Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին

10:04 10.02.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցեց ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված  Արևելյան գործընկերության 10-ամյակին:

Բացման խոսքով ելույթ ունեցավ  Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, ապա ԵՄ-ում Ռումինիայի նախագահության ներկայացուցիչ Դանուտ Սեբաստիան Նեկուլեսկուն ներկայացրեց նախագահության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը։

Համաժողովի շրջանակներում «Էվոլյուցիայի տասնամյակ. գնահատելով ԱլԳ անցած տաս տարիները» քննարկմանը որպես բանախոս մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց էստոնական կողմին Արևելյան գործընկերության հայեցակարգը և քաղաքականությունն առաջ մղելու գործում ունեցած շարունակական ջանքերի համար, ինչպես նաև՝ ԵՄ-ում Ռումինիայի նախագահությանը՝ իրենց նախագահության առաջնահերթությունների շարքում Արևելյան գործընկերության տեսանելիությունը խրախուսելու համար:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ այն հարթակ է, որը ծառայում է արևելյան գործընկերների փոխգործակցությունը եվրոպական ուղղությամբ դյուրացնելու նպատակին: Նա հավելեց, որ ԱլԳ միաժամանակ լավ գործիք է եվրոպական արժեքներին համահունչ և եվրոպական մոդելին համապատասխան ազգային ինստիտուտների կառուցման համար: Այս առումով ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ ներկայացնում է մի երկիր, որտեղ 2018թ. ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունը վստահաբար հնարավոր դարձավ նաև ավելի քան 27 տարվա ընթացքում ձեռք բերած ազգային ինստիտուցիոնալ կարողությունների շնորհիվ:

«Արևելյան գործընկերությունը եղել և շարունակում է մնալ համագործակցության կարևոր հարթակ: Միաժամանակ Արևելյան գործընկերությունը  չի կարող անմասն մնալ առավել լայն կոնտեքստից և Եվրոպայի հետ հարաբերակցության տարբեր մակարդակներից: Եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության մակարդակը նույնպես կարևոր է: Օրինակ, ես այսօր Տալլինում եմ նաև երկկողմ այցով: Էստոնիայի հետ ունենք արտակարգ օրակարգ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ համագործակցությունը խթանելուն, ինչպես նաև եվրոպական արժեքների համատեքստում եվրոպական օրակարգի առաջմղմանը նպաստելուն: Մենք նաև, որպես այդպիսին, կարևոր հարաբերություններ և հարուստ երկկողմ օրակարգ ունենք Եվրոպական միության հետ: Մեր հարաբերությունների ներկայիս իրավական հենքը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն իրենից ներկայացնում է կարևոր և արդյունավետ գործիք մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու և համագործակցությունը խորացնելու համար: Միաժամանակ մենք նաև այս կարևոր լրացուցիչ հարթակի՝ Արևելյան գործընկերության շահառուներն ենք»,- ընդգծեց նախարար Մնացականյանը:

Առանձնացնելով Արևելյան գործընկերության գործառույթների երկու հարթակ՝ ԱԳ նախարար Մնացականյանը շեշտեց, որ առաջին հերթին այն Արևելյան գործընկերների և Եվրոպական միության միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և հնարավորինս խորացնելու գործնական մոտեցում է, ինչպես նաև մեր հասարակությունների լայն ներգրավումն այսօրինակ համագործակցության մեջ: ԱԳ նախարարն ասաց, որ այն համագործակցություն չէ զուտ կառավարությունների միջև, և անցած 10 տարիների ընթացքում մեր հասարակությունները ներգրավվել են տարբեր այլ հարթակներում: Այս համատեքստում որպես դրական օրինակ նախարարը մատնանշեց գործարար համաժողովների անցկացումը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ևս մեկ նմանատիպ միջոցառում էլ նախատեսվում է ռումինական նախագահության շրջանում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Արևելյան գործընկերության կողմից թվային օրակարգի առաջմղման և թվային տնտեսության խթանման շուրջ համագործակցության ծավալման համար ընձեռնված հնարավորությունները: Միաժամանակ վերջինիս կողմից ընդգծվեց քաղաքացիական հասարակության հարթակի և երիտասարդության դերն ԱլԳ օրակարգում՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային հարթակը կառավարության շատ կարևոր գործընկերն է. վերջինիս հետ առկա է բավական սերտ համագործակցություն ինչպես ազգային հարթակի շրջանակներում, այնպես էլ՝ ԱլԳ մակարդակում:

«Արևելյան գործընկերության մյուս հարթությունը վերաբերում է այս գործընկերության բնույթը և պատկանելիությունը հասկանալու շարունակական բանավեճին: Արդյո՞ք սա Եվրոպական միության 28 անդամ պետությունների գործընկերությունն է արևելյան 6 գործընկերների հետ: Տասը տարի շարունակ մենք հարկադրված ենք վիճարկել այն ձևավորված ընկալումը, որ Արևելյան գործընկերությունը, ըստ էության, ավելի շատ գործընկերություն է Եվրոպական միության արևելաեվրոպական անդամների և արևելյան գործընկերների միջև: Իրականում առավել մեծ և կարևոր մարտահրավեր է ճանաչել ընդհանուր արժեքների և եվրոպական ինքնության ընդհանրության բնույթը՝ որպես Արևելյան գործընկերության առանցք: Այսպիսով, արդյո՞ք այն պետք է լինի Արևելյան գործընկերություն, թե՝ եվրոպական գործընկերություն», – եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

Այնուհետև ԱԳ նախարար Մնացականյանը և քննարկման մյուս բանախոսները պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:12 30.05.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում

08:05 30.05.2025

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում

Մայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...

Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համար

08:00 30.05.2025

Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համար

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

BACK_TO_TOP