10:45 04.08.2018
ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 07:15-ի դրությամբ, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]
10:30 04.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։ Նրա հիմնական մրցակից Ալեն Սիմոնյանը պակաս թվով ձայներ հավաքեց, թեև կուսակցության համահիմնադիրներից է։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե հնարավո՞ր է այս հանգամանքից ելնելով Ալեն Սիմոնյանը դուրս գա կուսակցությունից։ «Ոչ։ Դրանք ծիծաղելի բաներ են։ Ես կուսակցության հիմնադիրներից եմ։ […]
10:13 04.08.2018
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ ամբողջական պատկեր չկա, թե որ կուսակցություններն են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու, բայց քաղաքական գզվռտոցն արդեն հասել է իր գագաթնակետին: Մի մասը մյուսին մեղադրում է մարդ-կուսակցություն լինելու մեջ, մյուսները համաձայն չեն իրենց կուսակցության դիրքորոշման ու որոշման հետ համաձայն չլինողների հետ, մի մասն էլ որոշել է քաշվել մի անկյուն ու կողքից հաշվել, թե […]
10:05 04.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Ծառուկյան խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղյակ չի եղել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման և ազատ արձակման համար պատգամավորները ստորագրահավաք են նախաձեռնել։ «Ես չեմ իմացել։ Ձեզնից իմացա»,- նշեց նա։ Հարցին՝ նախապես եթե իմանար, կստորագրե՞ր Ռ. Քոչարյանի ազատ արձակման համար, Բոստանջյանը նշեց. «Կմտածեի։ Բայց հիմա ես […]
09:49 04.08.2018
«Սարի թաղի գործով» ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ «ինչ-որ թմրանյութերի»: Այս մասին Aгavot.am- ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Էդուարդ Զեյթունյանի՝ դատարան չներկայանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե […]
09:38 04.08.2018
Օգոստոսի 3-ին՝ ժամը 23:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1960 թ.) դուրս է եկել […]
09:34 04.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին երեկվա դրությամբ միացել է արդեն 45 պատգամավոր: ՀՀԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին ինչպես հայտնի է՝ միացել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահները: Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքին միացածները միայն Հանրապետական կուսակցության անդամները չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կարկառուն ՀՀԿ-ականներ […]
09:20 04.08.2018
Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան […]
09:16 04.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ԱԳ նախարարությանը: Ըստ հայտարարության, հուլիսի 31-ից հետո չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը անվավեր են ճանաչվելու: Նշենք նաև, որ բացի նախկին պաշտոնյաներից, դիվանագիտական անձնագրերը պահանջել են նաև բարձրաստիճան հոգևորականներից` եպիսկոպոսներից, […]
09:11 04.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ և նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանների գործերը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ լավ չեն: Ավելին Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Թեև գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց […]
09:00 04.08.2018
Օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գ. Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում` մոտ 700 քմ, Մահարու փողոցի վերջնամասում` մոտ 500 քմ, […]
08:51 04.08.2018
Դանիայում առաջին անգամ տուգանել են նիկաբ կրելու համար։ 134 եվրո տուգանք է սահմանվել 28-ամյա մի կնոջ նկատմամբ, ով մահմեդական գլխաշորով մուտք է գործել առևտրի կենտրոն։ Տուգանքի ենթարկված կինը հանդիսանում է Հերսհոլմ քաղաքի բնակիչ, հայտնում է տեղի Ritzau գործակալությունը։ Հաղորդվում է, որ մինչ ոստիկանության միջամտությունը նիկաբով կնոջ և հաճախորդ կանանցից մեկի միջև վեճ է ծագել։ Վերջինս […]
08:35 04.08.2018
Հունաստանում հասարակական կարգի հարցերով նախարար Նիկոս Տոսկասը, ով պատասխանատու է նաև հրշեջ ծառայության համար, հայտարարել է, որ այդքան մարդկանց մահից հետո ինքը չի կարող մնալ պաշտոնում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մեր այդքան հայրենակիցների կորուստը վեր է իմ կամքից»,-նշել է նախարարը։ Վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ընդունել Տոսկասի հրաժարականը։ Նրա պարտականությունները կկատարի ՆԳ նախարար Պանոս Սկուրլետիսը։ […]
08:20 04.08.2018
Ռեժիսոր Ջեք Բրայանի «Ակտիվ միջոցառումներ» վավերագրական ֆիլմը, որում նկարագրվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բազմամյա կապը, ԱՄՆ-ում վարձույթ դուրս կբերվի օգոստոսի 31-ին։ Այս մասին գրում է Variety պորտալը։ Ֆիլմի ռեժիսորը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը մի քանի տասնամյակ եղել է Պուտինի «խամաճիկը»։ Ֆիլմում կպատմվի նաև 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի […]
08:06 04.08.2018
ԱՄՆ առևտրիային ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է Թուրքիայի մասնակցությունը որոշ ապրանքների ներկրման համար նախընտրությունների համակարգում (Generalized System of Preferences − GSP)։ «Թրամփի վարչակազմն անհանգստացած է Թուրքիայի կողմից GSP-ի շուկայի հասանելիության չափանիշի պահպանմամբ»,-հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Ջերիշը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ համատեղ աշխատանքի հույս ունի՝ ուղղված խնդիրների լուծմանը, որոնք հանգեցրել […]
