«Արփի լիճ ազգային պարկ»-ում խոտհունձ իրականացնելու գործընթացում ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի կողմից կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

«Արփի լիճ ազգային պարկ»-ում խոտհունձ իրականացնելու գործընթացում ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի կողմից կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

13:38 12.04.2022

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողից ազգային պարկի տարածքում խոտհունձի իրականացման ոլորտում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա տնօրենի պաշտոնակատար հանդիսացած Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, Շիրակի մարզի Շաղիկ, Առափի, Ամասիա, Բերդաշեն գյուղերի մի քանի բնակչների, նախապես ձեռք բերված համաձայնություններով, թույլատրել է ազգային պարկի տարածքում տարբեր չափերի՝ 10-ից մինչև 50 հա հողատարածքներում, առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, իրականացնել խոտհունձ: Ապօրինի խոտհունձը չկանխարգելելու դիմաց նա պահանջել է իրեն որպես կաշառք տալ այդ խոտհարքներից ստացված խոտի հակերի մի մասը, կամ նախապես պայմանավորված գումարը՝ 65000-ից մինչև 250000 ՀՀ դրամ չափով:
Ավելի ուշ, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, խոտհունձ կատարած անձինք կաշառքի առարկա հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի գումարները մաս-մաս, ամբողջությամբ, կամ ընդհանուր շուրջ 45500-ից մինչև 840.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր քանակության՝ 300-ից մինչև 1200 հատ խոտի հակերը հանձնել են Գ. Ա.-ին:

Առանձին դեպքերում կաշառքի գումարների մի մասի փոխարեն նա ստացել է առավելություններ, մասնավորապես այդ գումարների չստացված մասերի դիմաց նրա մատնանշած խոտհարքներում անձինք իրեն պատկանող տրանսպորտային միջոցով կատարել են խոտհունձ կամ մարվել են դրամական պարտավորություններ:

Բացի դրանից՝ Գ. Ա.-ն զբաղեցնելով ՊՈԱԿ տնօրենի տեղակալի պաշտոնը՝ 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոտհունձ իրականացնելու նպատակով համաձայնել է մի անձի վարձակալությամբ տրամադրել 20 հա խոտհարք: Սակայն վերջինիս հետ վարձակալության պայմանագիր չի կքնել, այլ ուղղակի դիտավորությամբ շահադիտական նպատակով, գույքային օգուտ ստանալու համար որպես վարձավճար փոխանցված ընդհանուր զգալի չափի 106.000 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հինգ դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 5մլն դրամի չափով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել կաշառք տված 7 անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

11:24 18.07.2025

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […] ...

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

11:14 18.07.2025

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ          200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

11:00 18.07.2025

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

10:50 18.07.2025

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

10:41 18.07.2025

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

10:30 18.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP