18:41 14.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձը:
Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Գյումրի քաղաքի Մենդելեևի փողոցի տներից մեկում էլեկտրական ջեռուցիչով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու գլխին, այնուհետև խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Տղամարդը դեպքից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1975թ., վերջինս ձերբակալվել է:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...