12:21 21.08.2021
Վերջերս Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մ.Սայադյանի կողմից դիմում էր ներկայացվել Վարչապետի աշխատակազմ այն մասին, որ Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված, նշելով, որ ծառերի չորանալու պատճառը «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացվող շինարարական աշխատանքներն են, որի հետևանքով ոռոգման ջուրը դենդրոպարկ չի հասնում։
?Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին վերահասցեագրված վերոհիշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Իջևանի դենդրոպարկին պատկանող 84946ք.մ. մակերեսով չկառուցապատված հողամասի վարձակալ, հողամասն օգտագործել է պայմանագրի կետերի խախտմամբ. տարածքում կատարելով կառուցապատման աշխատանքներ՝ տեղադրել է թվով 7 տաղավար։
?Ընկերությունն Աղստև գետից ջրառն իրականացրել է առանց ջրօգտագործման թույլտվության, ջրառի կետը կահավորված չի եղել ձկնապաշտպան ցանցով և ձկնուղով, տեղանքի զննության պահին ոռոգման առվակներում հայտնաբերվել են կենդանի և արդեն անկած մանրաձկներ։
?Տարածքում հայտնաբերվել է նաև ապօրինի հատված թվով 2 հացենի ծառատեսակի կոճղ։
?Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 450.000 ՀՀ դրամի չափով։
?Իսկ Իջևանի դենդրոպարկի հարակից տարածքում գործունեություն իրականացնող «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն անտառային հող հանդիսացող տարածքում իրականացրել է հողային աշխատանքներ, որի հետևանքով առաջացել է հողի դեգրադացիա, հաշվարկվել է 216.418 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
?Համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով գրութուններ են ուղարկվել Շրջակա միջավայրի նախարարություն և Իջևանի քաղաքապետարան։
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...