16:40 22.06.2022
Նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում էր՝ ծանոթանալու իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը։ «Պետք է պարզել, թե ինչպե՞ս պետք է փոփոխել ծրագրերը, որպեսզի մենք կարողանանք էապես լավացնել գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, որի վերջնանպատակը գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: Խնդիրներ կան նաև արոտների մասով․ փորձում ենք հասկանալ, […]
16:37 22.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին», որը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «ՍԻՎԻՏՏԱ-Հայաստանի», Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայ օգնության ֆոնդի կողմից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` շեշտելով, որ աշխատաշուկայի զարգացումն անմիջականորեն կապված […]
16:07 22.06.2022
Հիմնանորոգվում է Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ10+900-կմ16+200 հատվածը։ 5.3կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքով և Արթիկի տարածաշրջանի Վարդաքար բնակավայրով։ ⚒⛓Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, աշխատանքների տեխհսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Այս պահին ճանապարհի որոշ հատվածներում իրականացվում են քանդման, ջրահեռացման համակարգերի տեղադրման, արհեստական կառուցվածքների նորոգման […]
15:53 22.06.2022
Հունիսի 22-ին՝ ժամը 12։45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի սկզբնամասում՝ ավտոտեխսպասարկման կետում, օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
15:37 22.06.2022
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 22-ին մեկ դոլարը արժե 2,9277 լարի: Ինչ վերաբերվում է եվրոյին, ապա մեկ եվրոն արժե 3,0925 լարի, բրիտանական ֆունտ ստեռլինգը՝ 3,6002 լարի։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ այսօրվա առուվաճառքի արդյունքում ձեռք բերված փոխարժեքը կակտիվանա վաղը։
15:23 22.06.2022
Ստամբուլի փողոցներում այս օրերին լրտեսական պատերազմներ են տեղի ունենում Իսրայելի ու Իրանի միջև։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Mossad-ի հատուկ ջոկատայինները Ստամբուլի Բեյօղլու թաղամասից առևանգել են իսրայելցի մի խումբ զբոսաշրջիկների և զրահապատ միկրոավտոբուսով տեղափոխվել ուղիղ դեպի օդանավակայան։ MOSSAD – Իսրայելի հետախուզական ծառայություն Թեմային անդրադարձած թուրքական Milliyet թերթը գրում է, որ իսրայելական մամուլի պարզաբանմամբ, եթե Mossad-ը չառևանգեր իսրայելցի այդ զբոսաշրջիկներին, ապա […]
14:36 22.06.2022
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին խոսեց Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում: Մարտին Գալստյանը նախ խոսեց դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշեց Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին: «Ձեզնից շատերն են […]
14:02 22.06.2022
Հունիսի 21-ին՝ ժամը 20։15-ին, ոստիկանության Սևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկել նույն շենքի բնակիչ երեք երիտասարդի: Խուզարկությամբ բերման ենթարկվածներից 22-ամյա երիտասարդի գոտկատեղից հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի երկարությունը՝ 9 սմ, բռնակի երկարությունը՝ 12 սմ: Նա տվել է […]
13:57 22.06.2022
Թուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով. փոխանցում է Ermenihaber-ը։ Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը: Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել […]
13:45 22.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
13:36 22.06.2022
«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը: «Միանալով այս նախաձեռնությանը՝ ցանկանում ենք ցույց տալ, […]
13:24 22.06.2022
Թուրքիան ողջունել է Սաուդյան Արաբիայի որոշումը՝ Թուրքիա մեկնելու վերաբերյալ նախկինում սահմանված արգելքը,որը պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակով, փոխանցում է Ermenihaber-ը։ Իր հերթին Թուրքիան էլ վերացրել է Սաուդյան Արաբիա մեկնելու վերաբերյալ նախկինում սահմանված արգելքը, որը գոհունակությամբ է ընդունվել պաշտոնական Էր Ռիադի կողմից: Այս տեղեկությունը քննարկման առարկա է դարձել համացանցի թուրքական տիրույթում: Բազմաթիվ թուրք օգտատերեր ողջունել են […]
12:56 22.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը համալրվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով: Հանձնման արարողությանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզային փրկարարական վարչության պետ Արսեն Ղուկասյանը, ջոկատի անձնակազմը:
12:50 22.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն ողջունում […]
12:17 22.06.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիս 22-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Սևանի փողոցի ու նրբանցքների, Վերին […]
11:46 22.06.2022
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Ես բարձր եմ գնահատում այս զեկույցը՝ լավ գրված եւ ճիշտ ժամանակին: Քաղաքական կուսակցությունները, ի թիվս այլ գործող սուբյեկտների, պատասխանատվություն են կրում ատելության, ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարում: Սակայն այսօր մենք հաճախ ենք տեսնում, որ քաղաքական կուսակցությունները դրա փոխարեն […]
11:27 22.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Ղազախստան գործուղելու մասին։ « Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանին 2022 թվականի հունիսի 23-25-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու […]
11:16 22.06.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության` 6, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 5-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և ծանր վիրավորանքի՝ […]
11:06 22.06.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով պայմանավորված տարբեր հարթակներում դժգոհություններ են […]
10:43 22.06.2022
Ս.թ. հունիսի 16-17-ին Բիշքեկում` Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների գիտնականների չորրորդ համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էդիլ Բայսալովը: Ելույթներով հանդես եկան Ղրղզստանի Գիտությունների ազգային […]
10:41 22.06.2022
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում, տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Պարո՛ն նախագահ, անցած տասնամյակների ընթացքում մեր կազմակերպությունը ձգտել է հետամուտ լինել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունը, բազմազանությունը և ժողովրդավարական պետականության համար այլ կարևոր խնդիրներ: […]
10:38 22.06.2022
Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Մոհր քաղաքից 59 կմ դեպի հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 35 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
10:33 22.06.2022
Հունիսի 22-ին՝ ժամը 03։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03:34-ին։ Այրվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Շ․) շարժիչի հատվածը, […]
10:23 22.06.2022
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 53,5 մլն դոլար է։ ՏՏԵԶ Ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի ընտրված տարածաշրջաններում տեղական տնտեսության մեջ զբոսաշրջային ոլորտից ստացվող աջակցության ավելացման համար: Ենթադրվում է, որ […]
10:13 22.06.2022
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Մյասնիկյան, Սայաթ-Նովա փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
09:49 22.06.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ժամանակավորապես վերացնել վառելիքի դաշնային հարկը, ինչը պայմանավորված է երկրում բենզինի գնի ռեկորդային աճով։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, ամերիկացի առաջնորդն ու իր խորհրդականներն այս հարցը քննարկում են արդեն մի քանի ամիս։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգների նախագահը ելույթ է ունենալու երկրում բենզինի թանկացման հետ […]