14:49 02.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 2-ին, նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Խորհրդակցության մեկնարկին Արմեն Փամբուխչյանն անձնակազմին է ներկայացրել ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին:
Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը:
Լիլիթ Միրզախանյանը զեկուցել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության կողմից 2022թ. մայիսին կատարված աշխատանքների վերաբերյալ, նաև ներկայացրել ներքին օրակարգի հետ կապված մի շարք հարցեր և առաջարկություններ:
Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 54.121 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50.010-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 493 ահազանգ, որից 469-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:
ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 690 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 215-ը վերաբերել են հրդեհներին (2021թ.` 355), իսկ 311-ը՝ ՃՏՊ-ներին (2021թ.` 380): Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են կենցաղային բնույթի դեպքերը:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրառվել է թվով 903 տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն, նաև մեկ բացասական եզրակացություն: Կնքվել է ընդհանուր առմամբ փորձաքննության իրականացման 230 պայմանագիր:
Նիստի ավարտին փրկարար ծառայության 4 աշխատակից ստացել է սպայական իրենց առաջին՝ լեյտենանտի, կոչումը, իսկ Վահագն Ալավերդյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում: Նախարարի մեկ այլ հրամանով՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, նաև ծառայողական պարտականության բարեխիղճ կատարելու, մասնագիտական բարձր պատրաստակամության համար ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հարությունյանը պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով:
22:29 18.07.2025
Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...