19:50 20.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը ներկայացրել էր նաև Ազգային ժողովի պատգամավոր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Սերգեյ Բագրատյանի անձնական երաշխավորությունները: Մեղադրողը կողմը […]
19:44 20.06.2018
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Այս մասին հայտարարել է ինքը՝ Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: Հարցին, թե ինչի շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է. «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի […]
19:38 20.06.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին հրավիրել է իր մոտ և հորդորել ազատման դիմում գրել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը: «Այսօր՝ ժամը 11-ին հանդիպել ենք, և նախարարն ասել է, որ մինչև երեկո դիմում գրեմ»,- նշեց Ազգային արխիվի տնօրենը՝ հավելելով, որ դիմում գրելու պատճառը […]
11:00 20.06.2018
Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությոնը վերադարձել է իր նստավայր։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ գրառմանը կցելով լուսանկարներ։ Good news from Aleppo: #Armenia|n Consulate General returned to its main building after years of wandering. Հալեպում #Հայաստան|ի գլխավոր հյուպատոսը վերադարձել է իր նստավայր։ pic.twitter.com/LltwV0ebDd — Tigran Balayan (@tbalayan) 19 июня 2018 […]
10:55 20.06.2018
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 27-ին մեկնարկելու է Սմիթսոնյան հաստատության կողմից անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Երկու շաբաթ տևող փառատոնի ընթացքում թևածելու է հայկական շունչը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա է լինելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հունիսի 26-ին կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա […]
10:48 20.06.2018
Արմավիր մարզի Դալարիկ գյուղում այսօր առավոտվանից գյուղացիները փակել են գյուղի մուտքի և ելքի միակ ճանապարհը ու պահանջում են իրենց գյուղապետի հրաժարականը: Tert.am-ի հետ զրույցում գյուղացիներից Արմենը հայտնեց. «Պատկերացրեք՝ բերքահավաքի ամենաթեժ սեզոնն է, բայց չենք հավաքում, փակել ենք: Մեր 20 տարվա գյուղապետն է, վայելում էր նախկին մարզպետի աջակցությունը: Չենք ուզում գյուղապետին, 20 տարի է՝ գյուղապետ է, […]
10:45 20.06.2018
Հայաստանում և Արցախում արդեն ամփոփված «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ֆիզիկա» առարկաների բուհեր ընդունելության միասնական քննություններից առավելագույն 20 միավոր է ստացել ընդհանուր 97, իսկ անբավարար՝ 644 դիմորդ: Միջին միավորների էական տատանումներ նախորդ տարվա համեմատ դեռ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը: […]
10:37 20.06.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հունիսի 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի […]
10:31 20.06.2018
Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունն առաջին անգամ հաղորդագրություն է հրապարակել առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ Պեկին այցի մասին հենց այցի օրը, այլ ոչ թե ուղևորությունից հետո։ Այս մասին հայտնում է Kyodo-ն։ Ճապոնական գործակալությունը նշում է, որ հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ները, սովորաբար, նյութեր են թողարկում Կիմ Չեն Ինի ուղևորությունների մասին` առաջնորդի վերադարձից հետո, և այս դեպքն այդ առումով […]
10:10 20.06.2018
Առանց միգրացիոն խնդրի լուծման Եվրամիության ապագան վտանգված է։ Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, փոխանցում է TASS գործակալությունը։ «Մենք պետք է միգրացիայի շուրջ համաձայնության հասնենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (հունիսի 28-29): Գլխավոր առաջնահերթությունը մնում է արտաքին սահմաննների պաշտպանությունը: Առանց այդ խնդրի լուծման՝ Եվրամիության ապագան սպառնալիքի տակ է»,- հայտարարել է նա: Տայանին խոստացել է, որ Եվրախորհրդարանն […]
10:03 20.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարականին, շարունակելու է պաշտոնավարումը: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ […]
09:59 20.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Մանվել Գրիգորյանի կրտսեր որդի Արմանը փաստաթղթերով Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական տնտեսական քոլեջի ֆինֆակի ավարտական կուրսի ուսանող է: Սակայն քոլեջի ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները նրան երբեւէ չեն տեսել: Թե ինչպես է Մանվելի որդին հայտնվել ավարտական կուրսում, երբ նրան քոլեջում ոչ ոք չի ճանաչում, հատկապես վերջին իրադարձություններից հետո որեւէ մեկի […]
09:55 20.06.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է ծնողներին, ովքեր պատրաստվում են իրենց երեխաներին տանել առաջին դաստարան։ «Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերն, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: […]
09:47 20.06.2018
Հնդկաստանում մկները կրծել են անսարք բանկոմատում եղած ավելի քան 1․2 մլն ռուփին։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Դեպքը տեղի է ունեցել հնդկական Ասսամ նահանգի արևելքում գտնվող Տինսուկիա քաղաքում։ Մայիսի 20-ին բանկոմատը դադարել էր աշխատել, սակայն ստուգումների համար այն որոշել էին բացել միայն հունիսի 11-ին։ Աշխատակիցները նկատել են, որ մկները ոչնչացրել են թղթադրամների մի մասը՝ բաժանելով […]
09:30 20.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Գրիբոյեդովի փ. 2, 4 շենքերը, Կոմիտասի պող. 52, 54/1 շենքերը, թիվ 16 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վ.Փափազյան փ. 15 շենքը, Սունդուկյան փ. 98, 101 սեփական տները և հարակից ոչ […]
09:23 20.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տեւական ժամանակ գաղտնի էր պահում: Եվ զարմանալի չէ, քանի որ առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան մի քանի անգամ աճուրդի հանվելուց հետո վաճառվել է 11 մլն 429 հազար դրամով էժան՝ 17 մլն-ի փոխարեն […]
09:16 20.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ Միքայելյանը հայտարարել է. «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»: Իսկ հարցին, թե «Ազատամարտիկների դաշինքը» ակտիվ քննարկումներ է սկսել տարբեր միությունների հետ, որոշել են ԵԿՄ-ում նոր համագումար անցկացնել և դառնալ կառույցի նոր ղեկավարություն, Միքայելյանը նշել […]
09:13 20.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում, նախ՝ վարչապետի կոշտ արձագանքը պարտադիր կուտակայինի հետ կապված իր ելույթին, ապա՝ կադրային խնդիրները: Բանն այն է, որ Մինասյանը չի կարողանում իր ղեկավարած նախարարություն կադրեր բերել, փոխնախարարի իր թեկնածուներին Փաշինյանը մերժեց, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում գործող 2 կարևոր կառույցներում՝ պետգույքում և զբոսաշրջությունում ևս Փաշինյանը […]
09:08 20.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական էլիտային հայտնի է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սիրում էր իր ծննդյան օրվա առիթով կազմակերպվող միջոցառմանը հրավիրել բոլոր պաշտոնյաներին և գործարարներին, որպեսզի նրանք թանկարժեք նվերներ և գումար տան: Եվ ահա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նման մի ծննդյան տոնի ժամանակ մոռանում է հանձնել նվերը, բայց գեներալ Մանվելը, որ սիրում է […]
08:55 20.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին և հարցրել` դուք մեզ հե՞տ եք: Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կալանավորվել, մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն: ԵԿՄ տարածքային […]
08:51 20.06.2018
Հանրահայտ բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով ելույթ կունենա ՄԱԿ-ում: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դրա հետ կապված ադրբեջանցիները խիստ լարված են։ «Բարեկամնե՛ր, որքան ավելի է մոտենում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ում իմ ելույթի պահը, իսկ ես ելույթ կունենամ բառացիորեն մեկ ժամից, կասպյան եղբայրների նյարդերն ավելի են տեղի տալիս: Երեկ […]
08:37 20.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը մինչև վերջին պահը «սուխոյ ատկազ» է եկել ՀՀԿ-ականների հարցերին ի պատասխան։ Երբ ԱԱԾ խուզարկության լուրը հասնելուն պես Էջմիածին են շտապել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը և գեներալի հետ առանձնազրույց ունեցել, Մանվելը նրանց վստահեցրել է, որ տնից ու առանձնատնից զենքից բացի այլ բան ԱԱԾ-ն չի հայտնաբերել։ Սակայն […]
