12:42 10.08.2021
Օգոստոսի 8-ի լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 72-ամյա կին և 64-ամյա տղամարդ, որոնք Էջմիածնի Թամանյան փողոցի բնակիչ են։ Նախ բուժհաստատություն մեկնեցին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց միացան քննիչներ, փորձագետ ու դատաբժիշկ։ Վաղարշապատի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ կինն ու տղամարդը, որոնք հարևաններ են, բժշկական կենտրոն են տեղափոխվել Էջմիածնի Թամանյան փողոցի 20/Ա հասցեից։
Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին նշված հասցե, որտեղ հայտնաբերեցին 74-ամյա տանտիրոջ դին՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Իրավապահները տեղում պարզեցին, որ տան վարձակալը, տանտերն ու նրա կինը վիճել էին։ Այդ ընթացքում վարձակալը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տանտիրոջը, նրա կնոջն ու վեճին միջամտած հարևանին։ Տանտերը մահացել էր, կինն ու հարևանը տեղափոխվել էին հիվանդանոց։
Կասկածվողը, որը 35-ամյա տղամարդ է, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց քննչական մարմնին ու ձերբակալվեց։
Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
10:10 20.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:10 20.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 20.08.2025
Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանըԼիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...
10:00 20.08.2025
Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 20-ին ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 Շենքերի ջրամատակարարումը: ...
09:49 20.08.2025
Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններՕգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...
09:38 20.08.2025
Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...