11:51 23.06.2021
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է.
«Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի վերահսկվող որևէ ընտրություն չի կարող հանգեցնել ազգային իշխանության ձևավորմանը։ Այդ համատեքստում մենք հստակ արձանագրել ենք, որ մասնակցությունը հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրություններին դիտարկում ենք, զուտ որպես Հայոց ինքնիշխանության և հայկականության համար մղվող պայքարի ընթացիկ փուլ, և արել ենք հնարավորը, որ քարոզարշավի ընթացքում առաջնային կարևորության ու քննարկման առարկա դառնան Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունների կասեցման և հայկական Արցախ երկրամասի հետ կապված խնդիրները։
Հաշվի առնելով ասվածը մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ, ինչպես նաև արդյունավետ չենք համարում մեր ներգրավվումը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հետընտրական գործընթացում՝ հերթական անգամ կրկնելով վերջին 25 տարվա արատավոր պրակտիկան: Վստահ ենք նաև, որ գործող հակապետական իշխանական համակարգի հետ մտնելով որպես կանոն նախապես կանխորոշված բացասական ելքով ինստիտուցիոնալ բանավեճի մեջ, մենք հավելյալ չհիմնավորված կշիռ և լեգիտիմության պաշար ենք տալու դրան։
Միաժամանակ հատուկ երախտագիտություն ենք հայտնում «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից քարոզվող գաղափարներին և դավանվող սկզբունքներին տրված ամեն մի աջակցող ձայնի համար, լավ հասկանալով առկա իրողության մեջ դրանց արժեքն ու կարևորությունը։ Հավատացնում ենք, որ պատասխանատու ենք մեր հանձն առած պարտավորությունները լիիրավ կրելու և ձեզ հետ միասին Հայրենիքում Ազգային պետություն կառուցելու համար։
«Ազգային օրակարգ» կուսակցությունը գիտակցում է ներկա իրավիճակի բախտորոշ լինելը Հայոց պետականության և Հայության համար, ու ըստ այդմ պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել խորհրդակցություններ քաղաքական և հասարակական ուժերի հետ անհրաժեշտ ազգային-ազատագրական պայքարի բովանդակության շրջանակում՝ նպատակ ունենալով ազգայնական ուժերի համախմբման միջոցով ձերբազատվել Հայաստանում տիրող իշխանական համակարգից և ձևավորել ազգային իշխանություն։
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...
10:55 22.08.2025
21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...
10:50 22.08.2025
Լուլա դա Սիլվան հերքել է իր կրկնօրինակների և կլոնավորման մասին լուրերըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարծում է, որ իր քաղաքական մրցակիցները միտումնավոր տարածում են կեղծ տեղեկատվություն՝ իրեն վարկաբեկելու համար։ «Մեր երկրում գործում է իսկական ստի գործարան։ Օրինակ՝ կան կեղծ պնդումներ, որ ես արդեն մահացել եմ։ Որ ես իրականում կլոն եմ։ Մյուս օրը ես վազքով բարձրանում էի նստավայրի աստիճաններով, որից հետո ասացին, որ դա […] ...
10:40 22.08.2025
ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ ԹրամփՄիացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...
10:35 22.08.2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...