15:01 27.05.2022
ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետների ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշեց, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։
«Ըստ վարժանքի սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական և պաշտպանողական գործողություններ, ինչպես նաև, հաշվի առնելով 44-օրյա ռազմական գործողությունների փորձը, վարժանքներ են անցկացվում շրջափակման թեմայով»,- ասաց Գասպարյանը։
«Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերի կրակից առաջ Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայան 1Բ44-ի (Ուլիբկա) միջոցով ստանում են քամու ուղղության, արագության, ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, արևի հեռավորության ու այդ տիպի այլ տվյալներ, որոնք ազդում են հրթիռի բալիստիկ թռիչքի վրա:
«Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայանը ապահովում է զոնդի թռիչքի ժամանակ օդերևութաբանական պարամետրերի ընդունումը, տվյալները մշակվում և փոխանցվում են համապատասխան ստորաբաժումներին։ Կայանում գտնվում են 12 կՎտ հզորությամբ դիզելային էլեկտրաագրեգատը, որը համալիրը ապահովում է էլեկտրաէներգիայով։ Կայանում նաև գտնվում են պահեստամասերը և պահեստային զոնդերը։ Կայանի անձնակազմը բաղկացած է 5 զինծառայողներից՝ ավագ օպերատոր, ռադիոզոնդիստ, օպերատոր և երկու վարորդ։ Մարտի բերման վիճակի տևողությունը կազմում է մինչև 25 րոպե, զոնդավորման ժամանակահատվածը մինչև 14 կիլոմետր բարձրության վրա 35-ից 45 րոպե»,- ասաց ենթասպա, կայանի պետ Հայկ Մարտիրոսյանը։
9Տ234-2 տրանսպորտային լիցքավորման մեքենայի միջոցով տարբեր տեսակի ռեակտիվ արկերը լիցքավորում են «Սմերչ» համակարգերը, որը տևում է 20 րոպե։
«Մեքենայի քաշը 30 տոննա է, ռեակտիվ արկերով 31,5 տոննա։ Հնարավորություն ունի տեղափոխելու մինչև 12 ռեակտիվ արկ։ Անձնակազմը երեք հոգուց է բաղկացած՝ վարորդ-կռունկավարից, ավագ մեխանիկից և օպերատորից»,- ասաց լեյտենանտ Վանո Գևորգյանը։
Լիցքավորումից հետո տրվում է կրակի հրամանն ու միանգամից 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակվում են հրթիռները։ «Սմերչ» համազարկային համակարգը նախատեսված է ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը, մարտական տեխնիկան, ղեկավարման կետերը, հրթիռային ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության միջոցները, մոտոհրաձգային ստորաբաժանումների կենտրոնացման շրջանները, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղերը և այլն։
«Մեքենայի քաշը առանց ռեակտիվ արկերի և հաշվարկի կազմում է 33,7 տոննա, ռեակտիվ արկերով և հաշվարկով 43,7 տոննա։ Հաշվարկը բաղկացած է 4 հոգուց՝ հաշվարկի հրամանատար, նշանառու, օպերատոր և ավագ մեխանիկ-վարորդ։ Մեքենան ունի տարբեր տեսակի ռեակտիվ արկեր և, կախված այդ ռեակտիվ արկերից, նվազագույն կրակի հեռավորությունը կազմում է 20 կմ, առավելագույնը՝ 90 կմ»,- նշեց մայոր Հովհաննես Դանիելյանը։
Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են նաև 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետներով գործնական հրաձգության վարժանքներ։ Ականանետը նախատեսված է հակառակ լանջերում և սարերում տեղակայված հակառակորդի կենդանի ուժի կրակային միջոցների ոչնչացման և ճնշման համար, ինչպես նաև հակառակորդի գրոհի և հակագրոհի կանխման, դաշտային բաց տիպի թաքստոցների և գետնատնակների ոչնչացման համար։
«Ականանետի կրակի առավելագույն հեռավորությունը 7800 մետր է, նվազագույն՝ 4070 մետր։ Երկու տեսակի ականներով հնարավորություն է տալիս իրականացնել հրաձգություն՝ ՕՖ-843Դ և ՕՖ-840Ա տիպի ականներով»,- ասաց ավագ լեյտենանտ Մհեր Բայրամյանը։
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...