21:22 13.04.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Կառավարության ծրագրի 2021թ. կատարման զեկույցի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես գալով՝ նախ դիտարկումներ է ներկայացրել ՀՀ վարչապետի ելույթում հնչած որոշ տեսակետների վերաբերյալ, ապա անդրադարձել 2021թ. Կառավարության ծրագրի կատարման ֆինանսական ու տնտեսական հատվածին, իշխանությունների հասցեին հնչած որոշ մեղադրանքներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Գեւորգ Պապոյանը նշել է, որ պետական բյուջեի եկամուտները 2021թ. 12 տոկոսով աճել են 2020թ. եւ 36 տոկոսով՝ 2017թ. դեկտեմբերի 31-ին արձանագրված ցուցանիշի համեմատ:
Անդրադառնալով ծախսային ուղղություններին՝ նա նշել է, որ 2021թ. ծախսերի 100 տոկոսանոց կատարողական է եղել: Խոսելով մի քանի ուղղություններով ավելացումների մասին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում արձանագրվել է ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ տոկոսի աճ:
Պատգամավորն անդրադարձել է կապիտալ ներդրումների իրականացմանը՝ նշելով, որ 2022թ. պետական բյուջեով 2021թ. համեմատ կապիտալ ծախսերի մակարդակն ավելացել է 60 տոկոսով: «Որ կարողանանք հետագա տարիներին ոչ միայն բարձրացնել նպաստները, աշխատավարձերն ու թոշակները, այլեւ ստեղծել կայուն հիմք, որը հնարավորություն կտա դրանց բարձրացումը պահպանել եւ շարունակաբար աճի մակարդակը պահել»,- ասել է նա:
«Աշխատավարձի ֆոնդը շատ ավելի առաջանցիկ տեմպով է ավելացել, քան միջին աշխատավարձը, ինչը նշանակում է, որ զուգահեռաբար նոր աշխատատեղեր են ստեղծվել: Առաջանցիկ տեմպերով նոր աշխատատեղեր են ստեղծվել, մարդկանց միջին աշխատավարձն է ավելացել»,-ներկայացնելով միջին տարեկան աշխատավարձի ցուցանիշները եւ խոսելով նվազագույն սպառողական զամբյուղի համադրելիության մասին՝ նշել է պատգամավորը:
Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ 2017-ից 2018թ. փետրվարի համեմատ՝ հանրապետությունում ավանդներն ավելացել են 56 տոկոսով, ընդ որում՝ ռեզիդենտների ավանդներն ավելացել են 52 տոկոսով:
«ՀՀ քաղաքացիների ավանդները հեղափոխությունից հետո ավելացել են 52 տոկոսով եւ դարձել 3,2 տրիլիոն դրամ՝ նախկին 2,1 տրիլիոն դրամի համեմատ: Կարծում եմ՝ սա խոսուն ցուցանիշ է»,- ասել է նա:
Գնաճին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն հիմնականում արտաքին գործոններով է պայմանավորված:
15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ըԲացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...
15:32 18.07.2025
Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվելԻսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...
15:20 18.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...
14:45 18.07.2025
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...