21:24 03.09.2019
«Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կխաղարկեն սեպտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 19:00-ին»,- հայտնում է ֆեդերացիան:
21:13 03.09.2019
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրապարակել է ՍԴ անդամներին հասցեագրված փաստաթուղթը և կից գրել․ «Ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն: Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ […]
21:00 03.09.2019
Արարատի գագաթը հաղթահարած եռագույնն այսուհետ կծածանվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իսկ համալսարանի դրոշը պատրաստվում ենք այս տարի բարձրացնել Արարատ՝ մեր շրջանավարտների ստորագրություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից լուսանկար հրապարակել։
20:35 03.09.2019
«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել։ Ուղևորները տեսանյութեր են հրապարակել օդանավակայանից։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն։ Կադրերում երևում է, որ «Աերոֆլոտի» ինքնաթիռի թևը պատահարի հետևանքով վնասվել է։ Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը պատրաստվելիս է եղել Շերեմետևո-Պեկին թռիչքին, երբ դրա մեջ է մխրճվել Royal Flight-ի ինքնաթիռը։ «Աերոֆլոտի» ուղևորներին տարհանել են ինքնաթիռից, տուժածներ չկան։ Երկրորդ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։ […]
20:11 03.09.2019
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա չի պատասխանել լրագրողների հարցերին։ Գրասենյակում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և այլք։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: […]
19:56 03.09.2019
«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայումս այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն […]
19:42 03.09.2019
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա՝ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի […]
19:29 03.09.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է էլ ավելի խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում: Դեսպան Թիան Էրլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է փոխվարչապետին Հայաստանում […]
00:00 03.09.2019
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ «Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը»,- գրել է նա։
23:35 02.09.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գնացել են առաջնագիծ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Գնացինք առաջնագիծ, մարտական հենակետը պահող ստորաբաժանման հրամանատարը ծանոթացրեց վերջին տեխնիկական և ինժեներական նորամուծություններին, որ կատարվել են Պաշտպանության բանակի այս հատվածում։ Մեր զինվորներին ողջույններ փոխանցեցինք մայրաքաղաք Երևանից, շնորհակալություն հայտնեցինք ծառայության համար, խոստացանք ամուր պահել տղաների թիկունքը և, նրանցից վարակված […]
23:03 02.09.2019
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով սեպտեմբերի 2-ին մի խումբ ուսանողների կողմից իրականացված դասադուլին: «Ուսանողների առջև դռներ փակելու և նրանց ազատ կամարտահայտությունն սպառնալիքով ճնշելու այսօրվա գործընթացներն ուղղակի հարված են հեղափոխության արժեքներին: Գործընկերներիս հորդորում եմ վերանայել իրենց մոտեցումները, քանի դեռ շատ ուշ չէ»:
22:38 02.09.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման նպատակով հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ոլորտի խնդիրներով հետաքրքրված շահագրգիռ անձանց հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահը նրանց հետ հանդիպել է սեպտեմբերի 2-ին: Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել օրենսդրական […]
22:33 02.09.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ, դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք: «Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում: Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք […]
21:52 02.09.2019
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։ ՀՀ հավաքականի կիսապաշտպանը վարձավճարով հանդես գալու պայմանագիր է կնքել մինչև 2020-ի հունիսը՝ 3 մլն եվրո աշխատավարձ և բոնուսներ։ «Սա ինձ համար հրաշալի ակումբի հետ նոր էջից սկսելու լավ հնարավորություն է։ Ես գիտեմ, թե ինչ ակումբ է սա, և համոզված եմ, որ իրար հետ մեծ հաջողությունների կհասնենք»,- ասել […]
21:38 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում Արցախի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։ Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական […]
21:34 02.09.2019
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկոյան ՍԴ-ում ավարտվել է Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ Քոչարյանի գործով սպասվող սեպտեմբերի 3-ի նիստին մասնակցելու են ՍԴ 8 անդամները: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ […]
21:28 02.09.2019
Դատարանն այսօր բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի պաշտպանի ներկայացրած գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ փաստաբան Հովսեփ Սարգսյանից։ «Դատարանն այսօր քննարկեց և բավարարեց գրավի միջնորդությունը։ Ռոբերտ Մանուկյաննը կալանքից կազատվի 800 հազ. դրամ գրավի դիմաց»,-նշեց փաստաբանը։ Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբանն […]
21:08 02.09.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիով Երևանի թիվ 192 հիմնական դպրոց կատարած այցի ընթացքում «բաց դաս» է անցկացրել բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի նվաճումներն ու ապագան։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ […]
21:03 02.09.2019
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ թեմայի առնչությամբ Պաշտպանը կատարել է արձանագրումներ. Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային կարևորություն է տալիս ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին, որի ապահովման հանձնառություն ունի Հայաստանի Հանրապետությունը. Տարիներ շարունակ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը մեր […]
20:38 02.09.2019
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցներն ասել են, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է […]
20:04 02.09.2019
ԱԱԾ ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]
19:41 02.09.2019
Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հոդվածի հեղինակն աշխարհահռչակ գրողի կենսագրության մասին հատվածում թույլ է տալիս մի անճշտություն, որը, սակայն, որոշակի տարածվածություն ունի թուրքական շրջանակներում: Ըստ այդ տարածված սխալի՝ Վիլյամ Սարոյանի իրական անունը Արամ է, իսկ […]
16:29 02.09.2019
Օգոստոսի 30-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 79-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 31-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, 1940 թ. ծնված Ռաիսա Պետրոսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն։
16:21 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով: Արդեն 28-րդ տարին […]
16:15 02.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ և կից գրել․ «So soul into the soul may flow» (Հոգին հոգու մեջ է հոսում)։
15:49 02.09.2019
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Վայոց ձոր մարզի Թառաթումբ և Կոտայքի մարզի Արզնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
15:37 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին` ժամը 07:13-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 95 հասցեում այրվում է վերամբարձ կռունկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:27-ին, մարվել` 07:32-ին: Այրվել է վերամբարձ կռունկի խցիկը (մասամբ). տուժածներ չկան:
15:17 02.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարազատ բուհ՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որտեղ մասնակցել է ամեն տարի առաջին կուրսեցիների հետ անցկացվող բաց դասախոսությանը։ Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վերջիններիս մաղթել մեծ հաջողություններ ուսման բնագավառում։ Կարևորելով օրվա խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանը խորհրդանշական […]
15:07 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Էվրիկ Կ., ծնված 1995 թ.) ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում: […]
14:39 02.09.2019
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:16-ին, 911 ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց […]