TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.33 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վայք-Գորիս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

09:40 22.06.2022

Հունիսի 22-ին՝ ժամը 00։09-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդ՝ […]

̰
Հայաստանը փորձում է ներդրումներ անել Իրանի Չաբահար նավահանգստի տարանցիկ փոխադրումների ոլորտում

09:31 22.06.2022

Իրանում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել իրանական Չաբահար նավահանգստում տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով ParsТoday-ին։ Իրանում ՀՀ դեսպանը հավելել է. «Չաբահար նավահանգստի հնարավորություններից օգտվելը մեզ համար կարևոր է, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ապրանքներըՀնդկաստանիցհասնեն Չաբահար, իսկ Չաբահարից՝ Հայաստան»։ Արսեն Ավագյանը […]

̰
Հզոր երկրաշարժ Աֆղանստանում․ կա առնվազն 122 զոհ

09:22 22.06.2022

Աֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հունիսի 22-ի գիշերը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 51 կմ խորության վրա։ Աֆղանստանի հարավարևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում առնվազն 120 մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով: Այս […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենան շրջվել է ճահճացած ջրի մեջ․ կա երկու զոհ

09:12 22.06.2022

Հունիսի 22-ին՝ ժամը 02։11-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահիճում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի […]

̰
Միսս Բրազիլիա-2018-ը մահացել է նշագեղձերի վիրահատությունից հետո

09:03 22.06.2022

Բրազիլիայի գեղեցկության մրցույթի վերջին հաղթողներից մեկը՝ 27-ամյա Գլեյսի Կորեյան, մահացել է նշագեղձի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հստակեցվում է,, որ մահվան պատճառ են դարձել երկու ամիս առաջ նշագեղձերի վիրահատությունից հետո առաջացած բարդությունները: Վիրահատական միջամտությունից հինգ օր անց աղջկա մոտ սկսվել է առատ արյունահոսություն և տեղի է ունեցել սրտի կանգ։ Հիվանդանոցում, որտեղ նրան […]

̰
Լավրովը հունիսի 22-ին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան

08:53 22.06.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կայցելի Իրան, հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ «Վաղը Ս.Վ.Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Իրան»,- գրել է Ուլյանովը Telegram-ում։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովին սպասում են շաբաթվա վերջին։ Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ բանակցություններ կանցկացվեն եվրասիական […]

̰
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:44 22.06.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-12:00 Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Արտաշիսյան փ․ 54, 56, 58, 60, 60ա, 62 շենքեր, Արտաշիսյան փ․ […]

̰
Եղվարդի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

08:35 22.06.2022

Հունիսի 22-ին՝ ժամը 01։51-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում գտնվող վագոն-տնակում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։16-ին, մարվել՝ 02։42-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կառուցատարրերը, երեսպատումը (մոտ 7 […]

̰
Թուրքիայի հարավում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

08:26 22.06.2022

Թուրքիայի հարավային Մարմարիս նահանգում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, կրակը մարելու համար գործի է դրվել երկու ուղղաթիռ, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը շարունակում է տարածվել, հայտնել են Մուղլա նահանգի անտառտնտեսության վարչությունից։ «Մարմարիսում տեղական ժամանակով ժամը 19.58-ին անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, քամու ուժեղ պոռթկումների պատճառով հրդեհը տարածվել է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են վարչությունից։ Առաջին […]

̰
Մայամիի օդանավակայանում հրդեհվել է 126 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը

08:17 22.06.2022

Մայամիի օդանավակայանում ինքնաթիռ է հրդեհվել, տուժել է երեք մարդ, հաղորդում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ Սանտո Դոմինգոյի ինքնաթիռը՝ 126 ուղևորներով, վայրէջք կատարելուց հետո հրդեհվել է: Երեք ուղևոր հիվանդանոց է տեղափոխվել, մնացածներին օգնության կարիք չի եղել, հաղորդում է գործակալությունը:

̰
Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները. Factor.am

08:08 22.06.2022

Հունիսի 20-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների՝ փոխվարչապետների հանդիպումը: Տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հաստատել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 21.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Աշտարակի քրեական հետախույզները 20 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

23:46 21.06.2022

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Հունիսի 18-ին ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ոսկեվազ համայնքում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 54, 53 և 28 տարեկան երեք տղամարդու՝ վերջինիս վարած «Հոնդայով» հանդերձ։ 54-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Նա ոստիկաններին հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է […]

̰
Ձորաղբյուրի տներից մեկում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

23:38 21.06.2022

Հունիսի 21-ին՝ ժամը 21։50-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Լճափի փողոցի տներից մեկի 2-րդ հարկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

̰
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական և զարգացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

23:29 21.06.2022

Հունիսի 21-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի անդամ Պոլ Ցիմիակի հետ (ՔԴՄ/ՔՍՄ): Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական և զարգացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ:

̰
̰
Մայիսին աշխատաշուկան գրանցել է հերթական ռեկորդը. Վահան Քերոբյան

23:10 21.06.2022

2022 թվականի մայիսին Հայաստանի աշխատաշուկան շարունակել է աճել և գրանցել է հերթական ռեկորդը: Այդ մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2022 թ. մայիսին աշխատանքի շուկայում գրանցված մարդկանց թիվը ավելացել է 8 488 հոգով կամ 1.28 տոկոսով և հասել է 673 224-ի: Աճը 2021 թ. մայիսի համեմատ՝ 38,273 կամ 6.03 […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

22:45 21.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, […]

̰
̰
Բացահայտվել է Տերյան փողոցում կատարված բնակարանային գողությունը. մեկ անձ ձերբակալվել է

22:15 21.06.2022

Դեպքը մարտի 23-ին էր եղել: Տերյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, օգտվելով բնակարանի դուռը կողպված չլինելու հանգամանքից, համակարգիչ էին գողացել: Ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից. օտարերկրացի տանտիրուհին, պարզելով եղելությունը, 1-02 էր զանգել: Գողությունը ժամը 15.20-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում էր եղել: Հաղորդումից երկու ամիս անց ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժիների քրեական հետախույզների համագործակցության […]

̰
SHANTNEWS

21:55 21.06.2022

̰
Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում վաղը 14 ժամ ջուր չի լինի

21:43 21.06.2022

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 22-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշեն թաղամասի 5 և 9 փողոցների, 5 փողոցի նրբանցքի, Գուրգեն Մահարի 127, 127/1, 127/2, 127/3 համարների, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների և Մուշավան […]

̰
Դեսպան Տոլմաջյանը և Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը շրջել են «VivaTech-2022»-ի հայկական տաղավարում

21:36 21.06.2022

Հունիսի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Փարիզում մեկնարկած Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսին ներկայացված «ARMENIA» միասնական տաղավար։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ «ARMENIA» միասնական տաղավարում ներկայացված հայկական պատվիրակությունը կազմված էր ոլորտային 9 ստարտափներից։ Եվս 8 հայկական ստարտափներ միջոցառմանը մասնակցում էին որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և […]

̰ ̰
̰
Գնել Սանոսյանն այսօր Քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին

21:00 21.06.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։ «Ձեր պաշտոնավարման 4 տարին եղել է բարդ և խնդիրներով լի։ Այս ժամանակահատվածը վստահաբար ձեր կենսագրության մեջ […]

̰
Վրաստանում 5 ամսվա ընթացքում գրանցվել է ՀՀ՝ 36, ՌԴ՝ 409 տնտեսվարող սուբյեկտ

20:38 21.06.2022

Վրաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Միխեիլ Չելիձեն ասել է, որ հարևան երկրներից ընկերությունները տեղափոխվում են Վրաստան՝ օգտվելու ազատ առևտրի համաձայնագրի առավելություններից: Փոխանցում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով BusinessPressNews-ին: 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին հարևան երկրներից՝ Վրաստանում գրանցվել է 800 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից միայն 101-ն են Վրաստանի հիմնադրի հետ համատեղ ձեռնարկություններ։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված […]

̰
Հրդեհ Եղվարդ քաղաքի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

20:27 21.06.2022

Հունիսի 21-ին՝ ժամը 17։59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե […]

̰
ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի. վարչապետ

16:01 21.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ Նիստի հարգելի մասնակիցներ Նախ թույլ տվեք […]

̰
Կվերանայվի Փաստաբանների պալատի ներքին կառավարումը

15:57 21.06.2022

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացում` որպես կարևոր ռազմավարական նպատակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստի ժամանակ: Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է նախատեսում «Փաստաբանության մասին» օրենքում և Քրեական օրենսգրքում: Նախաձեռնությամբ, […]

̰
BACK_TO_TOP