Գործողություններ Օրհուսի կոնվենցիային անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

Գործողություններ Օրհուսի կոնվենցիային անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ

13:46 27.05.2022

Մայիսի 26-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիային (այսուհետև՝ Օրհուսի կոնվենցիա) համապատասխանեցման գործողությունների պլանի մշակման քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ. Զարիկյանը, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օ. Գեղամյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մ. Չաքրյանը, շրջակա միջավայրի, արդարադատության նախարարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Երևանի Օրհուս համակարգողը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2001 թ․-ին վավերացրել է Օրհուսի կոնվենցիան: 2021թ. հոկտեմբերի 18-20-ը տեղի ունեցած կողմերի նստաշրջանում կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ Հայաստանի վերաբերյալ կայացվել է VII/8a որոշումը: Անհամապատասխանությունները նշված են մի քանի կետերով, որոնցից երկուսը վերաբերում են արդարադատության մատչելիության ապահովմանը:
Անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ գործողությունների պլանավորման գործընթացի հեշտացման ու հաշվետվողականության ապահովման նպատակով համապատասխանության կոմիտեն մշակել է գործողությունների պլանի ձևաթուղթ: Այն պետք է ներառի մանրամասն տեղեկություններ անհրաժեշտ նախատեսվող գործողությունների, դրանց ժամկետների, պատասխանատու մարմինների ու շահագրգիռ կողմերի վերաբերյալ՝ ապահովելով հնարավորինս մասնակցային գործընթաց:

Մայիսի 26-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում քննարկվել են Հայաստանի կողմից չկատարված պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական որոշ փոփոխությունների հարցերը, քարտեզագրվել է դրանցից որոշների նախաձեռնման ու իրականացման համար անհրաժեշտ գործողությունների պատկերը:

Պլանի կազմման նպատակով առաջիկայում ևս նախատեսվում են աշխատանքային քննարկումներ, որից հետո կմշակվի և քննարկման կներկայացվի գործողությունների պլանի նախնական տարբերակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP