Իրանական կողմի հետ քննարկվել են համատեղ արտադրությունների կազմակերպման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

Իրանական կողմի հետ քննարկվել են համատեղ արտադրությունների կազմակերպման հնարավորությունները

11:31 30.06.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին ընդունել է ԻԻՀ Նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ Ամիր Նազեմի Աշանին, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք և իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայ-իրանական օրակարգը մեր առաջնահերթություններից է։ Երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կարևոր է տրամաբանական ավարտի հասցնել և իրականացնել մեր բոլոր համատեղ նախատեսված ծրագրերը»։

Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները նշել են, որ համաժողովի ընթացքում իրանական ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հայկական կողմի հետ տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, դեղագործության և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:

Այնուհետև պատվիրակության ղեկավար Մեհդի Էլիասին, ամփոփելով համաժողովի ընթացքում քննարկված հարցերը, ներկայացրել է իրանական կողմի մի շարք առաջարկներ։ Տեղեկացնելով, որ իրանական կողմն ունի տարբեր երկրներում բարձր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման հարուստ փորձ՝ նա առաջարկել է Հայաստանում հիմնել նմանատիպ կենտրոն, որտեղ կկազմակերպվեն երկկողմ B2B հանդիպումներ և կանցկացվեն ոլորտին առնչվող քննարկումներ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը։ Նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման և պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու հնարավորությունները։

Իրանական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի բժշկական հաստատությունները իրանական սարքավորումներով վերազինելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև դեղագործության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Պատվիրակության անդամներն առաջարկել են ուսումնասիրել համատեղ ջանքերով «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները։

Տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության շրջանակում աշնանը նախատեսվում է Իրանում անցկացնել գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվի հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:38 14.05.2025

Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում և միջնակարգ  դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

10:30 14.05.2025

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ […] ...

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

10:23 14.05.2025

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական […] ...

Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել

10:19 14.05.2025

Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է Իրանի զարգացումը, բայց թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք մշակի։ «Նրանք չեն պատրաստվում միջուկային զենք ձեռք բերել։ Թույլ տվեք պարզաբանել։ Ես լիովին աջակցում եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն»,-ասել է Թրամփը Fox News-ին։ Մեկնաբանելով հայտարարությունը, հեռուստաալիքը հիշեցնում […] ...

Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

10:10 14.05.2025

Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում։ Քաղցրաշեն գյուղ»։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավը

10:00 14.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ «Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում և Ալ-Ռաուդում. վերջին նախազգուշացումը: Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել […] ...

BACK_TO_TOP