10:24 10.11.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Քառորդ դար առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այդ ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների ենթարկվեց՝ այսօր հասնելով համայնքների խոշորացման վերջին փուլին:
Միավորման և խոշորացման ճանապարհին մենք ավելի ենք մոտենում տարիներ ի վեր նպատակադրած ապակենտրոնացման պրոցեսին: Արդյունքում՝ համայնքների տնտեսական ներուժը մեծանում է, ընդլայնվում են կարողությունները, սուբվենցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը դառնում է արդյունավետորեն գործադրելի: Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում բոլոր համայնքներում մասնագիտական ու կադրային ռեսուրսի ապահովման առումով: Համայնքների համար ավելի հասանելի են դառնում նաև թվային ծառայությունները, մեկ միասնական գրասենյակները՝ նպաստելով համայնքների համաչափ զարգացմանը:
4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ՏԻՄ ղեկավար մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով: Թեև ՏԻՄ ընտրությունները հանրային ընկալումներում առայժմ բավարար չափով քաղաքականացված չեն համարվում, այնուհանդերձ, կարծում եմ, որ դրանք պետք է քաղաքական թիմերի, վերջինների գաղափարների դրսևորման ու բանավեճի հարթակի վերածվեն: Համոզված եմ, որ այդ պրակտիկան մեզ մոտ ավանդույթ է դառնալու՝ հնարավորություն ընձեռելով ՏԻՄ համակարգում ապահովել քաղաքական ուժերի հավասարակշիռ մասնակցություն: Իրենց ստացած ձայներին համապատասխան՝ վերջիններս ներկայացված են լինելու համայնքի ավագանիում և մասնակցելու են համայնքի կառավարմանը՝ հնարավորություն ունենալով իրագործել իրենց նախընտրական ծրագրերը:
Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր կառավարության առաջնահերթություններից է, որոնց միտված բարեփոխումներն ու աշխատանքներն անընդհատ բնույթ են կրել նախորդ 3 տարիներին: Ուզում եմ հավաստիացնել, որ դրանք շարունակվելու են լայն թափով և լինելու են ապագայամետ: ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար: Միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար և ամրացնել քաղաքացու՝ սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը: Վստահ եմ՝ մեր բարեփոխումների գործընթացի շարունակումն էական դեր է կատարելու համայնքների համաչափ զարգացման գործում՝ ՏԻՄ համակարգը դարձնելով քաղաքացիակենտրոն և սպասարկելով ընդհանուր բարիքն ու հանրային շահը»:
21:47 28.07.2025
AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...
21:34 28.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...
21:25 28.07.2025
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...
21:14 28.07.2025
ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններինՔրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...
21:00 28.07.2025
Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...