Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+21.09 oC

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը

15:47 08.06.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 8-ին ներկա է եղել «ՀայՓոստի» կազմակերպած՝ «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության կատարած աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը: Հայտարարվել է առաջիկայում գործարկվող «Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայության մասին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ոլորտի պատասխանատուներ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալը շնորհավորել է ներկաներին «ՀայՓոստի» նոր ծառայությունների ներդրման կապակցությամբ և բարձր գնահատել մեր երկրում ընկերության գործունեությունը: Նա նշել է, որ 800-ից ավելի գրասենյակներով և 3000-ից ավելի աշխատակիցներով «ՀայՓոստը» խոշոր հարկատուների շարքում է. ծածկում է Հայաստանի փոստային լոգիստիկ ծառայությունների ամբողջ հատվածը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ համաշխարհային միտումներով և տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված՝ հեռագրից և նամակագիր փոստից այժմ ամբողջ աշխարհն անցնում է մեսինջերներով շփումներին, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցությանը: «Դրան համահունչ՝ զարգացում է ապրում «ՀայՓոստը», և ուրախալի է, որ վերջին շրջանում նաև համաշխարհային տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ նոր ծառայություններ, միասնական կենտրոններ են բացվում»,- փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանի խոսքերով՝ ընկերությունը հեռավոր գյուղերում գտնվող ամենամեծ ենթակառուցվածքն է և կարևոր օղակ է պետության քաղաքականության ու պետական ծառայությունների հասանելիության բարձրացման տեսանկյունից:

Առաջնահերթությունների շարքում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է իրավական համակարգի զարգացումը, օրենսդրական դաշտի բարեփոխումները՝ կապված թվայնացման օրակարգի հետ: Նա կարևորել է քաղաքացիներին պետական ծառայությունների մատուցման հասանելիությունը, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի երեք քաղաքներում՝ Իջևանում, Գյումրիում և Վանաձորում, փոստային բաժանմունքի նոր մոդել է գործարկվել: «Կարող ենք արձանագրել, որ սա մեծ առաջընթաց է մեկ վայրում քաղաքացիներին հարյուրավոր պետական ծառայություններ տրամադրելու առումով»,- ասել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գնահատմամբ՝ մեծ աշխատանք է կատարվել բավականին կարճ ժամանակահատվածում: Նա նշել է, որ իրականացված թվայնացման աշխատանքը հնարավորություն է տալիս հետ չմնալ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից և համոզմունք հայտնել, որ հանրությունը կընդունի բարեփոխումները, իսկ համակարգն արդյունավետ կկիրառվի:

Այնուհետև «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը մանրամասն ներկայացրել է ընկերության ձեռքբերումներն ու առաջիկա քայլերը: Հայկ Կարապետյանն ընդգծել է «ՀայՓոստի» զարգացման և կատարելագործման հարցում Հակոբ Արշակյանի զգալի ներդրումը, ով ԲՏԱ նախարար եղած ժամանակ աջակցել է «ՀայՓոստի» վերափոխման գաղափարի իրագործմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP