TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

«Միլիարդատերերի ակումբը» պրեմիերայի օրն աշխատել է ընդամենը 126 դոլար

23:28 19.08.2018

Քևին Սփեյսիի մասնակցությամբ «Միլիարդատերերի ակումբ» ֆիլմը վարձույթի առաջին օրը կարողացել է ընդամենը 126 դոլար հավաքել։ Դերասանի կարիերայի վերջին ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում, օգոստոսի 18-ին։ Ֆիլմը ցուցադրվել է 10 էկրանների վրա։ Հաշվի առնելով տոմսերի արժեքը՝ յուրաքանչյուր ցուցադրության ներկա է գտնվել 1-2 մարդ: Այսպիսով, երիտասարդ աստղեր Թերոն Էջերթոնի և Էնսել Էլգորթի մասնակցությամբ ֆիլմը կարող է դառնալ […]

̰
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

22:58 19.08.2018

Օգոստոսի 19-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա., 1992թ.) դուրս է […]

̰
Չինաստանում «Ռումբիա» թայֆունը 7 մարդու կյանք է խլել

22:48 19.08.2018

Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում «Ռումբիա» թայֆունի ազդեցությամբ պայմանավորված հորդառատ անձրևներից զոհվել է առնվազն 7 մարդ, տուժել՝ 18-ը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Նախնական հաշվարկներով՝ ներկա պահի դրությամբ տարերային աղետն անդրադարձել է մոտ 920 հազար մարդու վրա։ Վնասվել են մոտ 69 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքներ, ավելի քան 1800 տուն և այլ շինություններ։ […]

̰
ԿԳ նախարարը կոչ է արել տնօրեններին և աշակերտներին աջակցել ներգաղթած երեխաների ինտեգրմանը

22:23 19.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրանք-կոչ ունի՝ ուղղված դպրոցների տնօրեններին և աշակերտներին։ Դա վերաբերում է ներգաղթյալ երեխաների աջակցությանը, որպեսզի ինտեգրումը հեշտ լինի։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ։ Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, որ նրանց համար հիասթափություններ չլինեն: Նախարարը կոչ է արել անհրաժեշտության դեպքում, […]

̰
Աշխարհում առաջին անգամ աճել է համացանցին հասանելիություն չունեցող հեռախոսների վաճառքը

21:44 19.08.2018

Աշխարհում առաջին անգամ աճել է համացանցին հասանելիություն չունեցող հեռախոսների վաճառքը։ Միայն զանգեր կատարելու և զանգեր ընդունելու հնարավորությամբ սահմանափակված հեռախոսների վաճառքն անցած տարի առաջին անգամ 5 տոկոսի աճ է գրանցել։ Համացանց դուրս գալու հնարավորություն ընձեռող սմարթֆոնների վաճառքը ցուցաբերել է ցածր՝ 2 տոկոսի աճ։ Նման միտման պատճառ է հանդիսանում այն, որ գնորդները ջանում են զերծ պահել իրենց […]

̰
Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ հրադադարի մասին

21:33 19.08.2018

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 19-ին հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման հետ կրակի դադարեցման ժամանակավոր ռեժիմ սահմանելու մասին։ Դա պայմանավորված է մահմեդական Ղուրբան-բայրամ տոնի մեկնարկի հետ։ Այս մասին նախագահը գրել է Twitter սոցցանցի իր միկրոբլոգում։ «Մենք հայտարարում ենք հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի վաղվանից, եթե թալիբները նույն կերպ վարվեն»,-ասվում է հաղորդագրությունում։ Գանին նաև կոչ […]

̰
Թուրքիայում ԱՄՆ-ի կալանավորված քանի՞ քաղաքացի կա

21:05 19.08.2018

Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը մեծ չափով կապվում է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի անվան հետ։ Այնինչ, երկկողմ բանակցությունների օրակարգում դրված է նաև Թուրքիայում կալանավորված մի շարք այլ ամերիկացիների հարցը։ Այս մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը՝ նախորդ շաբաթ ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակության հետ հանդիպման առթիվ մեկնաբանություն անելիս։ Այս մասին հայտնում […]

̰
Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին

20:31 19.08.2018

Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Օգոստոսի 19-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Զովունի գյուղի 11-րդ փողոցի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Անդրեասյանն իր վարած Opel մակնիշի 34 MR 879 համարանիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 6-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 19 տան պատին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ […]

̰
Թրամփը փոխել է Սպիտակ տան կահույքը, որն ընտրել էր Մելանյան․ ԶԼՄ-ներ

20:13 19.08.2018

Տիկնոջ՝ Մելանյայի բացակայության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է նախագահական նստավայրի ժամանակակից կահույքը դասական և բարոկկո ոճի կահույքով։ Նախկին կահույքն ընտրել էր Մելանյան անձամբ։ Այս մասին հայտնում են իրավիճակին ծանոթ աղբյուրները, փոխանցում է The New York Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ առաջին տիկինը, ով նախընտրում է ժամանակակից կահույք, ընտրել էր ինտերիերի տարրերը Սպիտակ տան համար՝ […]

̰
Հրաձգություն Իսպանիայի բարերից մեկում․ կա զոհ, վիրավորներ

19:50 19.08.2018

Իսպանիայի Վալյադոլիդ նահանգում տղամարդը բարերից մեկում հրաձգություն է իրականացրել։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։ Այս մասին հայտնում է El Norte de Castilla պարբերականը։ Ստացած վնասվածքներից 46-ամյա տղամարդ է զոհվել։ Երեք տուժածները 50, 51 և 58 տարեկան տղամարդիկ են։ Դեպքը տեղի է ունեցել Կաստրիլիո-Տեխերո փոքր քաղաքում։ Արձակուրդներին քաղաքում գտնվող տղամարդը բար է մտել առավոտյան 6․00-ին […]

̰
Վթար Աշտարակի կամրջի վրա․ կա զոհ, վիրավորներ

19:15 19.08.2018

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայրի տեղազննություն են կատարում […]

̰
Հակակարկտային կայանքների միջոցով կատարվել է 30740 կրակոց

19:00 19.08.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է․ Ընդամենը 52 համայնքների 179 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 9 ամպ, կատարվել է 30740 կրակոց և 1 հրթիռային արձակիչ կայանի միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր ամպ, կատարվել է 2 կրակոց: Օգոստոսի 19-ին, ժամը 01:15-ից 01:53-ը ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ և Մեղրաշեն համայնքների տարածքներում տեղակայված 9 […]

̰
ԱՄՆ-ը վախենում է ընտրություններում 4 երկրի հնարավոր միջամտությունից

18:40 19.08.2018

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ 2018 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություներին Ռուսաստանի պոտենցիալ միջամտությունից բացի, ԱՄՆ-ը վախենում է Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից համանման գործողություններից։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Ես կարող եմ վճռականորեն ասել, որ բավարար անհանգստություն կա Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից միջամտության վերաբերյալ, և […]

̰
Արայիկ Հարությունյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հարցեր

18:10 19.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք […]

̰
Հեղեղումներից հետո Կիևի կենտրոնում ասֆալտը փլուզվել է

17:48 19.08.2018

Սաստիկ հեղեղումներից հետո Կիևի կենտրոնում՝ Անտոնովիչ փողոցում, ասֆալտը փլուզվել է։ Փողոցով երթևեկությունը դադարեցվել է։ Ասֆալտի ծածկույթը վնասվել է ևս մի քանի տեղից։ Օդի ջերմաստիճանը 26-28 աստիճան է, քամին՝ 15-20մ/վ արագության։

̰
Զանգվածային վրաերթ Ֆրանսիայում․ կան վիրավորներ

17:14 19.08.2018

Ֆրանսիայի Կամբրե քաղաքում 18-ամյա անսթափ երիտասարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ գիշերային ակումբի մոտ։ 7 անձինք, ներառյալ անվտանգության աշխատակիցը, վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 2-ի համար անհապաղ բուժօգնություն է պահանջվել։ Նրանց ուղղաթիռով հոսպիտալացրել են։ Զանգվածային վրաերթից հետո հարբած վարորդը մեքենայով բախվել է սյանը։ Այս մասին հայտնում է LCI հեռուստաալիքը՝ […]

̰
Հակառակորդի գործողություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում․ Սենոր Հասրաթյան

17:04 19.08.2018

Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին […]

̰
Հնդկական Կերալա նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել է 360-ի

16:36 19.08.2018

Հնդկական Կերալա նահանգում ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում տեղատարափ անձրևներից և դրանց հետևանքով առաջացած հեղեղումներից զոհվել է 357 մարդ։ Օգոստոսի 8-ից տարածաշրջանը գտնվում է անձրևային սեզոնի ազդեցության ներքո, հայտնում է India Today-ը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկայում նահանգում տեղումների ինտենսիվությունը կնվազի։ Տագնապի կարմիր մակարդակը պահպանվում է Էրնակուլամ, Իդուկի և Պատանամտիտա շրջաններում։

̰
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին իշխանության տապալման համար «գործողությունների խումբ» ստեղծելու մեջ

16:00 19.08.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ստեղծել է Իրանի հարցով «գործողությունների խումբ»՝ երկրում իշխանությունը տապալելու համար, ինչպես դա տեղի է ունեցել 1953 թվականին։ Զարիֆը նախազգուշացրել է այդ նախաձեռնության անհեռանկարայնության մասին։ «Ուղիղ 65 տարի առաջ ԱՄՆ-ը տապալել է ժողովրդի կողմից ընտրված Մուհամմեդ Մոսադիկի ժողովրդավարական կառավարությունը՝ վերականգնելով բռնապետությունը։ Այժմ Իրանի հարցով «գործողությունների խումբը» […]

̰
Երևանի բնակարաններից մեկի բաց պատշգամբում օձ է նկատվել

15:45 19.08.2018

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
SHANTNEWS

14:59 19.08.2018

̰
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի՛ փնտրեք․ Սիմոնյանը՝ Շարմազանովին

14:54 19.08.2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը՝ ուղղված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին․ «Ժպիտով կարդացի պ-ն Շարմազանովի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Տպավորություն էր, որ պ-ն Շարմազանովն ամբողջ տեքստի ընթացքում փորձում էր ի ցույց դնել իր գիտելիքները՝ պատմական օրինակներ բերեց, անուններ թվարկեց, կարծես ցանկանում էր տեքստը գեղեցիկ դարձնել, […]

̰
Աֆղանստանում թալիբների հարձակումից հետո մոտ 100 զիվորական է անհետացել

14:38 19.08.2018

«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն աֆղանական Ֆարյաբ նահանգի հարավային մասում գրավել են Բիլչիրագ շրջանը։ Մոտ 100 աֆղան զինծառայողների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը։ Թալիբներին հաջողվել է գրավել Ֆարյաբ նահանգում գտնվող ռազմաբազան։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակման ժամանակ զոհել է Աֆղանստանի բանակի առնվազն 17 զինծառայող, ևս 12-ը վիրավորվել են։ Բազայում գտնված մի […]

̰
Մեքքայում մեկնարկել է մահմեդականների ամենամյա ուխտագնացությունը՝ հաջը

14:22 19.08.2018

Օգոստոսի 19-ին մեկնարկել է մահմեդականության կարևոր ծիսակատարություններից մեկը՝ հաջը դեպի սուրբ քաղաք Մեքքա։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները 6-օրյա ուխտագնացության ընթացքում ակնկալում են մինչև 2 միլիոն մահմեդականի մասնակցություն։ Հաջը կրկնում է Մուհամմեդ մարգարեի անցած ուղին։ Ուխտավորներն այսօր կշարժվեն դեպի Արաֆաթ լեռը, որտեղ մարգարեն կարդացել է իր վերջին քարոզ։ Հաջի ավարտին ուխտավորները սատանայի խորհրդանշական քարկոծման և մեղքերից ձերբազատվելու ծեսի […]

̰
Համացանցում հայտնել է Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին Պուտինի կենացի տեսանյութը

13:56 19.08.2018

Օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին։ ՌԴ նախագահը գերմաներենով կենաց է ասել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում։ Նա նշել է, որ Կնայսլը դարձել է Ավստրիայում իր առաջին ընկերը, որի հետ ինքը լավ հարաբերություններ է պահպանում։ Նախագահը երախտագիտություն է հայտնել նորապսակներին հրավերի համար, մաղթել նրանց, որպեսզի ստեղծեն ամուր […]

̰
Facebook-ը, WhatsApp-ն ու Instagram-ը կարող են 2019 թվականին հրաժարվել ծածկագրումից

13:35 19.08.2018

Facebook ընկերությունը ծրագրում է WhatsApp մեսենջերում անջատել նամակագրության և զանգերի ծածկագրումը։ Այս մասին հայտնում է Akket պորտալը։ Ամերիկյան կառավարությունն ընկերությունից պահանջում է թուլացնել Facebook-ում, WhatsApp-ում և Instagram-ում բոլոր տվյալների ծածկագրումը, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն ունենան իրական ժամանակի ռեժիմում հասանելիություն ստանալ բոլոր տվյալներին։ Երկրի իշխանություններին անհանգստացնում է այն, որ տարեցտարի հանցագործություններն ավելի ու ավելի հաճախ են […]

̰
Մասիսի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է

13:01 19.08.2018

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 11:45-ին: Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

12:42 19.08.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին

12:30 19.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին․ «Խորը վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

12:18 19.08.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ և հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու […]

̰
BACK_TO_TOP