10:18 08.08.2018
Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Այս մասին ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։ Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը: Արդյունքում, հաշվառում չունենալով, կսահամանափակվեն քաղաքացու […]
10:15 08.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին։ Ու հիմա, ըստ աղբյուրների, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել ևս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարևոր և պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները […]
10:09 08.08.2018
Իրանում վնասազերծել են երկրի տարբեր հատվածներում հարձակումներ ծրագրած ահաբեկչական երկու խմբավորման։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Տեղեկատվության նախարարությանը։ Ահաբեկչությունները ծրագրված են եղել մոտ ապագայում իրագործման համար։ Հաղորդվում է 6 ձերբակալվածի մասին։ Ուժայինները նրանցից առգրավել են ինքնաշեն ռումբեր, նռնակներ, մահապարտի գոտիներ։ Տեղեկություններ կան նաև, որ հետախուզական ծառայությունները պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ են […]
09:47 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 17:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 74-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը` Մ. Օ., ծնված 1970 թ.) և «ՎԱԶ-21013» (վարորդը՝ Ա. Բ., ծնված […]
09:43 08.08.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։ Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ զրուցակիցները փոխադարձաբար շնորհավորել են միմյանց ամռան սկզբից նոր պաշտոնների ստանձնման առթիվ։ Պետնախարարի խնդրանքով Գ. Բալայանը ներկայացրել է Երևանում մշակվող սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրի տեխնիկական մանրամասները, որի հիմնական շահառու խումբը կազմելու են զինծառայողները։ Նախատեսվում է, […]
09:34 08.08.2018
«Չի բացառվում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ավելի ընդլայնվի: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածով մեղադրանք կարող է […]
09:23 08.08.2018
«Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այդ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Սակայն մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Դատավոր Ազարյանը 1998-1999թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ: Իսկ այդ […]
09:20 08.08.2018
Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով` սերմնացանն ու ծառատունկն արգելվել են։ Նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ արգելվել են ձիթենի, թզենի, ընկուզենի տնկել, եգիպտացորեն ցանել։ Նշվում է` այդ տարածքներում սերմնացանն ու ծառատունկը թուլացնում են Թուրքիայի հարավային սահմանների անվտանգությունը, հայտնում է Ermenihaber-ը։ Հիշեցնենք, որ Հաթայը գտնվում է Սիրիայի հետ սահմանին։ Իսկ Հաթայի դիմաց գտնվող […]
09:07 08.08.2018
«ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ անդրադարձել է ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը` հայտարարելով, թե չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում: Ավելին՝ ոստիկանապետը ոստիկանության ծառայողներից պահանջել է լինել զգոն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս: «Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների […]
08:56 08.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արաբկիր փ. 19, 21փ. 1-10; 23փ. 13-19; 25փ., 27փ. 14-25 սեփական տները, Վ.Դավթյան փ. 29 շենքը և 1-43 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գյուլբենկյան փ. 39Բ, 41 շենքերը, Ա.Խաչատրյան փ. 6, […]
08:38 08.08.2018
Եվրոպական երկրներում հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով Ֆինլանդիայում մոծակների թվաքանակը նվազել է։ Ինչպես հայտնում է BBC-ն, հուլիսին Ֆինլանդիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ +33,7 աստիճանի։ Շոգի պատճառով երկրի որոշ շրջաններում մոծակները գրեթե լիովին ոչնչացել են։ Գիտնականները միջատների կտրուկ անհետացման պատճառ են համարում Լապլանդիայի չորացած լճակները, որտեղ նախկինում ձվադրել են մոծակները։ Նշվում է, սակայն, որ շոգ […]
08:21 08.08.2018
Եվրամիության կարգավորիչ մարմիններն ուսումնասիրում են անհրաժեշտության հարցը՝ պարտավորեցնելու սմարթֆոն արտադրողներին կիրառել հեռախոսների լիցքավորման համար միասնական բնիկ։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նման որոշման ընդունման դեպքում «Apple»-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning բնիկից։ ԵՄ փորձագետների կարծիքով՝ լիցքավորման միասնական սարքի ներմուծումը թույլ կտա նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը, որը կազմում է տարեկան մոտ 51 տոննա։ Դա օգտատերերին կազատի նաև […]
08:08 08.08.2018
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ողջ աշխարհում խաղաղության կոչերն անվանել է «ձանձրացնող կրկնաբառեր», որոնք տեղ չունեն միջազգային հարաբերություններում։ Ավելի վաղ նման արտահայտություններ էր գործածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը։ «Հիշեցնեմ, որ միջազգային հարաբերությունները գեղեցկության մրցույթ չեն՝ ողջ աշխարհում խաղաղության ձգտման մասին ձանձրացնող կրկնաբառերով։ Առաջին անգամ չէ, որ պատերազմ […]
07:40 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պ.Սևակ գյուղից դեպքի «Քյարքիի ոլորաններ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 75-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» […]
07:31 08.08.2018
Օգոստոսի 8-ին` ժամը 00:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ […]
07:25 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 17:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Վարդենիս Մ-14 ավտոճանապարհի 53-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սևանա լճի ջրի բարձրացման հետևանքով ճանապարհի ասֆալտի հիմքը (մոտ 150 մ) թուլացել է և ճանապարհի երթևեկելի հատվածում ճաքեր են […]
07:13 08.08.2018
«Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» իրավապաշտպան կազմակերպությունը դատի է տվել ԱՄՆ վարչակազմին՝ փախստականի կարգավիճակի տրամադրման սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ հունիսին արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այլևս փախստականի կարգավիճակ չի տրամադրի ներգաղթյալներին, որոնք դարձել են հանցավոր խմբավորումների և կենցաղային բռնության զոհ։ Իրավապաշտպանները […]
23:55 07.08.2018
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, Նեթանյա քաղաքում։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 10:30-ին:
23:52 07.08.2018
Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, ծառայության պետը հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով շնորհավորեց նորանշանակ պետ Խ.Հարությունյանին ՝ մաղթելով արդյունավետ և ժամանակի պահանջներին համընթաց աշխատանք: Արդարադատության փոխգնդապետ Խ.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և […]
22:42 07.08.2018
Ամեն տարի այս օրերին հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Նպատակը հասկանալի է, ակտիվանում է առանց այն էլ մշտապես ակտիվ պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ, նաև ոչնչացվում է կանեփի ու կակաչի մշակված ու վայրաճ բուսականությունը: «Կանեփ-կակաչ-2018» միջոցառումը սկսվեց օգոստոսի 6-ին: Առաջին օրը հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ երկու […]
22:35 07.08.2018
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց գողություն է կատարվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Դեպքը տեղի է ունեցել գիշերային ժամերին։ Օգտվելով Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից՝ մուտք են գործել եկեղեցի, գողացել են արծաթյա զարդեր և 3 գանձանակ: Վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
22:21 07.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված քննադատություններին: «Նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ: Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս […]
22:11 07.08.2018
Ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ ստանալու համար այսուհետ պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սա պայմանավորված է օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2014 թ․-ի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշմամբ: Այսպիսով, նպաստ […]
21:29 07.08.2018
Օգոստոսի 7-ին` ժամը 13:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարերը թափվել են Աթենքի փողոցի սկզբնամասում: Փրկարարները քարերը տեղափոխել են մայթեզր […]
21:26 07.08.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Արցախի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում Գ․Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Պետնախարարի խոսքերով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Գ․ Մարտիրոսյանը […]
21:24 07.08.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը: Հրապարակված փաստաթղթում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների […]
20:57 07.08.2018
Նախօրեին ՝ Վանաձորի Իսահակյան փողոցի 13 շենքի բակում, անծանոթ կինը զրույցի է բռնվել 10-ամյա երեխաների հետ և համոզել, որ վերջիններս գնան իր հետ: Երեխաների հարազատները տեսել են և անծանոթ տիկնոջը հեռացրել բակից: Այսօր արդեն նույն բակի երեխաները դարձյալ նկատել են անծանոթ տիկնոջը, որը քաշելիս է եղել նույն բակի 10-ամյա մի աղջկա, որը չի ցանկացել անծանոթի […]
20:21 07.08.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Մարշալ Խուդյակովի փողոց-Նվեր Սաֆարյանի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում երթևեկության երկու ուղղություններով գլխավոր ճանապարհ կհանդիսանա Մարշալ Խուդյակովի փողոցը՝ նախկին Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան ուղղության փոխարեն:
20:10 07.08.2018
Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու հավատարմագրման նամակների հանձնման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ մասնակցություն […]
19:40 07.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ […]