15:45 02.06.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչում առանձնահատուկ շեշտադրում ունի ԳՏՃՄ առարկաների կրթության որակի բարձրացումը, որի շրջանակում ներկայում Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում են վերանայված առարկայական չափորոշիչները: Փոխնախարարը կարևորել է, որ բոլոր դպրոցներն ապահովված լինեն նաև անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և գույքով, որը թույլ կտա այդ առարկաների ուսուցումը դարձնել իրապես փորձարարական:
«Տավուշի մարզի դպրոցներին լաբորատոր սարքավորումների, պարագաների և նյութերով տրամադրման գործընթացի ամբողջական ապահովման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գումարը կազմում է 1,4 մլն եվրո: Նշված գումարն ավելանում է «ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագրի դրամաշնորհային 2,6 մլն սկզբնական գումարին՝ ծրագրի ընդհանուր գումարը դառնալով 4,1 մլն եվրո»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ գումարն ամբողջությամբ ծածկում է Տավուշի բոլոր դպրոցների համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքները՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և ՏՀՏ առարկաների համար:
Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ ներկայում բոլոր աշխատանքներն ընթանում են մյուս մարզերում ևս՝ դրանք ապահովելու համար: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ հանրապետության բոլոր ավագ դպրոցներում գործում են շուրջ 330 լաբորատորիաներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են: Նա նաև փաստել է, որ լաբորատորիաները պահանջում են պահպանման ծախսեր, որը պլանավորվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևում:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Թումոյի հետ համագործակցությամբ մշակվել է վիրտուալ լաբորատոր միջավայր, որը կփորձարկվի, և մաթեմատիկայի ուղղությամբ ևս ակնկալվում է ունենալ էական արդյունքներ, այդ թվում նաև նախագծային աշխատանքի միջոցով ու փոխկապակցման մեթոդով դպրոցներում գործող ինժեներական լոբորատորիաների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ հանրակրթության նոր չափորոշչում խնդիր է դրված՝ բնագիտական առարկաների ուսուցումը դարձնել փորձարարական:
«Այս խնդիրն առկա է մեր ողջ կրթական համակարգում. երեխաները պետք է առնչվեն նյութի և թեմայի հետ ու լաբորատոր պայմաններում ուսումնառություն և փորձեր իրականացնելու հնարավորություն ունենան: Վերջերս իմ այցելած մի քանի դպրոցներում գործող լաբորատորիաներն իսկապես տպավորիչ էին և բոլորովին նոր կրթական միջավայր էին ձևավորել, սակայն կարևոր է նաև լաբորատոր նյութերի և դրանց շարունակականության ապահովման հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը՝ վերահաստատելով, որ մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում կստեղծվեն ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը:
Հավելենք, որ դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրի նախագիծը ՀՀ պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում, քանի որ «ԵՄ-ն հանուն նորարարության. ԳՏՃՄ ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագիրը հանդիսանում է 2018 թվականի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ծրագրի մաս (երկրորդ բաղադրիչի ենթաբաղադրիչ), ուստի նշված ավելացումը հանդիսանում է վերաբաշխում ընդհանուր ծրագրի շրջանակում։
22:29 18.07.2025
Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...