00:52 03.08.2018
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում սեպտեմբերի 22-ին տեղի կունենա 4-17-րդ դարերի հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ցուցահանդես: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Ամերիկայի հայկական թանգարանի մամուլի ծառայությունից: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն նաև Ամերիկայի հայկական թանգարանի հավաքածուի ձեռագրերը: Ձեռագրերից մեկը 18-րդ դարի է, որն ստեղծվել է Կոստանդնուպոլսում:
00:47 03.08.2018
Պաշտոնական Վաշինգտոնի կողմից երկու թուրք նախարարների մուտքը ԱՄՆ արգելվելուց հետո Թուրքիայի ազգայնական «İYİ» («Լավ») կուսակցության խոսնակ Այթուն Չըրայը թուրքական իշխանություններին առաջարկել է համարժեք պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նա առաջարկել է Թուրքիա մուտք գործելու արգելք սահմանել ամերիկացի նախարարների նկատմամբ։ Դրանից զատ, կոչ է արվել սառեցնել ամերիկացի պաշտոնյաների ֆինանսական միջոցները Թուրքիայում, ինչպես նաև […]
00:37 03.08.2018
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է մասնակցել Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին: Այստեղ, միաժամանակ, որոշել են հնարավոր համագործակցության հարցով բանակցել քաղաքական այլ ուժերի հետ: Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակը, հիմնվելով կուսակցության անդամների և համակիրների կարծիքների ու ցանկությունների վրա՝ ակտիվ դերակատարություն ստանձնելու երկրի քաղաքական […]
00:30 03.08.2018
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն: Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած […]
00:20 03.08.2018
Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արժանի չէ ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորելու։ «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի […]
00:06 03.08.2018
Օգոստոսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Այդ համատեքստում […]
23:56 02.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 15:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Խոսրով Աղայի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում. ներսում ավտոմեքենա կա: Անհրաժաշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թ. Ս.-ին պատկանող թիվ 15 տանը հարակից […]
23:45 02.08.2018
Մոսկվայի Օստանկինյան դատարանը կալանավորել է 3 հայ քույրերին, ովքեր կասկածվում են իրենց 57-ամյա հորը՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժանորեն սպանելու մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովային: «Դատավորը բավարարել է միջնորդությունները, Խաչատուրյան քույրերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,-նշել է Սելիվանովան: Նախկինում քույրերը մեղադրվում էին «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» […]
23:36 02.08.2018
Ամերիկյան Apple կորպորացիայի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է Independent-ը։ Շուկայական արժեքի ցուցանիշով Apple-ին զիջում է Amazon-ը (880 մլն դոլար)։ Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մոտ 2 տոկոսով, ինչի արդյունքում ընկերության կապիտալիզացիան պատմական արդյունք է գրանցել։
23:25 02.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ ու խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի խթանումը և այդ ուղղությամբ […]
23:14 02.08.2018
Օգոստոսի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային այցելությունների ծրագրով Սյունիքի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը նշեց մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնց […]
23:03 02.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվում են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, […]
22:52 02.08.2018
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանը նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ անցած […]
22:43 02.08.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։
22:33 02.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13:00- 15:00-ն […]
22:27 02.08.2018
Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը` «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Նույն օրը գեներալ-գնդապետ Ա. Ֆոմինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում […]
22:17 02.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 15:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թռչնաբուծական ֆաբրիկայի թռչնանոցի տանիքում (ներսում թռչուններ չկան): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ […]
22:12 02.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է: Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակն այդ դեպքում միջազգային […]
11:00 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փաստորեն թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձանց ցանկում ևս կան այնպիսիք, որ ժամկետում չեն ներկայացրել իրենց գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք փորձում էին թաքցնել իրենց ահռելի ունեցվածքը, նոր կառավարության անդամների թերացումն օրենքի չիմացության հետևանք է: …Ուսումնասիրելով այն պաշտոնյաների ցանկը, ովքեր չեն ներկայացրել հայտարարագրերը՝ պարզեցինք, որ խոսքը […]
10:46 02.08.2018
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին հրավիրում է հանրահավաք, առիթը պաշտոնավարման 100 օրն է: Կարծես թե առաջին անգամ Հայաստանում պաշտոնավարման 100 օրը երկրի ղեկավարը ցանկանում է ամփոփել հանրահավաքով: Թե ինչքանով է դա արդյունավետ, դժվար է ասել, բայց որ առնվազն հետաքրքիր է` միանշանակ է: Սակայն ակնհայտ է, որ հանրահավաքում չեն լինելու վիճակագրական ու պաշտոնական տվյալներ, հասկանալի է` […]
10:38 02.08.2018
«Առավոտ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է իրավապահ մարմիններին, պատասխանեց. «Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»: Ապա Ավինյանն ասաց՝ թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. […]
10:27 02.08.2018
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս: Սահմանախախտին ստուգելիս նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ […]
10:23 02.08.2018
2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և […]
10:18 02.08.2018
Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշել է նաև, որ 2017 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378 միլիարդ դրամ, որը կազմել է ընդհանուր մուտքերի 67.4 տոկոսը: «Պետեկամուտների կոմիտեն […]
10:10 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաև բարձրաստիճան հոգևորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեռևս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ևս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի […]
09:54 02.08.2018
Օգոստոսի 1-ին, ժամը 21:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում […]
09:51 02.08.2018
Օգոստոսի 1-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Յ. Ա.) և «Mercedes […]
09:40 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին, մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա […]
09:32 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ: Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները ևս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում […]