08:09 27.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքում՝
10:00-16:00 Չարենցի փ. 40, 42, 44 շենքեր, Սայաթ-Նովա պող. 39 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ թիվ 1/2 շենք, Դուշամբեի փ. 1, 3, 5, Տաշքենդի փ. 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15, Աշխաբադի փ. 1, 5, 7 շենքեր, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Գայի պող. 4, Լվովյան փ. 15 շենքեր, թիվ 7 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորքի 9-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավետիսյան փ. 67 շենք, Բագրատունյաց պող․ 15, Բագրատունյաց պող․ 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղբայրության փ․ 16 շենքեր, Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 6, Մանթաշյան փ․ 5, Չեխովի փ․ 15 շենքերի I-VII մուտքեր, Դավթաշեն 2-րդ թաղ․ 13, 14, 15, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզում՝
11:00-16:00 Առատաշեն, Մուսալեռ, Արևաշատ և Պտղունք գյուղեր,
Արարատի մարզում՝
10:00-12:00 Ազատաշեն գյուղ մասնակի,
10:30-14:30 Այգեստան գյուղ մասնակի,
10:00-15:00 Մասիս քաղաք 3 -րդ փողոց մասնակի,
10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզում՝
10։00-15։00 Ելփին գյուղ մասնակի,
10։00-16։00 Մարտիրոս գյուղ մասնակի,
Կոտայքի մարզում՝
11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ և Գառնի գյուղեր մասնակի,
Գեղարքունիքի մարզում՝
11։00-17։00 Ճամբարակ քաղաք, Վահան գյուղ, «Յուքոմ», «Վիվասել-ՄՏՍ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ, Ճամբարակի Հեռուստակենտրոն, Ճամբարակի զինմաս, «Ճամբարակի Առողջության Կենտրոն» ՓԲԸ,
Տավուշի մարզում՝
10:00-11:00 Գետափնյա, Կալինինի փողոցներ մասնակի,
11:00-12:00 Դիլիջան քաղաք՝ Մյասնիկյան, Կամարինի փողոցներ մասնակի,
Սյունիքի մարզում՝
10:00-12:00 Աշոտավան, Հացավան, Թասիկ, Սալվարդ, Արևիս, Բնունիս գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:30-15:30 Գորիս քաղաք` Ավանգարդ փողոց:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...