Ներկայացվել են ՀՀ վարչապետի և Հանրապետության նախագահի աշխատակազմերի նախորդ տարվա կատարողականները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Ներկայացվել են ՀՀ վարչապետի և Հանրապետության նախագահի աշխատակազմերի նախորդ տարվա կատարողականները

15:53 02.06.2022

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվել են նախորդ տարվա բյուջետային հատկացումների կատարողականները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաշվետու տարում ցուցանիշային լավ արդյունք է գրանցվել` 91.2 տոկոս կատարողական: 11 ծրագրի իրականացման համար 27.6 մլրդ դրամ է նախատեսվել, ճշտված բյուջեն կազմել է շուրջ 26.2 մլրդ դրամ: Աշխատակազմի պատասխանատվությամբ կատարվել է բյուջեի 10 ծրագիր, ծախսերը կազմել են 23.9 մլրդ դրամ` 91.2 տոկոս: Նախորդ տարվա համեմատ` աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով:
«Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով 16.2 մլրդ դրամ է նախատեսվել: Փոփոխությունների արդյունքում ճշտված պլանը կազմել է 13.4 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսը` 11.7 մլրդ դրամ:
Պետական հատվածի արդիականացման ծրագրի համար հաշվետու տարում 3.2 մլրդ դրամ է նախատեսվել, ճշտված բյուջեն կազմել է 3.7 մլրդ դրամ:
«Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագիրը կատարվել է 98.8 տոկոսով:
«Հանրային իրազեկում» ծրագրով հատկացված է եղել 1 մլրդ դրամ, ծրագիրը կատարվել է 96.3 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 33 տոկոսով:
«Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում» ծրագրով կատարողականը 58.7 տոկոս է եղել: Արայիկ Հարությունյանը հայտարարված մրցույթի չկատարմամբ է պայմանավորել վերոնշյալ կատարողականը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին հետաքրքրել է, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում պետական ծառայության համակարգում: Նրա գնահատմամբ` պետական համակարգում պետք է ներգրավված լինեն արհեստավարժ մասնագետներ` արժանապատիվ աշխատավարձով: Արայիկ Հարությունյանն իր հերթին ընդգծել է պետական ծառայողների կարողությունների շարունակական զարգացման և նոր մասնագետների համալրման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ արդեն ընդունվել է հանրային ծառայության ռազմավարությունը, և ջանքեր են պետք փաստաթուղթն արագ իրականացնելու համար:
Հանրապետության նախագահի աշխատակազմի 2021 թ. ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելով` աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նշել է, որ նախագահի լիազորությունների իրականացման ծրագրով փաստացի ծախսվել է շուրջ 1 մլրդ 476 մլն 241 հազար դրամ, որը կազմում է ճշտված բյուջեի մոտ 98.33 տոկոսը: Տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել շուրջ 25 մլն դրամ: Ստորագրվել է Ազգային ժողովի ընդունած 433 օրենք, Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով 6330 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել է 11 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճան, 5 բարձրագույն զինվորական կոչում և 38 պատվավոր կոչում: 1153 մարդ պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով: Մշակվել և նախագահի հաստատմանն է ներկայացվել 501 կարգադրություն և հրամանագիր: Իրականացվել են 17 բարեգործական և 19 նախագահական նախաձեռնությունների ծրագրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

21:19 18.07.2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...

BACK_TO_TOP