TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

10:28 01.08.2018

Հուլիսի 31-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդը՝ Ա. Ս., 1991 թ.) և «Գազել» մակնիշերի (վարորդը՝ Հ. Գ., […]

̰
Սփյուռքի նախարարությունն այլևս սոսկ մեդալ հանձնողի դերում չի լինելու․ Մխիթար Հայրապետյան

10:21 01.08.2018

«Մենք լսել գիտենք»,- ԱՄՆ-ում իր առաջին այցով գտնվող Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կալիֆոռնիայի հայ համայնքին հավաստիացնում է, որ աշխատելու են բոլորի հետ` անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից և հավատքից: Սփյուռքի նախարարությունն այլևս սոսկ մեդալ հանձնողի դերում չի լինելու, այլ մշակելու է Սփյուռքի հետ համագործակցության նոր ռազմավարություն, նշում է Մխիթար Հայրապետյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի նոր կառավարության համար […]

̰
ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը մնացել է առանց ղեկավարի. ում առաջարկում են` հրաժարվում է․«Ժողովուրդ»

10:10 01.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը, որը բանակի համար կարևոր նշանակություն ունե­ցող ոլորտներից մեկն է, տևական ժա­մանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղե­կավարների համար դարձել է խնդիր: Քառօրյա պատերազմից հետո այդ դե­պարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ և մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց՝ Մովսես Հակոբյանը, սակայն ավելի ուշ […]

̰
Սկանդալ Բիշքեկի և Մինսկի միջև․Ղրղզստանը պահանջում է Բելառուսից արտահանձնել նախկին վարչապետին

09:55 01.08.2018

Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը պահանջում է Բելառուսից արտահանձնել նախկին վարչապետին, ով հայտնվել է Բելառուսի տարածքում։ Հաղորդվում է, որ նա դիմել է անվանափոխության և հանդես է գալիս որպես Դանիիլ Ուրիցկի։ Ցմահ ազատազրկման դատապարտված Ղրղզստանի նախկին վարչապետ Դանիյար Ուսենովին նմանություն ունեցող անձը հուլիսի 27-ին երևացել էր Մինսկի մոտ խոշոր ագրարային նախագծի գործարկման արարողության ժամանակ։ Ինչպես հաստատում է Բիշքեկը, […]

̰
Ո՞ր կուսակցությունը համարձակություն կունենա տեսնել Քոչարյանին իր ցուցակի առաջին համարում. «Ժողովուրդ»

09:47 01.08.2018

«Ժողովուրդ» օթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց և հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է: Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանն անուղղակի կերպով հայտարարեց […]

̰
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մտահոգված են ԱԺ արտահերթ ընտրություններով․ «Ժողովուրդ»

09:35 01.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծես թե որոշված է՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, քաղաքական դաշտում ոչ բոլորն են ուրախ արտահերթ ընտրությունների հեռանկարով. ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում դեռ ամենամեծ խմբակցությունն է և շարունակում է զբաղեցնել ԱԺ նախագահի, ԱԺ երկու փոխնախագահների պաշտոնները, քաջ […]

̰
Օգոստոսի 17-ին՝ ժամը 18.30-ին, Փաշինյանը մեծ հանրահավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում

09:21 01.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում․ «Լրանում է իմ՝ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին՝ ժամը 18.30-ին, Հանրապետության հրապարակում՝մեր ավանդական դարձած հանդիպման վայրում, մեծ հանրահավաք հրավիրենք, և այդ հանրահավաքի ընթացքում, նախ հանդիպենք, չգիտեմ դուք ոնց, բայց ես […]

̰
Հովհաննես Շահինյանը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին․ «Առավոտ»

09:11 01.08.2018

«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտ»-ի հարցին, թե հնարավո՞ր է մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին՝ հաշվի առնելով, որ սոցցանցերում կազմակերպված սոցհարցմանը քաղաքապետի թեկնածուների թվում նաև ձեր անունն է նշված, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն ասաց. «Չեմ բացառում, որ կմասնակցեմ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին»: Ըստ նրա՝ այժմ քննարկումներ են ընթանում առաջադրման և տեխնիկական ձևաչափի առնչությամբ»:

̰
Ո՞րն է լինելու Զարուհի Փոստանջյանի փրկօղակը․ «Փաստ»

09:04 01.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի շարք կազմակերպություններ անցկացրել և շարունակում են անցկացնել սոցհարցումներ՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ: Պարզվել է, որ այդ ընտրություններին հավանական մասնակիցներից «Երկիր ծիրանի» կուսակցության վիճակը բավական փոփոխական է: Մեր ունեցած տվյալներով, Զարուհի Փոստանջյանի ստանալիք քվեները, ըստ հարցումների, կարող են տատանվել 1,5-2,5 տոկոսի միջակայքում: Սա՝ այն դեպքում, […]

