12:13 19.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիային ցուցաբերված օգնությունը։ Սիրիայում կայունացման համար միջոցներ պետք է հատկացնեն «հարուստ այլ երկրներ»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ «Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի այլ հարուստ երկրներ կսկսեն ԱՄՆ-ի փոխարեն վճարումներ անել։ Ես ցանկանում եմ զարգացնել ԱՄՆ-ը, մեր զորքերը և երկիրը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան […]
12:05 19.08.2018
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն թրեյնինգ՝ սիրիական Մանբիջ քաղաքում համատեղ պարեկություն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքապը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Համապատասխան Մանբիջի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» սկզբունքների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են իրենց գործունեությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով»,-ասել է նախարարը։ Մանբիջում իրադրության կայունացմանն ուղղված […]
11:33 19.08.2018
Մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի բոլոր սիրահարների համար անցկացվել է արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի այս տարի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով։ Երեկոյան Երևան՝ գարեջրային հրավառությամբ, հետաքրքիր մրցույթներով, հայկական […]
11:22 19.08.2018
Օգոստոսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի Փիրումյաններ փողոցում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Շերամի փողոցում գտնվող «Արմենիկում» կլինիկական կենտրոնի տարածքում՝ 1500 քմ, Դավիթ Բեկի փողոցի 2-րդ թաղամասում՝ մոտ 5000 քմ, Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում՝ մոտ […]
11:09 19.08.2018
Օգոստոսի 18-ին` ժամը 17:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Է. Ղ., ծնված 1994 թ.) և «Daihatsu» մակնիշի […]
10:56 19.08.2018
Բեռլինից ոչ հեռու գտվող կառավարական «Մեզեբերգ» նստավայրում ավարտել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Բանակցությունները շարունակվել են մոտ 3․5 ժամ։ Պուտինն ու Մերկելը տևական ժամանակ շփվել են «1+1» ձևաչափով՝ առանց թարգմանիչների, նստավայրի այգու տաղավարում։ Հանդիպման մեկնարկից առաջ Պուտինն ու Մերկելը հանդիպել են լրագրողներին և նշել […]
10:40 19.08.2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 03:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի սկզբնամասում՝ հանգստյան գոտու տարածքում, տաղավար է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 6-րդ հասցեում՝ «Eco Village» հանգստյան գոտու տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, […]
10:27 19.08.2018
Վենեսուելայի իշխանությունները որոշել են ավելացված արժեքի հարկից ազատել պարենային ապրանքներն ու դեղորայքը։ Այս մասին հայտնել է երկրի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը։ Globovision հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱԱՀ-ից կազատվեն առաջին անհրաժեշտության և զանգվածային սպառման բոլոր ապրանքները։ Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր նվազագույն աշխատավարձի չափը 60 անգամ բարձրացնելու և ԱԱՀ-ն 12-ից 16 տոկոս դարձնելու […]
10:13 19.08.2018
Օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում այլևս չի դրվի կնիք Իրան կատարած այցի մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի, արհեստների և զբոսաշրջության հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Ասգար Մունեսանը։ Mehr գործակալության հաղորդմամբ՝ նման միջոցառումները սահմանվում են երկրում զբոսաշրջության զարգացման նպատակով՝ Թեհրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին։ Օրենքի նախագիծն արդեն հավանության է արժանացվել Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարության, ԱԳՆ-ի […]
09:54 19.08.2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 03:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:20-ին: Հրդեհի հետևանքով տուժածներ […]
09:43 19.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Գ.-ի (ծնված 1952 […]
09:26 19.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրագործման ուղղությամբ տարվող ակտիվ նախապատրաստության մասին։ Թուրքական իշխանությունների մտահղացմամբ՝ այն այլընտրանք կդառնա Բոսֆորին, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Ջրային նոր զարկերակի երկարությունը կկազմի 43 կմ։ Ջրանցքի երկու կողմերում կկառուցվեն երկու նոր քաղաքներ։ Սա Թուրքիայի պատմության մեջ ռազմավարական նշանակության ամենախոշոր նախագիծն է։ Մենք պատրաստ ենք դրա իրականացմանը»,-հայտարարել […]
09:08 19.08.2018
ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թաքերվիլ քաղաքում Backstreet Boys փոփ խմբի համերգի մեկնարկին սպասող առնվազն 14 մարդ է տուժել մուտքի կամարի փլուզման պատճառով։ Նշվում է, որ փլուզման պատճառ է հանդիսացել 70-80 մղոն/ժամ արագությամբ քամին, հայտնում է Gazeta-ն։ Տուժածները հոսպիտալացվել են։ Միջադեպից հետո խմբի ելույթը չեղարկվել է։
01:00 19.08.2018
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգում 32 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ։ Daily Sabah-ի հաղորդմամբ՝ վթարի պատճառ է հանդիսացել մայրուղում բեռնատարից թափված վառելիքը: Բեռնատարը հայտնաբերել դեռ չի հաջողվել: Հաղորդվում է, որ Էսքիշեհիր-Բուրսա ավտոմայրուղու վրա բախվել են 1 բեռնատար մեքենա, 2 ուղևորատար ավտոբուս, 2 միկրոավտոբուս և 27 մարդատար ավտոմեքենա։ Դեպքը տեղի […]
00:42 19.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշերի ավտոմեքենաները: Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ Ս. Ե.-ին […]
00:25 19.08.2018
ԱՄՆ-ում գրեթե պատրաստ է պատժամիջոցների նոր փաթեթն ընդդեմ ընկերությունների, որոնք մասնակցություն ունեն «Հյուսիսային հոսք-2» նախագծում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal -ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ներկայում պատժամիջոցների նախագիծը քննարկման գործընթացում է։ Պարբերականի տեղեկություններով՝ պատժամիջոցները կարող են սահմանվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ընթացքում […]
00:10 19.08.2018
Գանայի նախագահ Նանա Ակուֆու-Ադդոն օգոստոսի 20-ից մեկշաբաթյա սուգ է հայտարարել` կապված ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան հետ: «Գանայի ողջ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա սիրելի այրի Նանե Մարիային և նրա 3 երեխաներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Ծագումով Գանայից հայտնի դիվանագետը մահկանացուն կնքել է այսօր, Շվեյցարիայում, 81 տարեկանում: Նա ՄԱԿ-ի 7-րդ գլխավոր քարտուղարի […]
23:35 18.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունը չի փոխի կուրսը տնտեսական ճնշման արտաքին փորձերի պատճառով։ Այս մասին նա հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։ «Որոշ ուժեր սպառնում են Թուրքիային տնտեսական ճնշմամբ և թուրքական լիրայի փոխարժեքի անկմամբ, սակայն մենք պատրաստ ենք դիմակայել նման մարտահրավերներին։ Թուրքիան չի տրվի այն երկրների ճշմանը, որոնք մեզ անվանում […]
23:24 18.08.2018
Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով ծանր վիրավորված անձանցից մեկն օգոստոսի 18-ին մահացել է քաղաքային «Սան-Մարտինո» հիվանդանոցում։ Այսպիսով՝ աղետի զոհերի թիվը հասել է 43-ի։ RaiNews24 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ խոսքը 36-ամյա ռումինացի վարորդի մասին է։ Կամրջի 200 մետրանոց հատվածի փլուզումը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին։ Այդ պահին կամրջի վրա են գտնվել 35 թեթև մարդատար և 3 բեռնատար մեքենաներ։ Երկրի […]
23:14 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ախտորոշվել՝ «ճակատի շրջանի քերծված վերք, որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք»: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ ժամեր անց ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու Շարուրի […]
23:01 18.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ 1.Անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական […]
22:48 18.08.2018
Արդեն 6-րդ անգամ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանին կողմ են քվեարկել Անկարայում անցկացված համագումարի բոլոր՝ 1380 մասնակիցները։
22:25 18.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլին և ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերին հարսանիքի առթիվ նվիրել է գյուղական տեսարան պատկերող նկար, խնոցի և Տուլայի ինքնաեռ: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հյուրերից մեկը նախագահի պարընկերն էր»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահը պարել է նաև հարսնացուի հետ։
22:11 18.08.2018
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թորոսյանը սեպտեմբերի 17-19-ը Հռոմում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
10:59 18.08.2018
Վստահության հանձնաժողովները կարող են վեր հանել ու լուծել այնպիսի անարդար լուծում ստացած գործերը, որոնք այսօր հայտնվել են իրավական փակուղում, և դրանք լուծելու որևէ մեխանիզմ ներկա իրավաբանությունը այլևս թույլ չի տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Ղազարյանը։ «Ես տեսնում եմ անցումային արդարադատության մի քանի տարրերի կիրառության անհրաժեշտություն։ Օրինակ՝ վստահության հանձնաժողովները․ դրանք կարող են […]
10:52 18.08.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է երեկ Հանրապետության Հրապարակում ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: […]
10:41 18.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: Նման որոշում է այսօր ընդունվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։ Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է, որ հետաքրքիր ընտրություններ են սպասվում։ «Կուսակցությունները կարող են մինչև օգոստոսի 29-ը ԿԸՀ ներկայացնել մասնակցության փաստաթղթերը, իսկ գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է»,-ասել է նա: Քարոզարշավի մասով Սմբատյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների […]
10:31 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 08:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 121-րդ կմ-ին «Mersedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993թ.) դուրս է եկել […]
10:14 18.08.2018
2017 թվականին ԱՄՆ-ում թմրանյութերի չարաշահումից մահացել է 72 հազարից ավելի մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար։ Դա նշանակում է, որ արգելված նյութերի պատճառով օրական 200 մահվան դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով ավելի է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Թմրանյութերից մահվան ամենաբարձր ցուցանիշները գրացվել են Վիրջինիա, Փենսիլվանիա, Օհայո նահանգներում։ Ամենամահաբեր […]