08:34 20.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Գերմանիայի միգրացիոն լիբերալ քաղաքականության թերությունների վերաբերյալ, որոնք ազդում են հանցավորության մակարդակի բարձրացմանը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ելույթից հետո, Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիճակագրությունը հակառակի մասին է փաստում։ «Իմ պատասխանն այսպիսին է․ ներքին գործերի նախարարը վերջերս ներկայացրեց […]
08:20 20.06.2018
Թվում է՝ ոչ մի շաբաթ չի անցնում առանց հանդիպելու խորհրդավոր մի գրողի, ով պատվիրված հոդված չգրի Ադրբեջանի մասին և չվարկաբեկի հայերին։Այս մասին իր հոդվածում գրել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։ Սասունյանը նշում է, որ այդպիսի գրողներից է Փիթեր Թեյզը, ով այս տարվա հունիսի 11-ին Eurasia Review կայքում հրապարակել է հոդված՝ «Ռուսաստանի օտարերկրյա […]
08:02 20.06.2018
Կանադայի իշխանություններն ընդունել են մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծ։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։ Մարիխուանայի օրինականացմանն աջակցել են 52 սենատորներ, 29-ը դեմ են արտահայտվել, իսկ 2-ը ձեռնպահ մնացել։ Կանադայի սենատի կողմից ընդունված միջոցառումները պետք է ուժի մեջ մտնեն 8-12 շաբաթվա ընթացքում։ «Հենց նոր մենք ականատես եղանք Կանադայի համար պատմական քվեարկության։ Վերջ 90-ամյա արգելքին»,- ասել է […]
07:53 20.06.2018
Հյուսիսային Կորեան կարող է առաջիկա շաբաթներին սկսել Կորեական պատերազմի ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների մասունքներն ԱՄՆ-ին հանձնելու գործընթացը։ ԱՄՆ-ը հույս ունի առաջիկայում ստանալ 1950-53թթ. պատերազմում զոհվածների մասունքները, հայտնում է CNN-ը։ «Ծրագրվում է առաջիկա օրերին վերադարձնել մասունքները, չնայած` վերադարձման հստակ օր և տեղ դեռևս սահմանված չէ»,-հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է մասունքներն […]
07:39 20.06.2018
«Amazon» ընկերությունն ու «Marriott» հյուրանոցային ցանցը պայմանավորվել են ցանցի որոշ հյուրանոցների համարներում ձայնային օգնականի հատուկ՝ Alexa for Hospitality տարբերակի փորձարկման մասին։ Ձայնային հրամանների օգնությամբ հնարավոր կլինի պատվիրել հյուրանոցային տարբեր ծառայություններ, ինչպես նաև կառավարել էլեկտրական սարքերը։Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բացի այդ, «Marriott»-ը փորձարկոմ է «Apple» կորպորացիայի Siri ձայնային օգնականը։ Փորձարկումից հետո հյուրանոցային ցանցը կընտրի առավել […]
07:33 20.06.2018
Գերմանիան և Ֆրանսիան կողմ են հանդես գալիս ԵՄ-ում փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման հարցով քննարկումների անցկացմանը։ Մասնավորապես, խոսքը ԵՄ Անվտանգության խորհրդի ստեղծման մասին է։ Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության կողմից հրապարակված հայտարարությունում։ Գլխավոր շարժառիթ է անվանվում «ԵՄ-ում և արտաքին ֆորումներում ավելի սերտ համագործակցության հնարավորությունը», փոխանցում է RT-ն։ Բացի այդ, Գերմանիան և Ֆրանսիան միջկառավարական խորհրդակցությունների արդյունքներով […]
07:20 20.06.2018
Թուրքիան F-35 առաջին կործանիչները կստանա հունիսի 21-ին՝ Ֆորտ-Ուերտում (Տեխաս) կայանալիք արարողության ժամանակ՝ չնայած այն բանին, որ ԱՄՆ կոնգրեսը դեմ է հանդես գալիս այդ որոշմանը։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Էնդրյուսը հայտնել է, որ թուրք օդաչուներն արդեն ժամանել են Արիզոնայում գտնվող ռազմաօդային ուժերի բազա և ծրագրում են շուտով անցնել ուսումնական թռիչքներ, հայտնում է РБК-ն։ Ինչպես երեկ տեղեկացրել […]
07:09 20.06.2018
ԱՄՆ-ը հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդից դուրս գալու մասին։ «ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից»,- լրագրողներին ասել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։ Վաշինգտոնը նախկինում բազմիցս քննադատել է խորհրդին Իսրայելի հանդեպ կանխակալ վերաբերմունքի համար։ Խորհուրդն իր հերթին դատապարտել է Թրամփի վարչակազմին կոշտ միգրացիոն քաղաքականության համար։ Մշտական ներկայացուցչի խոսքով՝ […]