ուժգին ստորգետնյա ցնցումների հետևանքով։ Ինչպես հայտնել է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոն, ավերվել են նաև բազմաթիվ բնակելի տներ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Օգոստոսի 19-ի առավոտյան կղզու արևելքում գրանցվել էր 6․2 մագնիտուդով երկրաշարժ, ավելի ուշ տեղի էր ունեցել ևս մեկը՝ 6․9 […]
07:11 20.08.2018
Լոնդոնում մուրճով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Նա վնասվածքներ է պատճառել 2 կնոջ։ Դեպքը տեղի է ունեցել Գրինվիչ շրջանում, փոխանցում է The Telegraph-ը։ Տուժած կանայք, ովքեր 30 և 64 տարեկան են, ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել և շուտով ձերբակալել կասկածյալին։ Նրա անունն է Ջո Քսերեբ, նա 27 տարեկան է։ Հաղորդվում է, […]
00:00 20.08.2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 17:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող թիվ 118 ավագ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են թիթեղները (մոտ 24 քմ):
23:47 19.08.2018
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են «Թալիբան» արմատական շարժման հետ պայքարում հրադադարի ժամանակավոր ռեժիմի սահմանման շրջանակում 444 բանտարկյալի ազատ արձակելու պլանների մասին։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը։ Բանտարկյալների անունները, որոնց կառավարությունը մտադիր է ազատ արձակել, չի հաղորդվում։ Ինչպես այսօր ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է կրակի ժամանակավոր դադարեցման մասին։ Դա պայմանավորված է […]