07:51 04.08.2018
Սոչիում ավելի քան 400 անձինք փնտրում են 4 և 16 տարեկան երկու երեխայի, որոնց գետի հոսանքը քշել է: Այս մասին հայտնել է քաղաքային վարչակազմը, փոխանցում է TASS գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Խոստինի շրջանում: Երեխաներին փնտրել են ողջ գիշեր, առավոտյան աշխատանքներին կմիանա նաև ուղղաթիռ։ Երեխաներին փնտրում են 250 ոստիկաններ, 30 փրկարարներ, Ռոսգվարդիայի 40 աշխատակիցներ, ինչպես […]
07:37 04.08.2018
Reddit սոցցանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Google Maps քարեզագրական ծառայության թարմացմանը։ Քարտեզում Երկրի մասշտաբը փոքրացնելիս մոլորակը դառնում է գնդաձև, մինչդեռ նախկինում այն եղել է հարթ։ Թարմացման մեջ ձևավորված գլոբուսը կարելի է պտտել։ «Կարծում եմ՝ միակ մարդիկ, ովքեր հիասթափված են այդ փոփոխությունից, հարթ Երկրի տեսության կողմնակիցներն են»,-նորարարությունը մեկնաբանել է օգտատերերից մեկը։
07:23 04.08.2018
Չիլիում ընդունվել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելող օրենք: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սեբաստյան Պինյերան։ Նշվում է, որ Չիլին դարձել է առաջին լատինաամերիկյան երկիրը, որտեղ նման արգելք է ընդունվել։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ «Սա, անշուշտ, Չիլին մաքրելու վիթխարի քայլ է»,- հայտարարել է նախագահը մայրաքաղաք Սանտյագոյում անցկացված միջոցառման ժամանակ, որից հետո հավաքվածներին բաժանվել են […]
07:12 04.08.2018
Չինաստանի Շենժեն քաղաքում տաքսու վարորդն ընթացքի ժամանակ մոտ մեկ րոպե քնել է։ Նա սթափվել է այն ժամանակ, երբ մեքենան, շեղվելով ուղուց, հարվածել է արգելապատնեշին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Նշվում է, որ վարորդը քնի սաստիկ պակաս է զգացել գիշերային հերթափոխից վերադառնալիս։ Բարեբախտաբար, փողոցը ծանրաբեռնված չի եղել։ Դեպքի մասին հայտնի է դարձել, երբ տաքսի ծառայությունում […]
01:00 04.08.2018
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Վրացի գործընկերներն Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել են խորհրդարանի շենքում: ՀՀ օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարը հյուրերին ներկայացրել է խորհրդարանում […]
00:41 04.08.2018
Աֆղանստանի արևելյան Գարդեզ քաղաքի շիայական մզկիթում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իշխանության մարմինների և անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում։ Հիվանդանոցում են […]
00:31 04.08.2018
Ստեփանակերտում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը։ Հաղորդվում է, որ օգոստոսի 2-ին` ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1989թ. ծնված Վ. Ա-ն, վարելով «NISSAN NOTE» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1975թ. ծնված Ն.Գ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած […]
00:04 04.08.2018
Օգոստոսի 3-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, բարձրաստիճան այլ հյուրեր: Մրցույթի մասնակիցներին ուղղված իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արել է հնարավորը՝ միջոցառումը հետաքրքրիր, բովանդակալից […]
23:52 03.08.2018
Ռոբերտ Քոչարյանին առաջարկված մեղադրանքն առանձնապես ծանր հանցագործությունների շարքին է դասվում: Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա նշել է, որ ըստ մեղադրանքի՝ կատարվել է սահմանադրական կարգի տապալում՝ զինված ուժերը ներքաղաքական խնդիրները լուծելու համար օգտագործելով: Սասուն Խաչատրյանն անդրադարձել է հայտնի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին: Նա նշել […]
23:35 03.08.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։ Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Արծվիկ Մինասյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել երկու բարեկամ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, նշել, որ […]
23:25 03.08.2018
Օգոստոսի 3-ին ճանաչողական այցով Գավառ քաղաք այցելեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը և Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից։ Նախարարը շրջայց կատարեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացավ արդիականացված թատրոնի պայմաններին և հնարավորություններին: Նախարարը և մարզպետը զրուցեցին թատրոնի […]
23:11 03.08.2018
Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Այս մասին քիչ առաջ «Օրակարգից դուրս» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա: «Երբ Սերժ […]
22:58 03.08.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այն կարծիքին է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելը, պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Սասուն Խաչատրյանը: Վերջինս գտնում է, որ երկրորդ նախագահն, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը: […]
22:40 03.08.2018
Armtimes-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Աղբյուրին հայտնի է դարձել, որ Քոչարյանի մեղադրանքի ձևակերպման մեջ նրա անունը ևս նշվում է որպես Գլխավոր շտաբի նախկին պետ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս […]