22:33 03.08.2018
Թուրքական դատարանն այսօր 9 անձանց դատապարտել է 101 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում են 2015 թվականին Անկարայում կատարված ահաբեկչական գործողությանը մասնակցություն ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը: Նրանք նաև դատապարտվել են հավելյալ 10.5 հազար տարվա ազատազրկման՝ «մարդկային կյանք խլելու փորձի» հոդվածով: Հիշեցնենք, որ 3 տարի առաջ`հոկտեմբերի 10-ին, Անկարայի կենտրոնական երկաթուղային կայարան տանող կամրջի վրա […]
22:21 03.08.2018
Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Վարդան Հարությունյանը հուլիսի 29-ին՝ ժամը 15-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած քաղաքացուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վարդան Հարությունյանի հասակը մոտ 165-170 սմ է: Հագին եղել է սպորտային տաբատ, կապույտ […]
22:11 03.08.2018
Օգոստոսի 3-ին`ժամը 16:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Փրկարարները թիվ 14 բնակարանից տարհանել են Ա. (ծնված 2005 թ.) և Ա. Ա.-երին […]
11:00 03.08.2018
«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ի տեղեկություններով՝ Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ակնարկել է, որ տեղյակ է Պուտին-Քոչարյան հանդիպումներից և դրանց բովանդակությունից: Այս զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հունիսի կեսին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ: Պուտինն արձագանքելով Փաշինյանին, նրա հետ զրույցում չի թաքցրել […]
10:50 03.08.2018
Օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երեխայի գլուխն անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել:
10:47 03.08.2018
Իրանի բազմաթիվ քաղաքներում բնակիչները դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու թանկացումների և ռիալի կտրուկ արժեզրկման դեմ։ Որոշ քաղաքներում բողոքի ակցիաներն ընթանում են արդեն 3 օր։ Այս մասին հայտնւմ է IRNA գործակալությունը։Սպահանում ողջ Իրանով մեկ համակարգված ցույցերի կոչեր են հնչել։ Իրավապահների հետ բախումներ են գրանցվել Շիրազ, Քարաջ, Մեշհադ և այլ քաղաքներում։ Նշվում է, որ ակցիաները […]
10:33 03.08.2018
«Վերջերս մամուլում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել՝ հրաժարականների դիմումներ ներկայացնել: Ավելին՝ նույն լուրերի համաձայն, մարզպետը հրահանգել էր՝ ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, […]
10:24 03.08.2018
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից 41-ը կամ 8,77-ը […]
10:18 03.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ իշխանության գործողությունների արդյունքում տուժածների թվում է նաև նրանց երբեմնի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Ու հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է, որոշել է վերականգնել ոտնահարված իրավունքները՝ հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան: Իսկ հայցը ՀՅԴ-ն ներկայացրել է նույն կառավարության դեմ, որի մաս է կազմում` […]
10:09 03.08.2018
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը hուլիսի 27-ին հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի հարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը, ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի […]
09:52 03.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա: Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից: […]
09:39 03.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ […]
09:33 03.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել: «Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման […]
09:28 03.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սպորտային 4-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա. Ա.-ի […]
09:20 03.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար […]
09:05 03.08.2018
Կոստա Ռիկայի առափնյա պահպանության ծառայությունը կալանքի տակ է վերցրել մոտ 2 տոննա կոկաինով բեռնված նավ։ Այս մասին հայտնում է Nacion պարբերականը։ Գործողությունը հնարավոր է դարձել շնորհիվ տեղեկատվության, որը ստացվել էր ԱՄՆ իշխանություններից։ Կասկածելի նավը բռնազավթվել է Խաղաղ օվկիանոսում՝ երկրի ափերից 150 կմ հեռավորության վրա։ Սահմանապահներն առգրավել են 2 տոննա կոկաինը։ Թմրանյութը տեղավորված է եղել 1-ական […]
08:58 03.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաք և Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Խորոնք, Արտիմեդ, Շահումյան գյուղեր, Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղեր: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]
08:51 03.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թևերի է բաժանել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում […]
08:42 03.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ նոր իշխանությունները մարտի 1-ի գործով մեղադրանք են առաջադրել Յուրի Խաչատուրովին, նրա շրջապատի անդամներն անդամագրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այն էլ ակտիվ գործունեություն ծավալելու ակնկալիքով: Մասնավորապես, ՔՊ-ին անդամագրվել է Խաչատուրովի օրոք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Միքայել Առուշանյանը: Նա ՔՊ-ին անդամագրվել է ընկերների՝ Արման Ներսիսյանի ու Արմեն Դալլաքյանի հետ, Նորք-Մարաշ համայնքում […]
08:35 03.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեձոր 1 փակ. 22 շենքը և 1-64 սեփական տները, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Ավան՝ Դուրյան թաղ. 56, 57 շենքերը, Մխիթարյան միաբանության կրթական հաստատությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Խորենացի փ. 209, 211 […]
08:24 03.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 3 -ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի՝ Վանաձոր քաղաքի՝ Տավրոս 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 և 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]
08:17 03.08.2018
Կանադացի Ռիք Ջենեսթը կամ Zombie boy-ը, որը հայտնի էր դարձել շնորհիվ իր բազմաթիվ դաջվածքների և ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի տեսահոլովակի, վերջ է տվել կյանքին։ Այս մասին հայտնում է Radio Canada-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ Ջենեսթին մահացած են գտել չորեքշաբթի, Մոնրեալում։ Նա 32 տարեկան էր։ Համաձայն իշխանությունների տվյալների՝ տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Ջենեսթը հանրաճանաչություն էր ձեռք […]
08:03 03.08.2018
Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հաղթել է երկրում անցկացված նախագահական ընտրություններում, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Նրա հաղթանակը գրանցվել է բոլոր 10 նահանգներում ձայների հաշվարկից հետո։ Մնանգագվայի օգտին է քվեարկել ավելի քան 2․46 մլն ընտրող։ Նրա մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Նելսոն Չամիզան, հավաքել է ավելի քան 2 մլն ձայն։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ընդդիմությունը հայտարարել է, որ […]
07:49 03.08.2018
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը կին լրտես է աշխատել։ The Guardian-ի տվյալներով՝ գաղտնազերծված լրտեսը հասանելիություն է ունեցել դեսպանատան ներքին ցանցից, էլեկտրոնային փոստին և տվյալների ներքին բազաներին։ Նա կարող էր ստանալ գաղտնի տեղեկություններ, ներառալ ԱՄՆ նախագահի և փոխնախագահի գրաֆիկներին առնչվող։ ԱՄՆ հակահետախուզությունը հայտնաբերել է, որ ռուս կինը, ով ավելի քան 10 տարի աշխատել է դեսպանատանը, կարող էր զբաղվել […]
07:37 03.08.2018
Բոսնիա Հերցեգովինայի Բիհաչ քաղաքի մոտ գտնվող հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ տարածքային բաժանմունքը։ Եվս 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Իրավապահների տվյալներով՝ բոլոր 4-ն էլ հանդիսանում են պետական էներգետիկ Elektroprivrede ընկերության աշխատակիցներ։ Հէկում նրանք կատարել են վերանորոգման աշխատանքներ։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է […]
07:31 03.08.2018
Վենեսուելայի Սահմանադրական ժողովը (խորհրդարան) միաձայն կողմ է քվեարկել երկրում արժույթի փոխանակման բիզնեսի օրինականացմանը, որը մինչ այդ վերահսկել է պետությունը։ Ինչպես հայտնում է El Universal թերթը, նիստի ավարտին Սահմանադրական ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելիոն հայտարարել է, որ նորարարությունը կօգնի հաղթահարել տնտեսական աղետը։ Հուլիսի 23-ին Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել էր, որ տարվա վերջին Վենեսուելայում գնաճը կհասնի 1 000 […]
07:21 03.08.2018
Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել փողոցում կանանց հանդեպ ցուցաբերված անպատշաճ վերաբերմունքի համար 90-750 եվրոյի չափով տուգանքի սահմանման մասին օրենքին։ Նման միջոցառումները հաջորդել են Փարիզում տեղի ունեցած միջադեպին ի պատասխան։ Աղջկան հարվածել էին այն բանից հետո, երբ նա իր հետևից սուլող անցորդին խնդրել էր լռել։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ Տղամարդկանց և կանանց հավասարության հարցերով […]
07:12 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը դժգոհ է այն բանից, որ ինքը հաղթել է 2016 թվականի ընտրություններում։ Այս մասին նա ասել է Փենսիլվանիա նահանգում կողմնակիցների առջև ելույթի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։ Սակայն, նրա խոսքով՝ ինքը հիանալի հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում և նրա հետ լավ հարաբերություններ հաստատել։ ԱՄՆ […]
01:00 03.08.2018
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ամերիկացի հոգևորականին պատանդ պահելու պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Փայլանն իր թվիթերյան էջում գրել է. «Հոգևորական Բրանսոնին պատանդ պահելու հետևանքով ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Արդարադատության և ՆԳ նախարարի դեմ։ Քանի դեռ կշարունակեք պատանդ պահելու քաղաքականությունը, քաղաքական և տնտեսական առումով Սուդանից չենք տարբերվի»։ https://twitter.com/GaroPaylan/status/1024752717779152899