TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արցախի նախագահը ողջունել է Օլաֆ Շոլցի հայտարարությունը

12:51 03.03.2023

Ստեփանակերտում ողջունում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ […]

̰
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

12:41 03.03.2023

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս է եկել եզրափակիչ: Հենացատկի որակավորման փուլում նա վաստակել է 14,733 միավոր ու երկրորդ տեղով անցել եզրափակիչ: Օրեր առաջ Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով […]

̰
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լավրովը․ ՌԴ ԱԳՆ-ը մանրամասներ է հայտնել

12:28 03.03.2023

Մարտի 3-ին Նյու Դելիում «Ռայսինի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգի հրատապ հարցեր։ Հաստատվել են միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության առաջմղման մոտեցումները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ […]

̰
Կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր․ Ֆինանսների նախարարություն

12:23 03.03.2023

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 6-ին կտեղաբաշխվեն 2024 թվականի մարտի 4-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 📈 6 ամիս` 8.5%, 📈 12 ամիս` 9.0%, 📈 24 ամիս` 9.2% 📈 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, […]

̰
Արցախից ևս 9 հիվանդ տեղափոխվել է Հայաստան․ 7 բուժառուներ վերադարձել են Արցախ

12:19 03.03.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ մարտի 3-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների […]

̰
Ողբերգական վթար Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհին

12:10 03.03.2023

Մարտի 3-ին, ժամը 08։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Passat» (վարորդ` Ա. Տ., ծնված 1958 թ․) և «Mercedes-Benz» […]

̰
SHANTNEWS

11:55 03.03.2023

̰
Արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ․ ԱՀ ԱԽ

11:43 03.03.2023

ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել ՀՐԱՏԱՊ հումանիտար հարցեր։ Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ «Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված […]

̰
Թուրքիայի ընդդիմությունը մարտի 6-ին կհայտարարի նախագահի միասնական թեկնածուի անունը

11:40 03.03.2023

Թուրքիայի ընդդիմադիր դաշտում գործող առավել խոշոր 6 կուսակցությունները մարտի 6-ին կհայտարարեն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելիք իրենց միասնական թեկնածուի անունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս մասին հայտնի է դարձել մարտի 2-ի երեկոյան 6 կուսակցությունների ղեկավարների հերթական 12-րդ հավաք-հանդիպումից հետո: 2022-ի փետրվարին ձևավորված «Վեցնյակի սեղան» անվանվող համագործակցության ֆորմատին մասնակցում են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ), «Լավ» (ԼԿ), […]

̰
Քննիչի կողմից ապացույցներ կեղծելու գործն ուղարկվել է դատարան

11:34 03.03.2023

2023 թվականի մարտի 3-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ենթադրյալ ապացույցներ կեղծելու վերաբերյալ քրեական վարույթը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քննիչ Ա.Ո.-ն, զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իրականացրել է Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Կարևորում ենք Բուլղարիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման գործում․ Փաշինյանը՝ Բուլղարիայի վարչապետին

11:30 03.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Գալաբ Դոնեվին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը և կարևորում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում […]

̰
Արցախում մեքենան վարելիս ծխախոտը վառելու ժամանակ տեղի է ունեցել բոցավառում, որից հետո վարորդը դուրս է նետվել մեքենայից

11:15 03.03.2023

Մարտի 2-ին ժամը 19:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կա տուժած քաղաքացի: Դեպքի վայր մեկնած ոստիկանության հետաքննիչներն ու փրկարարները պարզել են, որ նույն օրը ժամը 19:40-ի սահմաններում, «Ճղպորեն տակ» կոչվող տեղամասում, Բերդաշեն համայնքի 44-ամյա բնակիչ Վ.Ս.-ն […]

̰
SHANTNEWS

21:56 02.03.2023

̰
Հրազդանում այրվել է վագոն-տնակ

21:54 02.03.2023

Մարտի 2-ին, ժամը 18:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 19:32-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 12 քմ):

̰
Թուրքիայում 3 մլն մարդ լքել է աղետի գոտին

21:44 02.03.2023

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշում (Մարաշ) տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 13 մլն բնակչություն ունեցող նահանգի 3 մլն-ը հեռացել է իր բնակավայրից։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 45.000-ի, ձերբակալվել է 218 մարդ։ Մինչ օրս արձանագրվել է 11020 հետցնցում։ Ինչպես հաղորդում է TRT-ն, 800․000 մարդ վերադարձել է գյուղեր, իսկ 811.000 մարդ ցամաքային, օդային և […]

̰
Վարչապետն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

21:42 02.03.2023

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներըին և այլ թեմաների: Վարչապետը Բեռլինում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության […]

̰
Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ․ Շոլցը՝ Փաշինյանին

21:33 02.03.2023

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել բանակցությունների արդյունքների վերաբերյալ և պատասխանել լրագրողների հարցերին: Իր խոսքում կանցլեր Շոլցը նշել է. «Տիկնայք և պարոնայք, ուրախ եմ, որ այսօր […]

̰
Սպասվում են տեղումներ

21:29 02.03.2023

Հանրապետության տարածքում մարտի 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 2-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ: Մարտի 3-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` 6-9 աստիճանով: Երևան քաղաքում […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:15 02.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բուզանդի փ. 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատյան 1-ին զանգ. 8, 10, 10/1, 10/2, 12, 16 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Հաղթանակ թաղ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, […]

̰
Լարսը բաց է․ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:00 02.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Դիրքեր կատարած այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում

15:57 02.03.2023

Դիրքեր կատարած այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել է ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին: Շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ: Զորամասի սպաները խոսել են ծառայության կազմակերպման, ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման, ուսումնական փուլով նախատեսված դասընթացների մասին: […]

̰
Վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող օրենսդրական փոփոխությունները միտված են բոլոր վարչատարածքային միավորների ինքնավարության նվազեցմանը. Հայկ Մամիջանյան

15:57 02.03.2023

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի խնդրին եւ դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Իշխանությունները վերջին շրջանում հաճախ են խոսում միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծելու մասին, որի դեպքում Ստեփանակերտը եւ Բաքուն պետք է երկխոսեն միմյանց հետ: Ի՞նչ է […]

̰
Մակքեյնի այրին նշանակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նոր գործադիր տնօրեն

15:55 02.03.2023

ԱՄՆ-ի նախկին հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի այրին՝ 68-ամյա Սինդի Մաքքեյնը, նշանակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նոր գործադիր տնօրեն: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են օպերատիվ պարենային օգնության տրամադրմամբ զբաղվող այս խոշորագույն միջազգային հումանիտար կազմակերպության իրազեկ աղբյուրները: Հռոմում կայացած ՊՀԾ ղեկավար մարմնի ՝ գործադիր խորհրդի արտահերթ նստաշրջանում հավանություն է տրվել Մակքեյնի նշանակման մասին որոշմանը, […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:55 02.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Լավրովը Թուրքիայի, Չինաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է ազգային արժույթներին անցնելու հարցը

15:50 02.03.2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Նյու Դելիում Թուրքիայի, Չինաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է ազգային արժույթներով հաշվարկների անցումն ու նոր լոգիստիկ շղթաների օգտագործումը: «Անցումը նոր լոգիստիկ շղթաների, որոնք պաշտպանված կլինեն Արևմուտքի կամայականություններից, պատժամիջոցներից և այլ անօրինական գործողություններից, անցումը ազգային արժույթներով հաշվարկների՝ կապված կոպտագույն չարաշահումների հետ, որոնք թույլ են տալիս ամերիկացիները՝ […]

̰
Արցախում 314 երեխա է ծնվել շրջափակման մեջ

15:44 02.03.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 01.03.2023թ. դրությամբ։ 1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 314 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 760 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական […]

̰
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հակոբ Արշակյան

15:37 02.03.2023

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: «Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս […]

̰
Բազմադրվագ խարդախություններ՝ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից

15:30 02.03.2023

Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել […]

̰
SHANTNEWS

14:59 02.03.2023

̰
Ինչպես են Գերմանիայում դիմավորել Նիկոլ Փաշինյանին

14:57 02.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Բեռլին: Այցի շրջանակում վարչապետն այսօր հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի […]

̰
BACK_TO_TOP