Հույն նահանգապետին 6 ժամ սպասեցրել են Իզմիրի մաքսատանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+23.09 oC

Հույն նահանգապետին 6 ժամ սպասեցրել են Իզմիրի մաքսատանը

15:32 07.11.2022

Իզմիր քաղաքի սահմանային անցակետի մաքսային ծառայության աշխատակիցները 6 ժամ սպասեցրել են Թուրքիա մուտք գործել ցանկացող Հունաստանի Միջին Մակեդոնիա շրջանի նահանգապետ Ապոստոլիս Ձիձիկոստասին, փոխանցում է Ermenihaber-ը։

Ջրային ճանապարհով Թուրքիա եկած հույն պաշտոնյան պետք է Իզմիրում մասնակցեր նոյեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպամիջերկրածովյան տարածաշրջանային և տեղական խորհրդի լիագումար նիստին:

Նշվում է, որ 6 ժամ սպասեցնելուց հետո նրան հայտնել են, որ կարող է մուտք գործել Թուրքիա, սակայն Ձիձիկոստասը միջադեպից հետո հրաժարվել է մուտք գործել երկիր ու հետ է վերադարձել:

Ըստ թուրքական «Անադոլու» պետական լրատվական ծառայության՝ դեպքի պատճառը Ձիձիկոստասի և Թուրքիա մուտքի սահմանափակում ունեցող մեկ այլ ուղևորի անվան նմանությունն է եղել, ինչի պատճառով էլ տեխնիկական խնդիր է առաջացել անձնագրային ստուգման ժամանակ:

Նշվում է, որ միջադեպի պատճառով հունական իշխանությունների կողմից քննադատական հայտարարություններ են հնչել Թուրքիայի իշխանությունների հասցեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանից

10:03 13.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

10:00 13.06.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄ

09:54 13.06.2025

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄ

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։ ...

ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներում․ Ռուբիո

09:51 13.06.2025

ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներում․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հաստատել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներում և նշել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է Իսրայելի կողմից հարվածների մասին, որոնք, նրանց խոսքով, «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Իրանում տասնյակ թիրախների, որոնք, նրանց խոսքով, […] ...

Թեհրանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել

09:48 13.06.2025

Թեհրանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում չվերթները դադարեցվել են Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո, հաղորդում է իրանական Tasnim պետական ​​լրատվական գործակալությունը ՝ հղում անելով օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնին։ «Առայժմ, մինչև Իրանի պետական ​​ավիացիոն կազմակերպությունը չպարզաբանի իրավիճակը, մենք դադարեցնում ենք բոլոր չվերթները և կհետևենք իրավիճակի զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ։ ...

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրություն

09:43 13.06.2025

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրություն

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ Իրանին հարված հասցնելու կապակցությամբ, հաղորդում է Axios պորտալը։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդում է պորտալը։ Axios-ը մեջբերում է նախարարի խոսքերը, որ մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։ ...

BACK_TO_TOP