09:14 02.08.2018
Հայտնի փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը դերասան Վարդան Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությունների մասով համեմատական է անցկացրել։ «Դերասան Վարդան Պետրոսյանի գործով, ում մեղսագրվում էր միջին ծանրության արարք կատարելը, դատարանը մերժեց շուրջ 20.000 անձնական երաշխավորություն տրված անձանց խնդրանքը՝ Վարդանին ազատ արձակելու և անձնական երաշխավորություն խափանման միջոց ընտրելը։ Նախկին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում մեղսագրվում է […]
09:01 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երևանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, և հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ […]
08:55 02.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլևս ոչ ևս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները: Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին […]
08:39 02.08.2018
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով ձերբակալված է Կիևում ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով, նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով օգնություն ՌԴ-ում ազատազրկված ուկրաինացիներին ազատ արձակելու հարցում։ «Խնդրում եմ անել հնարավոր ամեն բան՝ ուկրաինացի քաղբանտարկյալներին տուն դարձնելու համար»,– ասվում է Սավչենկոյի ֆեսբուքյան նամակում, որտեղ նա նշում է ՌԴ-ում ավելի քան 60 ուկրաինացի քաղբանտարկյալի առկայության մասին։ […]
08:31 02.08.2018
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 8:30-16:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից: Կդադարեցվի, մասնավորապես, մարզի Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:26 02.08.2018
WhatsApp մեսենջերը սահմանում է վճարովի հաղորդագրությունների գործառույթ, սակայն վճար կգանձվի միայն բիզնես-օգտատերերից գովազդային բնույթի և սպասարկման հետ կապված հաղորդագրությունների ուղարկման համար։ Նշվում է, որ մեսենջերն ավելի մեծ հնարավորություններ կտրամադրի ընկերություններին, որոնց անհրաժեշտ են հաճախորդների հետ շփման համար հզոր միջոցներ։ Դրանցից մեկն էլ հենց կլինի ընկերության կայքում կամ Ֆեյսբուքում ընկերության գովազդում ուղիղ կապի նշանի հայտնվելը։ Հիշեցնենք, […]
08:10 02.08.2018
Ֆրանսիայից և Ավստրիայից հետո Դանիայում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտնել հասարակական վայրերում դեմքը փակելն արգելող օրենքը։ Փարաջայից և նիկաբից բացի, փաստաթուղթն արգելում է հասարակական վայրերում բալակլավա, դիմակներ, դնովի մորուքներ և բեղեր կրելը։ Դանիայի խորհրդարանը համապատասխան օրենքն ընդունել էր մայիսին։ Խախտումները պատժվում են 134-1340 եվրո տուգանքով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Կոպենհագենում և Օրհուսում […]
07:56 02.08.2018
Դևիդ անունով կանադացին որոշել է փաստաթղթերում փոխել սեռը՝ ավտոապահովագրական ծախսերը 640 ֆունտ ստերլինգով պակասեցնելու համար։ Ինչպես գրում է The Sun-ը, ԱՄՆ-ում և Կանադայում մինչև 25 տարեկան տղամարդիկ վճարում են ավելի մեծ ապահովագրական գումարներ, քան նույն տարիքի աղջիկները։ Տղամարդը ձեռք էր բերել նոր Chevrolet ավտոմեքենա և պետք է ապահովագրության համար վճարեր 2630 ֆունտ, սակայն խնայողության համար […]
07:45 02.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դավիթ Անհաղթի փ. 3, 5, 7, 9, 13/5 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սունդուկյան փ. 25, 27, 29, 90, 98 շենքերը, Հր.Քոչարի փ. 22, 24 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Ավետիսյան […]
07:34 02.08.2018
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունն աճուրդի է հանել զուգարանի թղթի 1200 փաթեթ։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Աճուրդի է հանվել 41 լոտ՝ փոշեկուլ, 10 տարվա օգտագործված Volvo ավտոմեքենա, կոտրված տեսախցիկ և այլն։ Աճուրդը կազմակերպվել է դեսպանության՝ նոր շենք տեղափոխվելուց հետո։ Զուգարանի թղթերը գնելու ցանկություն են հայտնել արդեն 20-ից ավելի գնորդներ։ Պատճառը ոչ միայն հետաքրքիր վաճառողն է, […]
07:22 02.08.2018
Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումը։ «Մենք վճռականորեն բողոքում ենք մեր երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ Ֆինանսների նախարարության որոշման դեմ։ Այդ որոշումը համատեղելի չէ պետության կարգավիճակի հետ և չի կարող բացատրվել իրավունքի և արդարության գաղափարներով»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։ Գերատեսչությունում նաև նշել են, որ նման քայլը հանդիսանում է անհարգալից միջամտություն […]
07:11 02.08.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ միջազգայն կոալիցիայի հետ համատեղ կկանգնեցի Իրանին, եթե վերջինս փորձի փակել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը, որը գտնվում է Արաբական թերակղզու և Աֆրիկայի միջև, միացնում է Կարմիր ծովն Ադենի ծոցին։ Իրանը չի սպանացել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի արգելափակմամբ, սակայն հայտարարել է, որ կարգելափակի Օրմուզի նեղուցը, եթե […]
01:00 02.08.2018
Սիրիայում երեք ընդդիմադիր խմբավորումներ միացել են «Ազգային ազատագրական ճակատին»։ Ձևավորվել է Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքար մղող խոշորագույն զինված միավորումը երկրում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով սիրիական ընդդիմությանը։ «Սիրիայի ազգային ազատագրական ճակատը» գործում է Իդլիբ և Համա նահանգներում։ Այժմ դրա թվաքանակը հասնում է 100 հազարի։ Խոսքն այնպիսի խմբավորումների մասին է, ինչպիսիք են […]
00:51 02.08.2018
Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Օգոստոսի 1-ին ժամը՝ 21։00-ի սահմաններում, Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, լքել է մեքենան ու դիմել փախուստի։ Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված տուժածը, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի […]
00:36 02.08.2018
ԱՄՆ Սենատն ընդունեց 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն, այն կազմում է 717 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է The Washington Examiner-ը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Սպիտակ տուն, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփն իր ստորագրությամբ հաստատի այն։ Ավելի վաղ ազգային պաշտպանության մասին օրինագիծը հավանության էր արժանացվել Կոնգրեսի ստորին պալատի կողմից։ «Ազգային պաշտպանության մասին այս օրինագիծը հիմնված է բյուջեի […]
00:05 02.08.2018
Գերմանական «Die Welt» պարբերականը «Civey» հետազոտական կենտրոնի հետ համատեղ սոցհարցում է անցկացրել գերմանացիների շրջանում՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարելիք այցին։ Սոցհարցմանը մասնակցած գերմանացիների 69%-ը դեմ է արտահայտվել։ 24%-ը ցանկալի է համարել Էրդողանի այցը։ 7%-ը չի կարողացել պատասխանել։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Էրդողանը մտադիր է 2014 թվականից ի […]
23:47 01.08.2018
Օգոստոսի 1-ին` ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 15 շենքին հարակից շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: […]
23:37 01.08.2018
Չնայած շարունակվող բնական աճին, Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 10.1 հազար մարդով և հուլիսի 1-ին կազմել է 2 969,8 հազար մարդ: Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական ծառայությունը, քաղաքային բնակչությունը նվազել է 3.6 հազարով, հասնելով 1 894,4 հազարի, իսկ գյուղական բնակչությունը նվազել է 6.5 հազարով՝ մինչև 1 075.4 հազար: 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկրի բնակչությունը […]
23:30 01.08.2018
Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդները և ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ հերքելով Թուրքիայում այլադավանների նկատմամբ ճնշումների մասին լուրերը։ Հայտարարությունը մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը։ Նա «Twitter»-ում հետևյալ գրառումն է կատարել․ «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, չեն թողնում, որ հոգևոր դպրոց բացենք, թույլ չեն տալիս, որ եկեղեցու հիմնադրամների ղեկավարների ընտրություններ անցկացնենք, մնացած մի բուռ […]
23:20 01.08.2018
ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում խումբը բնակարանային գողություններ է կատարում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ խոսքը նախկինում տարբեր հանցագործություններ կատարած Երևանի բնակիչներ Էդգար Կորոտկինի և Պետրոս Մինասյանի մասին է: Հուլիսի 31-ին քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կասկածյալները Հալաբյան փողոցի […]
23:05 01.08.2018
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարներ Աբդուլհամիդ Գյուլի ու Սուլեյման Սոյլուի դեմ։ Դա կապված է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի հետ։ Վերջինս շարունակում է Թուրքիայում կալանքի տակ մնալ։ Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսի փոխանցմամբ՝ այդ նախարարներն առանցքային դերակատարում են ունեցել հոգևորականի կալանավորման գործում։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։ Ինչպես ավելի վաղ […]
22:52 01.08.2018
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շաուրմայից 70 մարդ է թունավորվել։ Այս մասին հայտնում է Segodnya.ua-ն։ Թունավորվածներից 10-ը երեխաներ են, որոնց մոտ ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա։ Թունավորման պատճառ է հանդիսացել արագ սննդի երեք կետերում մատուցված սնունդը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Անցկացվում է հետաքննություն։
22:43 01.08.2018
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն ու «Սասնա ծռերը» հայտարարություն են տարածել «Հայաստանը վասալային կարգավիճակում պահելու կրեմլյան նոր փորձի առթիվ»: Հայտարարությունում նշված է. «Անցնող երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցող էական զարգացումների վերաբերյալ պաշտոնապես լուռ մնալուց և իր զգուշացնող ուղերձներն ու թաքուն սպառնալիքները անուղղակի միջոցներով, մինչև անգամ հայանուն խոսնակների միջոցով փոխանցելուց հետո, Ռուսաստանը, ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, հուլիսի […]
22:32 01.08.2018
Ֆրանսիայում անվանի ռեփերներ Բուբան և Կաարիսը մայրաքաղաքի «Օռլի» օդանավակայանի տերմինալներից մեկում ծեծկռտուք են սարքել, ինչի արդյունքում տերմինալը մասամբ փակվել է։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ավիահանգույցի տեղեկատվական կենտրոնին։ Միջադեպի հետևանքով չվացուցակը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Ռեփերներից բացի, ծեծկռտուքին մասնակցելու համար ձերբակալվել է 11 մարդ: Թե ինչն է հանդիսացել ծեծկռտուքի պատճառ, չի հաղորդվում։
22:22 01.08.2018
Օգոստոսի 1-ին` ժամը 15:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:05-ին: Փոքր Մասրիկ-Գեղամասար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Յ. Ս.)` ամբողջությամբ, […]
10:58 01.08.2018
Օգոստոսի 1-ին՝ ժամը 06:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 124 տան մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան […]
10:52 01.08.2018
Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ «Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ […]
10:35 01.08.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։ Ըստ նրա՝ «Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ […]