20:24 29.07.2018
Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Այս որոշման նախագծով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի վերանայում, աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխանեցում է նախատեսվում, հայտնում է iravaban.net-ը:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները և որակավորումները ձևավորվում են առաջին հերթին հիմք ընդունելով աշխատաշուկայի պահանջները և կարիքները: Դրանք որոշակիացվում են նույն շուկայի ծավալի և կառուցվածքի հիման վրա: Խոշոր գործատուների մոտ աշխատանքի բաժանումը բերում է այն բանին, որ որակավորումները առավել դետալացվում են և առաջանում են ամբողջական որակավորման առավել մանր միավորներ: Միջին և փոքր տնտեսություններում այսպիսի դետալացման անհրաժեշտություն չկա և նույն մասնագետը իրականում կատարում է մի քանի հարակից որակավորումներին վերաբերող գործողություններ: Որոշման նախագծով հիմանականում վերանայվել են գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մասնագիտությունները, որոշ մասնագիտությունների գծով ավելացվել է (ըստ ճյուղերի) բառերը, ինչը հնարավորություն կտա հետագայում նշյալ մասնագիտությունների գծով կրթության և գիտության նախարարության կողմից հաստատել մասնագիտացումներ: Նախագծով նաև լրացվել է նոր մասնագիտություններ, որոնք պահանջարկված են աշխատաշուկայում, ինչպես նաև խմբագրվել է ցանկում եղած անճշտությունները:
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...
09:20 20.08.2025
Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնՄոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...
09:10 20.08.2025
Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ ԱրշավինՌուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...
09:00 20.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...