̰
Ավիավթար Մեքսիկայում․ տուժել է մոտ 50 մարդ

08:50 01.08.2018

Մեքսիկայում ավիավթարի հետևանքով վիրավորվել է 49 մարդ։ Այս մասին հայտնում է Դուրանգո նահանգի նահանգապետ Խոսե Ռոսաս Աիսպուրոն։ Նահանգապետը նշել է, որ առավել ծանր վիճակում են օդաչուն և ուղևորներից մեկը, փոխանցում է Foro TV-ն։ Նշվում է, որ վթարի է ենթարկվել Aeromexico ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Դուրանգոյի «Խեներալ Գվադալուպե-Վիկտորյա» օդանավակայանից Մեխիկո։ Այն վթարվել է […]

̰
Թրամփը հայտարարել է Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության մեկնարկի մասին

08:37 01.08.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի հատվածներն արդեն սկսել են կառուցվել։ Նրա խոսքով՝ այդ նպատակների համար այս պահին հատկացված է 1․6 մլրդ դոլար, հայտնում է Fox News-ը։ Կոնգրեսը դեռևս չի հատկացրել անհրաժեշտ բոլոր միջոցները։ Պատի շինարարությունը կարժենա 18 մլրդ դոլար։

̰
Ավստրալիայում կհայտնվի «սելֆիի ոստիկանություն»

08:27 01.08.2018

Ավստրալիայում կստեղծեն «սելֆիի ոստիկանություն», որը կպայքարի զբոսաշրջիկների դեմ, ովքեր իրենց կանքը ռիսկի կենթարկեն հանուն էֆեկտիվ լուսանկարի։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ամենից հաճախ էքստրիմի սիրահարները լուսանկարվում են Թագավորական ազգային պարկում ժայռերի վրա։ Գեղատեսիլ տեսարանը բացվում է օվկիանոսի վրա։ Շատերը վտանգի են ենթարկում իրենց հանուն սոցցանցերում գեղեցիկ լուսանկարի։ Ոստիկանությունում հստակեցրել են, որ դեռևս դժբախտ պատահարներ […]

̰
48 կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել հանդիպել Փաշինյանի հետ

08:18 01.08.2018

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով խումբը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նամակը ստորագրել են 48 կոնգրեսականներ, հաղորդում է «Ամերիկայի հայկական համագումարը»: Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իշխանության թափանցիկությունը, ժողովրդավարական ինստիտուտները և ընդլայնել քաղաքացիական […]

̰
Այսօր ջրանջատումներ են սպասվում Սյունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում

08:02 01.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը` ժամը 10.00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գործարանային փողոցի: Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 22.00-ը, կդադարեցվի նաև հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արմավիրի մարզի՝ Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԿԱՀ-ում ռուս լրագրողների զոհվելու կապակցությամբ

07:45 01.08.2018

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ: «Անկեղծ ցավակցություններ ԿԱՀ-ոմ զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին: Հույս ունենք, որ բոլոր մեղավորները շուտափույթ կպատժվեն»,- ասված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում: Ինչպես երեկ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են լրագրող Օրհան Ջեմալը՝ հայտնի փիլիսոփա Հեյդար Ջեմալի որդին, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և […]

̰
Բնապահպաններն ահազանում են․ Մարտունիում շներին մեքենայի հետևից կապած քարշ են տվել փողոցով

07:30 01.08.2018

Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դրսևորումն ի հայտ եկավ. միջադեպն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ, հաղորդում է Econews.am-ը: Համացանցում ահազանգ հնչեց, որ Մարտունի քաղաքում անհայտ անձը երկու շուն է կապել մեքենայի հետևից և քարշ է տալիս կենդանիներին: Դեպքին միանգամից արձագանքեց Հայաստանի կենդանասեր և կենդանապաշտպան հասարակությունը: «Դինգո թիմի» անդամները գնացին ահազանգի հետքերով և հայտնաբերեցին վերոնշյալ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և Արարատի մարզում

07:15 01.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մ.Ավետիսյան փ. 12, 14, 16,18, 20 շենքերը և 4փ. 22 շենքը, Դրոյի փ. 24Ա, 26 շենքերը, Նորաշխարհային փ. 7-39 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ռուբինյանց փ. 17, 17/1, 17/2, […]

̰
Չնայած միգրացիոն հոսքի նվազմանը՝ միգրացիոն բացասական միտումը պահպանվում է

00:45 01.08.2018

2018 թվականի առաջին կեսին Հայաստանում արձանագրվել է բնակչության միգրացիայի 25.743 դեպք, ինչը 22.5% պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արտերկրից վերադարձել է 880 մարդ, տարեկան աճը`2.1%, իսկ 11.415 մարդ արտագաղթել արտերկիր, տարեկան անկումը`1.7%: Արդյունքում, 2018 թվականի առաջին կեսին Հայաստանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 2 613 մարդ: Հիմնական երկրները, որտեղ Հայաստանի […]

̰
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

00:15 01.08.2018

Երևանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծելով այդ հարաբերությունների բազմաթիվ առումներով առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը և վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երևանում […]

̰
ՀՀ քննչական կոմիտեն որոնում է ավտոմեքենայի կողային հայելիները գողացած անձին

00:00 01.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու կողային հայելիները հափշտակած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. հուլիսի 3-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:00-08:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել […]

̰
Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 51 դեպք

23:53 31.07.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք։ Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 8, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 5, կաշառակերության 4, […]

̰
Քննարկվել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանն ու գործարար միջավայրին առնչվող հարցեր

23:45 31.07.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել Morganfield AG ընկերության ներկայացուցիչների հետ՝ ֆինանսական տնօրեն Յուրի Երշովի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Քննարկվել են Հայաստանի […]

̰
Իջևանի ոստիկանները բացահայտել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր

23:32 31.07.2018

Իջևանի ոստիկանները բացահայտել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Տեղեկություններ են ստացվել, որ «Հայանտառ» պետական, ոչ առևտրային կազմակերպության Իջևանի անտառտնտեսությունում չարաշահումներ են կատարվել: Ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Իջևանի անտառտնտեսության մի խումբ պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց տվել են շուրջ 50 խորանարդ մետր վառելափայտ: Միջոցառումները […]

̰
Հոգևորականին պատանդ պահելու համառությունը մեր երկրին մեծ վնաս կհասցնի․ Փայլան

23:20 31.07.2018

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր հերթական թվիթերյան գրառումն է կատարել՝ ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։ «Հոգևորական Էնդրյու Բրանսոնին անհեթեթ մեղադրանքներով պատանդ պահելու համառությունը մեր երկրին մեծ վնաս է հասցնելու։ Այն հանգեցնելու է ԱՄՆ-ի կողմից մեր […]

̰
Իտալիայի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:09 31.07.2018

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ-իտալական ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ այսօր այդ բարեկամական կապերն առավել զարգանում և ամրապնդվում […]

̰
Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում ռուս լրագրողներ են սպանվել

22:58 31.07.2018

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են լրագրող Օրհան Ջեմալը՝ հայտնի փիլիսոփա Հեյդար Ջեմալի որդին, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը: Նրանք այդ երկրում նկարահանում էին փաստագրական ֆիլմ ռուսական մասնավոր «Վագներա» ռազմական ընկերության գործունեության մասին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Գործակալության տվյալներով՝ սպանվածների մարմինները հայտնաբերվել են Կեմո պրեֆեկտուրայի կենտրոնը հանդիսացող Սիբյու քաղաքից 23 կմ հեռավորության վրա։ Նշվում […]

̰
ՀՀ իշխանությունների քայլերը հակասում են նախկինում արված հայտարարություններին․ Լավրովը՝ Քոչարյանի կալանավորման մասին

22:47 31.07.2018

Հայաստանում իրադարձությունները հակասում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներին հետապնդելուց հրաժարվելու մասին երկրի նոր ղեկավարության հայտարարություններին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։ Լավրովը հույս է հայտնել, որ իրավիճակը կլուծվի կառուցողական ճանապարհով։ «Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, մշտապես հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ։ Հետևաբար, այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, […]

̰
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

22:27 31.07.2018

ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրաշրջանառության դեպք, որին ներգրավված են եղել Լոռու մարզի, Գավառի և Երևանի բնակիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Նոր Նորքում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Լոռու մարզի բնակիչներ Սլավիկ Աղեկյանին […]

̰
«Փյունիկ»-ն առաջին հայկական ակումբն է, որ դուրս եկավ Եվրոպայի լիգայի երրորդ փուլ

22:20 31.07.2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Տոբոլ»-ին (1:0): Չնայած առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ: Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Տոբոլ»-«Փյունիկ» զույգի […]

̰
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

22:07 31.07.2018

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ, որի՝  առաջին վեց ամիսներին հավաքագրվել է 446 մլրդ 615 մլն 735 հազար դրամի հարկ: Դրանից 343 մլրդ 794 մլն 934 հազարը հավաքագրել են հարկային, մնացած մասը՝ մաքսային մարմինները: Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվում է հավաքագրել 1 […]

̰
BACK_TO_TOP