17:21 31.08.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել 1922-ի օգոստոսի 30-ի Դոմլուփընարի ճակատամարտում հույների նկատմամբ թուրքական բանակի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: Հաղթանակի օրվա ելույթն էրդողանը սկսել է՝ շեշտելով, որ Դոմլուփընարի ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է հունական բանակն ու թուրքական կողմը վերջնական հաղթանակ տարել:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու պնդումներին:
«Ինչպես գիտեք Էգեյան շրջանի միջազգային օդային տարածքում ՆԱՏՕ-ի շրջանակներում պարտականություն կատարող մեր ինքնաթիռները նշանառության տակ են վերցվել Հունաստանի Կիպրոս կղզում տեղակայված ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգերի կողմից:
Որևէ երկրի ինքնաթիռը նշանառության տակ առնելը թշնամական վերաբերմունք է: Մանավանդ այն դեպքում, երբ այդ ինքնաթիռները ՆԱՏՕ-ի հանձնարարություն են կատարում, այդ թշնամությունը կատարվում է ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ իր բոլոր անդամ երկրներով հանդերձ: Հունաստանը մեր սահմանների խախտումներով ու ինքնաթիռների հետապնդումներով սկսած թշնամական դիրքորոշումը Ս-300-ի նշանառության տակ առնելու մակարդակի հասցնելով, իրականում ոչ թե մեզ, այլ ՆԱՏՕ-ին ու դրա անդամներին է մարտահրավեր նետում, եթե, իհարկե, այդքան ուժ ու կարողություն ունի»,- ասել է Էրդողանը:
Նշենք նաև, որ հունական կողմը հերքել է թուրքական ինքնաթիռները նշանառության տակ վերցնելու կամ հետապնդելու մասին թուրքական մամուլում տարածված տեղեկությունները: Ավելին, հունական կողմը պարբերաբար հայտարարություն տարածում թուրքական օդուժի կողմից իրենց օդային սահմանի խախտումների վերաբերյալ:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...